Հայ
Ամերիկահայ կեանք
Թող միասնական յաղթանակների տարի լինի գալիք 2020թ. Ռ. ԿՈՐԻՒՆ
Դեկտեմբեր 27 , 2019 , 10:50
Թող միասնական յաղթանակների տարի լինի գալիք 2020թ.  Ռ. ԿՈՐԻՒՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

          Մասամբ այսպիսի բովանդակութեամբ 2016-ին մի յօդուած էի գրել Շուշիի ազատագրութեան 24-րդ տարեդարձի առիթով. պատշաճ գտայ ամանորին առնչւող իմ խօսքը յաղթութեան կամ յաղթանակի նշանաբանով լինի: Ինչպէս ժողովրդական խօսքի մէջ է ասւում՝ ուրախութիւնը ուրախութիւն է բերում, կամ բարի նպատակները բարի ճանապարհներ են բացում, սէրը՝ սիրով ծաղկունք է բերում, որ այսպէս է, ուրեմն կարելի է նաև ասել որ յաղթութիւնը՝ յաղթութիւն է բերում: Եթէ պարտութիւն լինի, դա պատճառ կը դառնայ նուաստացումների, ստորացումների և վարկաբեկումների, եթէ սէրը փոխուեց ատելութեան դա կը դառնայ չարիք թէ' անձի և  թէ' շրջապատի համար, չարիք կը ծնի ու չարիք կը տարածի: Վայ եկել է մեր «հարևան» երկրի իշխանաւորներին, որոնք ատելութեամբ են լցուած հայ ժողովրդի նկատմամբ, կ՚ուզեն շարունակ չարութեամբ և շանթալից սպառնալիքներով իրենց սին նպատակներին հասնել:

            Ինչո՞ւ մեր «հարևանը» չի ուզում հասկանալ, որ Սումգայիթի, Բաքուի, Մարաղայի և այլ քաղաքների անմեղ մարդկանց անմարդկային սպանութիւնները, Արցախի ռմբակոծումներն ու աւերիչ յարձակումները պատճառ դարձան, որ մեր ազատամարտիկները հերոսական դիմակայութեամբ ազատագրեն հազարամեակների պատմութիւն ունեցող պապենական տարածքները և ցանկանում են այդ տարածքների տէր ու տիրականը ազատ ու խաղաղ ապրել, ոչ թէ նախկինի պէս հալածանքների և նուաստացումների ներքոյ տառապել։ Ուստի, ոչ մի զիջում (դեռ շատ տարածքներ մնում են զաւթուած), ազատագրուած տարածքները ինչո՞ւ պիտի վերադարձնել, հազարաւոր երիտասարդների սրբազան արիւն է թափուել, ընտանիքներ իրենց սրտահատոր զաւակներին կորցնելով սգաւոր են դարձել, ուրեմն բազմաթիւ հերոսների կորուստ, աւեր ու աւերածութիւն և ահաւոր տառապանքներ մեր «հարևան»-ի միջոցով և այդ բոլորից յետոյ հայկական տարածքներ վերադարձնե՞լ կամ վերաբնակեցնել մարդասպաններո՞վ։ Հարկ է խորը մտածել հեռաւոր ապագան նկատի առնելով. եթէ ադրբեջանցիք վերադառնան ազատագրուած տարածքներում, լաւ իմացէք, որ դրանք կը դառնան պատուհաս, երկպառակութիւն հրահրող և չարիք: Խելքի աշեցէք իշխանաւորներ և յիշէք փանահ խանը ինչ արաւ, նրա սերունդները կազմակերպեցին Շուշիի հայութեան ջարդը և քաղաքի հրկիզումը: Ուրեմն, նկատելով փոքր ածու ենք անհրաժեշտ է ողջ հայութեան կուռ հաւատքով ու միասնական ոգով կազմակերպուել և միշտ պատրաստ լինել տարբեր բնագաւառներում նոր յաղթութիւնների և ձեռքբերումների՝ դիւանագիտական և քաղաքական դաշտերում, ազգային ռազմավարական, պաշտպանողական, տնտեսական, գիտական, հասարակական, ուսումնական, մշակութային, մարզական և այլն: Այս հոգեբանութիւնը պիտի դրոշմուի իւրաքանչիւր հայի ուղեղում և հոգում, սա պարտադիր առաքելութիւն է, քանի որ ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, ուր բարոյական արժէքները և արդարութիւնը ղրուշ իսկ հաշուի չեն առնւում. սուտն ու խաբկանքը, կեղծիքն ու շողոքորթութիւնը, ազգամոլութիւնը թուրք իշխանաւորների մօտ դարձել է արեան գոյն և բջիջ: Ահա այսպիսի տարածաշրջանում ապրելու համար մեր իշխանաւորներն նոյնպէս մեծ առաքելութիւն ունեն երկիրն ու ժողովուրդը պաշտպանելու և շարունակ մտածելու յաղթութեանց վերոյիշեալ անհրաժեշտ հարցերում: Ի՞նչ չափով պիտի հաւատանք իշխանաւորների ազգանուէր ու հայրենանուէր աշխատանքներին... կը յուսանք հանգոյն սարի դոշից բխող ջուր, ոչ թէ լցնովի: 

            Անցեալում շատ բաներ ենք կորցրել՝ հայրենի անսահման տարածքներ, ժողովուրդ, կոթողներ, թանկագին մատենագրութիւն, արհեստի և արուեստի հրաշալի գործեր... Ինչո՞ւ այս բոլորը, քանի որ ապրել ենք ուրիշներին հաւատալով որպէս մեր փրկիչը, պաշտպանը, զօրակցողը և դաշնակիցը, նաև ապրել ենք ստրկահոգեբանութեամբ, այլոց միջոցով պառակտումի անմիաբանութեամբ:

            Ապրել ենք օտարների համար շահի խաղաքարտ դառնալով, ապրել ենք մեր ձիրքերն ու ստեղծագործութիւնները տրամադրել օտարների փառքի ու հզօրացման համար: Ապրել ենք օտարամոլութեամբ, վանել ենք մեր արժէքները և ուրիշների արժէքներով տարուել:

            Այս մտածումներով չի նշանակում մենք դէմ ենք երկրների միջև հաղորդակցութիւններ և յարաբերութիւններ ու կապեր ունենալ, այլ ընդհակառակը մեր նպատակը այն է որ առողջ ու սերտ կապեր նոյնիսկ մեր թշնամի «հարևաններ»-ի հետ իրատես և արդարացի քաղաքականութեան շահերի վրայ հիմնուած:

            Սպասում ենք ռուս և ԱՄՆ-ի իշխանաւորներից թէ' Ցեղասպանութեան պահանջատիրութեան և թէ' Արցախի հարցում արդար տնօրինութիւն կատարեն: Գերմեծերը թուրք իշխանաւորների անօրինութիւնները պաշտպանելով հետագային նրանց փանիսլամիստական ու փանթուրանական նկրտումները սպառնալիք կը դառնան իրենց համար, կը յայտնուեն սարդոստայնական որոգայթում: Արդարեւ, Արևմուտքը և Ռուսաստանը ճակատագրական սխալ են թոյլ տալիս փոխնիփոխ թուրքերին հզօրացնելով և պաշտպանելով:  

            Ահա կանգնած ենք գալիք տարուայ շեմին. գնացող տարուայ ընթացքում ականատեսն ու վկան եղանք Միջին Արևելքում հակամարտութիւնների, իմ կարծիքով դեռ նրանք շարունակուելու են: Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են պատերազմական խառն վիճակի, մէկը Ցեղասպանութեան պահանջատիրութիւնը ի սպառ մոռացնել տալու, իսկ միւսն իր ցանկացած տարածքներին հասնելու նպատակով: Յիշենք 1914 թ. առաջին համաշխարհային պատերազմը, թէ ինչպէս թուրքերը օգտուելով առիթից կատարեցին մեր Արևմտահայոց Ցեղասպանութիւնը և հայրենիքի բռնագրաւումը:

            Գալիք տարին զգօնութիւն է պահանջում և հեռակայ ծրագրաւորումներ, որքան կարող ենք բարեկամ երկրներ շահել, կազմակերպուելու և հզօրանալու ձգտումը օդից ու ջրից կարիք են մեզ համար ամբողջ հայութեան միասնական ոգու առկայծակումով:

            Հերոս և նուիրեալ իշխանաւորներն են կերտում անկախ, խաղաղ, անփորձանք, բարեկեցիկ և ուժեղ հայրենիք ժողովրդին պահելով իրենց թիկունքին:

            Ահաւասիկ հին տարին գնում է և նորն է փոխարինում։ Նորով նորանանք, անցեալի դասերով զինուած երկիր պաշտպանենք. այս մէկը անանձնական հերոսների գործն է։ Հազար ու հազար անգամ ողջոյն այսպիսի հերոսներին։ Մեր պատմութեան ոլորտներում հերոսների աստղահամար թիւ ենք ունեցել թէ՛ մեր անցեալի պատմութեան և թէ՛ մեր օրերի Արցախի գոյամարտերում։ Թող մեր իշխանաւորները վստահ լինեն, որ պահանջի դէպքում էլի կ՚ունենանք:

            Ամանորեան և Ս. Ծննդեան շնորհաւորանքներ բոլորին սրտագին մաղթանքներով. յոյս առ Աստուծոյ ցանկութիւնների իրականացում: Թող վրայ հասնող տարին իր բովանդակ ընթացքում իմաստաւորուի ազգասիրական, հայրենասիրական և ժողովրդասիրական աշխատանքներով:

 

Դեկտեմբեր 2019

Սանլենտ, Լոս Անճելըս

Լրահոս - 01 Յունիս 2020
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։