Հայ
Առաջնորդող
Մասնագիտութիւնը` ՄԱՐԴ
Յուլիս 27 , 2019 , 01:32
Մասնագիտութիւնը` ՄԱՐԴ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Երկու յօդուածներով տեղ կու տանք լոնտոնաբնակ ազգային-հասարակական անդուլ գործիչ Ասատուր Կիւզէլեանին, շնորհաւորելով  զինք «Ասատուր» վաւերագրական ժապաւէնին առիթով։ Մեր երէց բարեկամին կը մաղթենք երկար ու առողջ տարիներ՝ շարունակելու իր նպաստը բերել հայ կեանքէն ներս։

ՆՈՐ ՕՐ 

Յունիսի 5-ին Երևանում Կինեմատոգրաֆիստների միութեան դահլիճում տեղի ունեցաւ «Ասատուր» փաստավաւերագրական ֆիլմի պրեմիէրան: Ֆիլմի գլխաւոր հերոսը` ազգային, հասարակական, գրական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, գրող-հրապարակախօս, հայ բարերար եւ մեծ մտաւորական, լոնդոնաբնակ Ասատուր Կիւզէլեանն է:

Լսում ես նրա սրտառուչ ու յուզումնալից կենսագրականն իր իսկ շուրթերից ու տեսնում դրանում հայ ժողովրդի պատմութիւնն ու անցած դժուարին ուղին:

Ասատուր Կարապետի Կիւզէլեանը ծնուել է 1932 թ., Թուրքիայում: Աւարտել է Հալէպի Կիլիկեան վարժարանը, ապա դասաւանդել նոյն վարժարանում: 1957 թ. Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձութեան հրաւէրով մեկնել է Մադրաս և դասաւանդել տեղի հայկական ճեմարանում: 1964 թ. ընտանիքով հաստատուել է Լոնդոնում: Ապրելով և գործելով նշուած երկրներում` նա մշտապէս քաջատեղեակ է եղել հայկական գաղթօջախների հասարակական, քաղաքական, մշակութային ու ներքին կեանքին: Լոնդոնում հրատարակուող «Արեգակ» եւ «Լոնտոն» հայկական ամսաթերթերի գլխաւոր խմբագիր եւ հրապարակախօս Ասատուր Կիւզէլեանը հանդիսանում է նաև բազմաթիւ գրքերի, յօդուածների, հրապարակումների ու հարցազրոյցների հեղինակ: Նա մշտապէս աչքի է ընկնում հայրենագիտութեան, հայ ժողովրդի եւ եկեղեցու բազմադար պատմութեան, ինչպէս նաեւ բազմաշերտ հայ գրականութեան իմացութեամբ, և ազգանպաստ գործունէութեամբ:

Իսկ նրա մտերմութիւնները Պարոյր Սեւակի, Նայիրի Զարեանի, Յովհաննէս Շիրազի, Վահագն Դաւթեանի, Սիլվա Կապուտիկեանի, Համօ Սահեանի, Հրաչեայ Ղափլանեանի, Հենրիկ Մալեանի, Ուիլիամ Սարոյեանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.-ի, Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի, Պաւէլ Լիսիցեանի, Գոհար Գասպարեանի, Լուսինէ Զաքարեանի, Վիկտոր Համբարձումեանի, Լեւոն Հախվերդեանի, Գէորգ և Գոհար Վարդանեանների, Սարա Չերչիլի` Անգլիայի յայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դստեր հետ կարող են դառնալ բազմասերիանոց կինոնկարի նիւթ:

Այս առումով, ֆիլմի հեղինակների` ռեժիսոր Գրիգոր Յարութիւնեանի և ստեղծագործական ողջ խմբի առջև դրուած էր չափազանց բարդ խնդիր` ներկայացնել մի մարդու կեանքի պատմութիւն, որն ինքնին, ասես, հայ ժողովրդի պատմութեան համառօտ ամբողջացումը լինի:

Վերջերս, 87-ը բոլորած ֆիլմի հերոսը մանրամասնօրէն յիշում և առանձնակի ջերմութեամբ ներկայացնում է 60-70 տարուայ վաղեմութիւն ունեցող իր կեանքի առանցքային նշանակութիւն ունեցող դէպքերն ու պատմութիւնները: Անդրադառնում անձնական կեանքին` դաշնակահարուհի տիկնոջը` Վիվիէնին, նրանց սիրոյ պատմութեանը, երկու դստրերին և երեք թոռնիկներին, ովքեր այսօր ոչ միայն հպարտանում են իրենց պապիկով, այլև պապն արդէն հասցրել է հպարտանալ իր արժանի ժառանգորդներով:

Ընտանեկան պատմութիւնները ներդաշնակօրէն միահիւսւում են մեծահամբաւ մարդկանց հետ ծանօթութեանն ու երկարամեայ ընկերութեանը: Ասատուր Կիւզէլեանն այսօր այն սակաւաթիւ մարդկանցից է, ով եղել է Արամ Խաչատրեանի կրտսեր ընկերը: Կոմպոզիտորը ո՛չ Թիֆլիսում, ո՛չ էլ Մոսկուայում ուսանելու տարիներին հայկական կրթութիւն չի ստացել: Գրել և կարդալ Արամ Խաչատրեանը սովորել է ինքնուրոյն արդէն հասուն տարիքում:

Եւ հէնց Ասատուր Կիւզէլեանին, ում հետ ծանօթացել էր շրջագայութիւնների ժամանակ, կոմպոզիտորը գրում էր բացառապէս հայերէն: «Սիրելի և անմոռանալի Ասատուր». միշտ այսպէս էր սկսում իր նամակները՝ ուղղուած Կիւզէլեանին, ով յետագայում դարձաւ «Արամ Խաչատրեան» տուն-թանգարանի մեծ բարեկամը: Միշտ լինելով Մաէստրոյի կողքին նրա լոնդոնեան ուղևորութեան ժամանակ` պարոն Կիւզէլեանը ականատեսն է եղել տարբեր հետաքրքիր իրադարձութիւնների, որոնց մասին ֆիլմում պատմում է մեծ ոգևորութեամբ:

Անմիջական ու զաւեշտական է հնչում ծանօթութիւնը Սարա Չերչիլի հետ: Պատմում է Ասատուր Կիւզէլեանը.

– Չերչիլի դստեր հետ իմ ծանօթութիւնը եղել է պատահական: Աներհայրս 25 սենեականոց մի հիւրանոց ունէր` չունեւոր ուսանողների համար: Ինձ այնտեղ տնօրէն նշանակեց: Բոլոր կարիքաւոր ուսանողներին անվճար սենեակ էի տալիս: Աներհայրս ասում էր` սա բարեսիրական հաստատութիւն չէ, սա առևտրային կենտրոն է: Այդ հիւրանոցի կողքին մի pub կար: Կէսօրուայ ճաշին այնտեղ էի գնում: Աշխատողները կատակով ինձ «Ազնաւուր» էին կոչում: Յանկարծ տեսայ կարմիր մազերով մի կնոջ, որը փորձում է մի խմիչք պատուիրել: Ասացի.

– Տիկին, ներեցէք, ի՞նչ էք ցանկանում:

– Մի հատ ուիսքի:

Անմիջապէս պատուիրեցի երկու հատ: Տիկինը ցանկացաւ վճարել, ասացի.

– Մեր մշակոյթի մէջ այդպիսի հասկացողութիւն չկայ, մենք փող չենք վերցնում կանանցից:

– Շատ շնորհակալ եմ:

– Հիմա կարո՞ղ եմ ես քեզ հիւրասիրել, – հարցրեց տիկինը:

Նորից մատուցողին պատուիրեցի, տիկինը նորից փորձեց վճարել, չթողեցի: Ասաց.

– Կարո՞ղ ենք ծանաօթանալ, հետաքրքիր մարդ էք երևում: Ներկայանամ` ես Սարա Չերչիլն եմ:

– Ասատուր Կիւզէլեան, հայի անուն է: (Ի միջի այլոց, ես օտարներին միշտ այդպէս եմ ներկայանում): Նրա հօրը «Բուլդոգ» էին ասում: Ես էլ առանց յապաղելու հարցրեցի.

– Դուք Բուլդոգի հետ կապ ունէ՞ք:

Ասաց.

– Հայրս է:

Ներողութիւն խնդրեցի, նա էլ թէ` բոլորն էլ այդպէս են ասում: Յետոյ ներկայացաւ բանաստեղծուհի և ասաց, որ վաղը իր տանը, միջազգային գրական հաւաքոյթ կայ: Ամիսը մէկ անգամ, աշխարհի չորս կողմերից գրողներ պիտի գան և ցանկացաւ, որ իր հիւրը լինեմ: Այսպիսով սկսուեց մեր հանդիպումը և առաջին հանդիպմանը ասացի, որ ես էլ եմ գրում բանաստեղծութիւններ, նա խնդրեց, որ բանաստեղծութիւն ասմունքեմ հայերէնով: 17 գրող կար` չինացի, հնդիկ, ճափոնացի, ամերիկացի, անգլիացի…ես խնդրեցի, որ լոյսերը մարեն, մոմ վառեն, ու ես ծնկի եկած Պետրոս Դուրեանի «Տրտունջքը» արտասանեցի: Սկզբում բացատրեցի Պետրոս Դուրեանը ով է եղել, ինչ է գրել, 21 տարեկան մահացել է: Տպաւորութիւնը շատ ուժեղ էր: Երբ որ ճրագները վառեցին արևելեան գրողները արտասւում էին, իսկ միւսները զուսպ էին, բայց յուզուած: Դրանից յետոյ, Սարան ամէն հաւաքոյթին պարտադրում էր որ ես նրա բանաստեղծութիւնները կարդամ:

***

Թէև մեծ մտաւորականը քաղաքական գործիչ իրեն չի համարում, այնուամենայնիւ ֆիլմում նոյնպէս անդրադառնում է մշտապէս իր մտահոգութեան առիթ հանդիսացող բազմակուսակցութեան հարցին: Նա ասում է. «Հիմա հայրենակցական միութիւններն ու յատկապէս կուսակցութիւնները պէտք է մէկ շղթայի օղակները լինեն և բռնցքացած միասնականութեան ուժով` աշխատեն ստեղծել մի հայրենիք, որը լինի արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Հայրենիքի զօրացումը մեծ չափով կախում ունի սփիւռքի միասնականութիւնից: Իսկ կուսակցութիւնները այդ գործին խանգարում են: Իմ համոզումն է. կա՛մ պէտք է ստեղծուի համահայկական կենտրոնացուած մի կազմակերպութիւն, կա՛մ կուսակցութիւնները պէտք է լուծարուեն: Այսօր մեր ուժերի կարևոր մասը արտասահմանում է` Քալիֆորնիա, Լոնդոն, Փարիզ… որտեղ ասես չկան: Մենք այսօր ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեզ համար ամէնից կարևորը միասնական աշխատանքն է: Վիճելի հարցերը պէտք է զանազանել անվիճելի հարցերից և բոլոր ուժով համախմբուել անվիճելի հարցերի շուրջ: Եթէ նստենք սեղանի շուրջ և զատորոշենք վիճելի հարցերը անվիճելիներից` կը տեսնենք, որ անվիճելի հարցեր չկան արդէն: Եթէ հայ գաղութներն իրենց ջանքերը մէկտեղեն և ստեղծեն համահայկական կենտրոնացուած մի կազմակերպութիւն` այդ ժամանակ միայն իրաւունք կ՚ունենաք խօսելու սփիւռքահայութեան անունից: Այդ ժամանակ կը կարողանան պարտադրել Հայաստանին, ստեղծել թափանցիկ, արդար, ժողովրդավարական մի հայրենիք, որ բոլորիս ուժով դառնայ այնքան հզօր, որ մեր հարևանները չկարողանան րոպէ անգամ մտածեն, թէ այս ճեղքուած, մասնատուած ժողովրդին կարելի է կուլ տալ: Այդ ժամանակ Հայաստանն, իրականում, կը զօրանայ»:

Ֆիլմում գրեթէ չի խօսւում Ասատուր Կիւզէլեանի բարերարութեան և բարեգործութեան մասին, մի պարզ պատճառով` նա չի սիրում խօսել այդ մասին: Միայն մի առիթով ասել է. «Ճշմարիտ տիկինը երբեք չի շպարւում ու գեղեցկանում ի ցոյց ուրիշների: Նա դա անում է ծածուկ և առաջին հերթին իր համար: Բարեգործութիւնն էլ դրա պէս մի բան է: Այն ի ցոյց դնելու համար չէ»:

Անվերջ կարելի է պատմել այս հետաքրքիր ու իւրօրինակ մարդու մասին: Սակայն ֆիլմի ռեժիսոր Գրիգոր Յարութիւնեանը, իր ներածական խօսքում ներկայացնելով «Ասատուր Կիւզէլեան» երևոյթը, հրաշալի բնութագրեց. մասնագիտութեամբ` ՄԱՐԴ:

 

Պատրաստեց`

ՍՈՒՍԱՆՆԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ 

 

 

Լրահոս - 12 Նոյեմբեր 2019
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։