Հայ
Հայաստան եւ Արցախ
ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ, ԵՐԵՒԱՆ, 18-20 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2017. «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն»
Սեպտեմբեր 21 , 2017 , 12:26
ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ, ԵՐԵՒԱՆ, 18-20 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2017. «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն»

Բացում

Սեպտեմբերի 18ին Կ. Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփիւռք 6րդ համահայկական համաժողովը:

Լիագումար նիստում բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Համաժողովի մասնակիցներին իր օրհնութեան խօսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելոյթ ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:  Օրհնութեան խօսքով հանդէս եկաւ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը:

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն և պատասխանատուութիւն» Հայաստան-Սփիւռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է աւելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնուել է մասնակցութեան աշխարհագրութիւնը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպութիւնների ու կառոյցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամաւորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրուածներ՝ 1500ից աւելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատուիրակութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնից համաժողովին մասնակցում են շուրջ 400ից աւելի  պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատուիրակութիւններ են ժամանել Ռուսաստանից (259), ԱՄՆից (213), Ֆրանսիայից (92),    Լիբանանից (107),  Սիրիայից (44), Իրանից (56),  Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Միամարի համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցների 35 տոկոսից աւելին կանայք են, մօտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:

Լիգումար նիստեր

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ևս 2 լիագումար նիստեր, ինչպէս նաև 4 ուղղութիւններով նախատեսուած 16 թեմատիկ նիստեր՝ նուիրուած Հայաստանի տնտեսութեան զարգացմանը, տարածաշրջանային մարտահրաւէրներին և ազգային անվտանգութեան օրակարգին, արտաքին քաղաքականութեան օրակարգին և Հայոց Ցեղասպանութեան հետևանքների վերացմանը, հայապահպանութեան հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղութիւնների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչութիւններն են Պաշտպանութեան, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփիւռքի  նախարարութիւնները:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան 2 կլոր-սեղան քննարկումներ: Առաջին կլոր-սեղան քննարկումը վերաբերում էր Համահայկական խորհրդի ձևաւորմանը: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան հռչակման և Մայիսեան հերոսամարտերի 100ամեակի, ինչպէս նաև Էրեբունի-Երևանի 2800ամեակի տօնակատարութիւնների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը:

Երկրորդ օր

Համաժողովի երկրորդ օրուայ լիագումար նիստում հանդէս եկաւ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը «ՀՀ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները» թեմայով:

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելոյթ ունեցաւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը, ապա 4 ուղղութիւնների պատասխանատուները ներկայացրեցին թեմատիկ նիստերի քննարկումների արդիւնքները:

 

Մշակութային միջոցառումներ

- Սեպտեմբերի 16ին Հանքաւանի «Նայիրի սփա ռիզորց» հիւրանոցային համալիրի տարածքում արդէն բացուել է «Նայիրի» երաժշտական այգի-թանգարանը, որտեղ տեղադրուած են հայ երաժշտութիւնը, երգարուեստը, երաժշտական նուագարանները խորհրդանշող բրոնզաձոյլ հարթաքանդակներով 10 արձան:

- Սեպտեմբերի 18ին Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի և բալէտի ազգային ակադեմիական թատրոնում անցկացուեց համերգ՝ նուիրուած Արաքս Մանսուրեանի ստեղծագործական գործունէութեան 50ամեակին:

- Սեպտեմբերի 19ին Կ. Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում նշուեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10ամեակը:

- Սեպտեմբերի 20ին համաժողովի մասնակիցները ներկայ գտնուեցին ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ տեղի ունեցող «Նայիրի» համահայկական երաժշտական փառատօնի կալա համերգին, որտեղ մեծարուեցին Հայաստանի և Սփիւռքի արուեստի նշանաւոր գործիչներ:

- Սեպտեմբերի 5-29ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Բարձր արուեստ» կերպարուեստի կենտրոնի «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ առաջին անգամ կազմակերպւում է «Ընտրանի» ցուցահանդէսը, որտեղ ներկայացուած են 19րդ դարի երկրորդ կէսից մինչև 21րդ դարի սկզբի 24 հայ նշանաւոր արուեստագէտների 30 ստեղծագործութիւնները՝ բացառապէս մասնաւոր հաւաքածուներից:

Նշենք, որ առաջին համազգային հաւաքը տեղի է ունեցել 1999թ. Սեպտեմբերին և կոչուել է Հայաստան-Սփիւռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. Մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. Սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ  2011 և 2014 թուականներին՝ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը:

 

Աղբիւր՝ ՀՀ Սփիւռքի նախարարութիւն

 

 

Հատուածներ՝  ելոյթներէ

 

- Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյեան. «Սիրիահայութիւնն այսօր հայրենիքի ու Սփիւռքի համատեղ աջակցութեան կարիքն ունի»։

- Պաշտպանութեան նախարարի խորհրդական Բաբգէն Վարդանեան. «Արդէն պէտք է մտածել Լեռնային Ղարաբաղի ազատագրուած հողերի բնակեցման մասին»։

- Ամերիկահայ գործարար Ալեք Բաղդասարեան ներդրումներու մասին. «Վստահութիւն պէտք է ներշնչել ժողովրդի մէջ։ Եւ այդ վստահութիւնը պէտք է լինի օրինակներով»։

- Վարչապետ Կարէն Կարապետեան. Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ։ 

Այսօրուայ աշխարհը, այդ թւում և Հայաստանը, անցնում են կառուցուածքային բարեփոխումների միջով: 

Այսօր մենք ունենք աւելի քան 7 միլիոնանոց սփիւռք: Շատ-շատերը, անկախութիւնից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մօտեցումը:

Պէտք է պայմանաւորուենք մեր հետագայ քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերեալ, գնահատենք մեր թերութիւնները, լաւատեսօրէն նայենք առաջ, տրամադրուենք և յամառ գործենք:

Հայաստանը եւ Սփիւռքը մէկ ամբողջի երկու մասն են՝ միմեանց հետ կապուած պատմութեան մէկ շղթայով, մէկ ճակատագրով:

- Արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան. Մի քանի ամսից նշուելու է Ղարաբաղեան շարժման երեսնամեակը։ Յիրաւի նշանակալի մի տարեթիւ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրեայ զարթօնքը, պայքարը յանուն ազատութեան ու արդարութեան, յանուն մեր իրաւունքների պաշտպանութեան, խորհրդանշում է մեր հաւաքական կամքն ու միասնութիւնը։

Ակնյայտ է, որ Ատրպէյճանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: 

Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականութեան հետ միասին աներկբայօրէն ամրագրուած է, որպէս Ղարաբաղեան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մէկը: 

Ատրպէյճանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով իր ծայրայեղ ապակառուցողական վարքագծին: Սա հարուած է հասցնում խաղաղութեան գործընթացին, խորացնում է անվստահութիւնը:

- Գարերգին Բ. Հայրենաբնակ թէ սփիւռքահայ հայրենիքի եւ ազգի հանդէպ կրում ենք նոյն պատասխանատուութիւնը։ Զինուորն ու ծառան ենք հայրենիքին։

- Արամ Ա. Եկէք ըլլանք իրապաշտ ու անկեղծ: Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի։

 

Աշխատավարձքը Հայաստանի մէջ պիտի բարձրանայ 25 տոկոսով

Կառավարութիւնը նպատակ ունի առնուազն 25 տոկոսով բարձրացնել միջին աշխատավարձքը։ Այսպէս յայտարարած է Ռազմավարական նախաձեռնութիւններու կեդրոնի գործադիր տնօրէն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրեանը, համահայկական համաժողովին ընաթցքին։

 

Առանց Ցեղասպանութեան ճանաչումին՝ ոչ մէկ բան կը փոխուի Թուրքիոյ մէջ

Թուրքիոյ խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլան Հայաստան-Սփիւռք 6րդ համաժողովին յայտարարած է, թէ առանց առերեսուելու Ցեղասպանութեան հետ, Թուրքիոյ մէջ ո՛չ քրտական հարցը կրնայ լուծուիլ, ո՛չ ալ կրնայ ժողովրդավարութիւն հաստատուիլ։

«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիոյ մէջ, լռութեան դատապարտուեցան, սակայն Հրանդ Տինքի առաջնորդութեամբ սկսան խօսիլ անցեալի պահանջքներուն մասին», ըսած է ան։ Ինչպէս որ հարիւր տարի առաջ Արեւմուտքը աչքերը փակեց Ցեղասպանութեան դիմաց, այնպէս ալ հիմա աչքերը կը փակէ մարդկային իրաւանց խախտումներու դիմաց», շեշտած է ան։ Ժողովրդավարութեան պայքարը դժուար է Թուրքիոյ մէջ, որովհետեւ վերջին երկու տարիներուն հոն ազգայնամոլութիւնն է տիրողը, նշած է Փայլան։

«Միայն ժողովրդավար Թուրքիան կրնայ ճանչնալ Ցեղասպանութիւնը, միայն ժողովրդավար Թուրքիան կը բանայ սահմանները  Հայաստանի հետ», եզրափակած է հայազգի պատգամաւորը։

Լրահոս - 16 Սեպտեմբեր 2019
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։