Հայ
Առաջնորդող
Վերլուծութիւն Յեղափոխութեանը սատարող նախկին ուժեր, յետոյ ի՞նչ
Յունիս 27 , 2019 , 03:37
Վերլուծութիւն Յեղափոխութեանը սատարող նախկին ուժեր, յետոյ ի՞նչ

Սամուէլ Յովասափեան

 

Սիրելի Արամ,

Վերջերս Հայաստանում քաղաքական իրադարձութիւններն այնպէս են զարգանում, այնքան հարցեր ու իրողութիւններ կան քննարկելու և դրանց շուրջ մտքեր փոխանակելու, որ ես պահանջ եմ զգում դարձեալ կիսուել քեզ հետ, անփոխարինելի բաց է մնացել մեր կիրակնօրեայ հեռախօսային կապը, որի ընթացքում մենք կը փորձէինք հասկանալ դրանց էութիւնը, ինքներս մեզ համար լուծումներ գտնել: Աւաղ, պէտք է ընդունեմ, որ դա այլևս հնարաւոր չէ, ուրեմն ինձ մնում է միայն մի միջոց, թղթին յանձնել իմ մտահոգութիւնները, վստահ եմ, որ դրանք նաև քոնը կը լինէին: Իրականում մտահոգութեան տեղիք են տալիս Հայաստանում նկատուող մի քանի տարբեր զարգացումներ, որոնք ասես բնականոն, ընթանում են նոյն օրակարգով, ինչպէս ամէնուր, ինչպէս բոլոր յետյեղափոխական երկրներում: Դրա պատճառը մի կողմից նոր իշխանութիւնների անփորձութիւնն է, անվճռականութիւնը, իսկ միւս կողմից հների վերակազմաւորման հնարաւորութիւնն է և հակագրոհի անցնելու ու խափանարար գործողութիւններ սկսելու նրանց միտումը: Ընդունա՞կ են Նրանք այդ անելու... Այո, դու դա աւելի լաւ գիտէիր: Երբեք չեմ մոռանայ, դա 2010 թուականին էր, քո հերթական այցի ժամանակ Հայաստանում, ծանր ապրումներ էիր ունեցել, այնքան հիասթափուած, յոռետես էիր դարձել, որ ասացիր.

«Եթէ սրանք կարողանային, ապա իրենց շահերի համար՝ Արցախը, նոյնիսկ՝ Հայաստանն էլ կը վաճառէին թուրքին»:

Այո, իրօք որ սարսափազդու էր նման որակում արտայայտելը, սակայն այն բոլորովին էլ օդից բռնած գնահատական չէր, այլ բնորոշում էր՝ երկրի իշխանութիւնների և վերնախաւի ապազգային և ապակառուցողական բնոյթը: Երևի նման գիտակցութիւնն էլ Աւետիք Իշխանեանին ստիպել է խոստովանել. որ «Մենք ներսից ենք փչացած»: Այո, իրօք որ դա այդպէս է: Քոչարեանները, Սարգսեանները, Գրիգորեանները, ներառած Հայաստանի վերնախաւը, երկնքից չեն իջել, ծնունդն են հայ ժողովրդի և ժամանակի պայմանների: Այստեղ աւելորդ է յիշել Շահան Շահնուրի՝ հայի վարքագիծը բնորոշող դառը և խորքային խօսքերը, որովհետև այսօր, Հայաստանի՝ նախկինի մոլախոտերով պատած քաղաքական դաշտում, մենք նկատում ենք դրա վառ օրինակը: Իսկ ինչո՞վ են զբաղուած դեռ երէկ յեղափոխութեանը սատարող անձերն ու կուսակցութիւնները: Նրանցից իւրաքանչիւրը ցանկանում է իր կուսակցութիւնը հիմնել, իրերի և քաղաքական հայեացքների իր գնահատականը միակ ճիշդը համարել և այլն: Տեղին է յիշել մեծ գրողի խօսքերը. «Ինչ որ տեղ, ինչ որ բան, սխալ է»:

Այսօր որքա՞ն կուսակցութիւններ կան Հայաստանում, որոնց կանոնադրութիւն- ծրագիրը ասես մէկը միւսի պատճէնը լինեն: Երևի նման կացութիւնը եւրոպական կայունացած ժողովրդավարական երկրներում, այնքան էլ մտահոգիչ չէր լինի, սակայն Հայաստանի պարագայում, որտեղ՝ մշտական, երկրի ապահովութեան և ազգի լինելիութեան խնդիրներ ու հարցադրումներ պէտք է լուծուեն, որտեղ՝ կայուն իշխանութիւնը և ուժեղ բանակը, նման լուրջ վտանգ պարունակող հեռանկարների դէմն առնելու միակ գրաւականներն են, ապա երկրում կուսակցութիւնների բազմազանութիւնը պէտք է նկատել դրանց հասնելու լուրջ պատնէշ, ապակառուցողական և անյարիր ազգային շահերին: Ասես մի շարք քաղաքական գործիչներ, ոչ մի դաս չեն առել հայ ժողովրդի հեռու ու մօտիկ պատմութիւնից, բազմազան արհաւիրքներից, որոնցից շատերը, ինչպէս գերմանացին է ասում՝ տնային արտադրանք են:

Ինչպէս վերն ասուեց, յեղափոխութեանը սատարող կուսակցութիւնները և անհատները, իւրաքանչիւրն իր հերթին իմաստնութիւնն ունի. Ի՛նքը և միա՛յն ինքը լուծումներ առաջարկելու: Այնուամենայնիւ, թող ներուի, այստեղ Շահնուրից մի դառը խօսք մէջբերել. «Սակայն ի՛նքը ոչի՛նչ է»:

Օրինակները շատ են, ահա այսպէս.

Զարուհի Փոստանջեանը, նա այնքա՜ն է ինքնասիրահարուած, չի կարողանում մարսել, որ իր «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը այլևս անելիք չունի, ու տես, որ նա իր ձախողման համար քաւութեան նոխազներ է փնտռում և անզօրութիւնից ելնելով, սկսել է զառանցել, հնարամտութիւններ անել:

Պարոյր Հայրիկեանը, նա, մի անգամ ընդդիմադիր, առմիշտ ընդդիմադիրը, ով, խոստանում էր. «Հայկական քոնեակը և ջերմուկը վաճառելով երկիր պահել և զարգացնել, ո՛վ նոր իշխանութիւններին այնքան ոչ արժանի է համարում, որ իր բառապաշարում բացի նուաստացնող և արհամարhական խօսքերից, այլ բան չի գտնում նրանց որակելու համար:

Գագիկ Ծառուկեանը, այդ պատեհապաշտը և «ազգային բարերարը», ով հպարտանում է, որ 200 միլիոնանոց խաղատուն հիմնելով, երկու հարիւր աշխատատեղեր է ստեղծել, մոռանալով, կամ չգիտակցելով, որ ադպիսով նա որքան չարիք է սերմանում երկրում, մանաւանդ երիտասարդութեան շրջանակներում: Ով, ինքն ու իր թիկնապահը ընդունակ են իրենց մօտեցողի ոսկորները ջարդել, օրինակ ունենալով «իրենց երկրի» նախկին տիրակալին:

Ապա.

«Սասնայ ծռեր». Գիտե՞ն նրանք, թէ ի՞նչ են ասում, թէ ինչո՞ւ են անում: Նրանք էլ չեն կարողանում մարսել որ ԱԺ-ի ընտրութիւններում իրենք անբաժին մնացին: Ուրեմն էլ ի՞նչ իշխանութիւն, առանց իրենց, առանց միակ արժանիների:

Ապա.

«Քրիստոնեայ-Դեմոկրատ», ապա. այլ նոր ու հին կուսակցութիւնների լիդերներ.., բոլորն էլ նոյն սազով ու նոյն եղանակով:

Ապա.

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն: Շատերիս մօտ տարակուսանք է առաջացրել ու անհասկանալի է թւում այն տրամաբանութիւնը, որով առաջնորդւում են դեռ երէկ յեղափոխութեանը սատարող այդ կուսակցութեան պատեհապաշտ ղեկավարները, որոնք, իրենց կենտրոնախոյս պահուածքով, յաւելեալ խնդիրներ են առաջացնում երկրում: Հէնց այդ լոյսի տակ էլ բոլորովին անհասկանալի է այդ կուսակցութեան վերջին ցոյցը «Լրջացէք» կարգախօսով: Մեղմ ասած, դա այնպիսի անտրամաբանական քայլ էր, որ ակամայից մտածում և ցանկանում ես նրանցից հարցնել, մի՞թէ իրենք լուրջ են, մի՞թէ նրանք, այդ օրուայ ճառախօսները, կամ նրանց կուսակցական ընկերները չէի՞ն, որ վերջին քսան տարում համագործակցել, նաև անգամներ կոալիցիոն կառավարութիւն են կազմել երկիրը թալանող, ժողովրդին աղքատութեան դուռը հասցնող ապազգային ուժերի հետ... 

Ուրեմն ինչո՞ւ են նրանք, յանկարծ, նոր հիմա, իշխանութիւնների հասցէին այդպէս մատ թափ տալով, յիշել հայ ժողովրդին և երկրի շահերը: Որտեղ էին նրանք, վերջին քսան տարիների ընթացքում։

Չնայած պէտք չէ, ամէն մի առիթի յիշել անցեալը և այդպիսով պատնէշել, մթագնել մեր հայեացքի դէմը, մեզ զրկել առաջ նայելու հնարաւորութիւնից, սակայն   կարևոր է, որ ընթերցողը անցեալի օրինակներով, աւելի լաւ գիտակցի այդ կուսակցութեան իրական էութիւնը։

***

Առանձնայատուկ հետաքրքրութիւն է առաջացնում այդ օրուայ ցոյցի ընթացքում ելոյթ ունեցողների յայտարարութիւնները:

Իշխան Սաղաթելեան, (23 Մայիս, Sputnik). «Անցել է մէկ տարի, մեր հասարակութեան սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել»։ Այսինքն, մէկ տարում պէտք է վերականգնուէր նախկին 28 տարիների ընթացքում, նաև իրենց մասնակցութեամբ կոալիցիոն իշխանութիւնների կողմից թալանուած երկրի տնտեսութիւնը: Սաղաթելեանը շարունակում է. «ՀՀ նոր իշխանութիւնները չունեն երկրի զարգացման ծրագիր, փրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»:

Եթէ իրենք, կամ հները ունէին, ապա ինչո՞ւ չեն զարգացրել երկիրը:

Ապա ի՞նչ է ասում մի այլ մէկը, Ասատուր Եսայեանցը. «Սիրոյ և համերաշխութեան քօղի տակ անցել են բոլոր սահմանները»:

Որո՞նք էին և որո՞նք են այդ սահմանները...

Նրա խօսքով. «Եթէ իշխանութիւններն այսպէս են քայլ անելու, աւելի լաւ է կանգ առնեն, լրջանան ու հանգիստ նստեն տեղները»:

Յետոյ ի՞նչ...

Նա չի ասում հեռանան, որովհետև գիտի, որ նրանք առաջուայ նման վայելում են, ինչպէս՝ Հայաստանի ժողովրդի, նաև՝ սփիւռքահայութեան մեծամասնութեան վստահութիւնը, իրենց գործը կատարում են՝ ինքնամոռաց, ազնուութեամբ և բարեխղճօրէն, իսկ դա է գլխաւորը և ամենակարևորը։

Իրականում խոհեմ կը լինէր, որ օրուայ բոլոր ճառախօսները, աչքի առաջ ունենալով հայ ժողովրդի և երկրի շահերը, խոստովանէին, որ այնուամենայնիւ, բոլոր քննադատութիւններով հանդերձ, նաև իրենց կուսակցութեան պարտքն է, բոլոր ուժերով պաշտպան և սատար կանգնի նրանց։ Իհարկէ դա այն պարագայում, եթէ նրանք չէին և չեն ցանկանում, հների մնացորդների և հակայեղափոխական ուժերի թիկունքում յայտնուել։

 

Յապաւումներով

 

Պերլին, Յունիս 2019

Լրահոս - 16 Սեպտեմբեր 2019
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։