Հայ
Առաջնորդող
Ծիծեռնակն ու Օձը (Ժամանակակից Հեքիաթ)
Յունիս 30 , 2020 , 22:57
Ծիծեռնակն ու Օձը  (Ժամանակակից Հեքիաթ)

…«Լինում է, չի լինում»,- սովորաբար այսպէս են սկսւում հեքիաթները, բայց մեր հեքիաթի սկիզբը ամ­­բողջովին տարբերւում է ընդունուած ձեւից ու սկսւում է հետե­ւեալ կերպ.

   - Լինում է, էն էլ ո՜նց է լինում…

   … Կողք-կողքի, հարեւանութեամբ, մի հիւղակում ապրում են բազմատեսակ թռչուն­ներ, որոնց մէջ առանձնանում են սոխակներն ու մշտատեւ գեղ­գե­ղանքով շրջա­պատը հրապուրող Ծիծեռնակը: Հա­րեւան հիւղակում ապրում են օձերը, մողէսներն ու բոլոր սողունները: Դրանց մէջ աչքի է ընկնում Սար­քօ անունով յայտնի օձը եւ իր խորհըր­դատու-օգնա­կան Փիքօ օձը: Այս երկուսը իրենց նախանձութեամբ ու գերերեւակա­յական ժխտական յատկութիւններով մշտապէս խանգարում են ոչ միայն իրենց հիւ­ղակի ազգակիցների անդորրը, այլեւ հարեւանների` թըռ­չուն­­ների հանգիս­տըն ու առօր­եան:

   Ամէնքին յայտնի Ծիծեռնակն իր բնում, եւ դրանից դուրս, անոյշ գեղգեղանքով հրապուրում էր բոլորին:

   Դուռ-դրկից, այլ թռչուններ, օրնիբուն զուարճա­նում են Ծիծեռնակի հիանալի երգեցողութեան տակ, պարում, թռչկոտում` իրենց ախորժալուր ձայնով բեր­կ­րանք ու հրճուանք սփռելով ողջ անտառում:

   Այս ամէնի մէջ, միակ դժգոհողները թռչունների հարեւանութեամբ ապրող օձերն ու կարիճներն են: Ծիծեռնակի դայլայլը կրծոտում է իրենց հոգին` ինչո՞ւ իրենք չեն կարողանում երգել: Եւ նրանցից ամենայանդուգն օձը` Սարքոն, քաջալերուած իր ըն­կեր Փիքոյի ոգեւորիչ խօսքերից, որոշում է գնալ հարեւան հիւղակը եւ տեսնել, թէ ինչպէս է երգում Ծիծեռնակը:

   Թռչունների հիւղակի շեմին, Սարքօ օձին է կանգ­նեցնում պահակը`Շէկօ անունով շունը.

   - Ինչո՞ւ ես եկել Սարքօ, այստեղ քո տեղը չի…

   - Լսիր, բարեկամ Շէկօ, թոյլ տուր ինձ մտնել ներս ու տեսնել թէ ինչպէս են այդպէս գեղեցիկ դայլայլում ծիծեռնակն ու սոխակը:

   - Դու ինձ ի՞նչ բարեկամ, Սարքօ, օձը ե՞րբ է բարե­կամ եղել, նոյնիսկ` օձը օձին բարեկամ չէ, էլ ո՞ւր մնաց ինձ կամ թռչուններին բարեկամ լինի: Եւ յե­տոյ, ի՞նչ պիտի տեսնես, տեսնես Ծիծեռնակի երգե՞լը:

   - Այո՜, Շէկօ ջան, այո, ես էլ եմ ուզում երգել…

   - Ախր երգելը քո բանը չի, դու միայն կարող ես սուլել, իսկ երգել` ոչ: Երգել, կանչել, աղաղակել, հաչել, ոռնալ, եւ այլն,- դրանք յատուկ են միայն քայլող կենդանիներին:

   - Բայց ես էլ եմ քայլում…

   - Դու չես քայլում Սարքօ, դու սողում ես, քո ամ­բողջ մարմինը հորիզոնական դիրքի վրայ է, եւ դու, հազիւ ես երբեմն-երբեմն գլուխդ բարձրացնում եւ արտաբերածդ ձայնն էլ` ֆշշոց կամ սուլոց է, դու ի՞նչպէս կարող ես երգել:

   - Գիտեմ, որ ես չեմ քայլում, բայց ուզում եմ երգել, ի՞նչ կը լինի, թող նայեմ թէ ինչպէս

է եր­գում Ծիծեռնակը: Այստեղ, դարպասի մօտից կը հետե­­ւեմ իրեն, գուցէ թէ կարենամ փոքր ինչ կապկել նրան:

   - Դէ լա~ւ, որ այդքան խնդրում ես, միեւնոյնն է, բան չի ստացուի, դու ո~ւր, Ծիծեռնակը ո~ւր…, ներս արի:

   Եւ այսպէս. Սարքոն դարպասի պռնկից, օրնիբուն, հմայուած նայում էր Ծիծեեռ­նակի թռիչքը, գեղեցիկ շարժումներին, լսում նրա` մէկը միւսից աւելի թո­վիչ, գեղ­գեղուն մեղեդիները: Ինքն էլ էր փորձում թռչել, սուրալ, գեղեցիկ ձայներ արտաբերել, բայց եղածը`  մի քանի պտոյտ էր ինքն իր շուրջը, իսկ եր­գե՞լ` բնաւ չէր ստացւում, բեր­նից դուրս սահած եր­կա­­րաւուն ու ոլորուն լեզուից հազի~ւ լսելի սուլոց էր լսւում:

   - Չէ~, ոչինչ չի ստացւում, ի՞նչ անեմ,- գանգատւում էր Սարքոն ընկերոջը` Փիքոյին, զայրոյթից էլ աւելի չռած աչքերը տարուբերելով աջ ու ձախ:

   - Ի՞նչ պիտի անես, եթէ չես կարողանում նմանուել Ծիծեռնակին, ուրեմն պիտի խայթես նրան, չէ՞ որ դա է մեր յատկութիւնը, մեր բնազդը, մեր պապերից մնացած, ժառանգած սովորութիւնը:

   - Այո՜, սիրելիդ իմ Փիքօ, դու ճիշդ ես, բայց ո՞նց մօտենամ Ծիծեռնակին: Նա անընդհատ օդում է, ոչ յաճախ է մտնում բոյնը` ձագուկներին կերակրելու, ի՞նչպէս մօտենամ նրան, այն էլ` սողալով…

   - Մի՜ մտածիր, եղբայր իմ, դու Շէկոյի հետ լեզու գտել ես, նա քեզ դարպասից ներս թողնում է, հո մշտապէս չի հսկելու վրադ: Կէսօրուայ էն տաք ժամերին ինքը հանգիստ մրափում է շուքի տակ: Դու առիթը կը գտնես Ծիծեռնակին խայթելու, սողալով կը հասնես նրա բնին` եւ…եւ` սիրտդ կը հովացնես:

     Սեփական անկարողութեան գիտակցութիւնից է՜լ աւելի թունոտ, նախանձոտ Սարքոն բազմաթիւ որո­գայթներ լարեց արգելք դառնալու համար Ծիծեռ­նա­կի թռիչքին ու քնքուշ երգեցողութեանը, մէկ`փակեց նրա բոյնի անցքը, մէկ` իր թոյնը թափեց անցք-դռան պռնկին, մէկ էլ` կոտրեց բոյնի ապակին: Այս ամէնը տեսնում էր անշուշտ Ծիծեռնակը ու խղճում ողոր­մելի Սարքոյին, որին կուրացրել էր նախանձը, նա ամէն ինչ անում էր խանգարելու համար իր` բնու­թիւ­նից տրուած թռչելու եւ երգելու կարողութիւնը:

   Պատահեց այնպէս, որ օրերից մի օր, բոյնը մտնե­լուց յետոյ, Ծիծեռնակը մոռացաւ փակել դուռ-անցքը: Ծիծեռնակին մշտապէս հսկողութեան տակ պահող Սարքոն նկատեց իր համար երանելի պահը: Շէկոն էլ հանգիստ քնած էր: Եւ այն է, Սարքոն պատրաստ­ւում էր մտնել Ծիծեռնակի բոյնը, վրայ հասաւ Շէկոն ու ծանր թաթը դրեց նրա գլխին:

   - Հը~…, դու կարծում էիր ես քնած եմ հա՞, ես մշտապէս հետեւել եմ քո արածներին, ու սպասում էի այս վայրկեանին, որպէսզի հա­մոզուեմ, որ դու չես կարող քո էութիւնից դուրս հանել Աստծոյ կողմից տրուած բնազդը: Դու բնու­թիւ­նից դատապարտուած ես սողալու եւ թոյնդ թա­փելու:

   Այս ասելով, Շէկոն բռնեց Սարքոյի վզից ու թափով նետեց դարպասից դուրս:

   -Այնտեղ` դրսում է քո տեղը, ուր կարող ես քեզ հա­մար սուլել, ֆշշացնել, թոյնդ

թափել, իսկ երգելը` քո բանը չի: Աստուած է ընտրում նրանց` երգիչներին,- ասաց Շէկոն ու ամուր փակեց դարպասը:

   … Այստեղ վերջանում է մեր հեքիաթը, եւ, ինչպէս բոլոր հեքիաթներում, երեք խնձոր է ընկնում երկնքից: Առաջինը հեքիաթի հեղինակի համար է, որը դեռ միամտօրէն հաւատում է, թէ ինչ որ մի օր, ինչ որ մի ժամանակ, ամէն մարդ իր տեղը կը գտնի կեանքում` իր կարողութեան սահմաններում:

   Քչերն են համոզուած ասում, որ մարդկային հա­սա­րա­կութիւնը հաւասար չէ եւ չի՜ կարող լինել: Ես այդ քչերի մէջ եմ` երկա~ր տարիների փորձառու­թեան վրայ հիմնուելով: Ամէն մարդ պէտք է հասկանայ, որ մեզանից ամէն մէկը տարբեր ձիրք ունի, տարբեր շնորհ եւ պիտի հասկանայ նաեւ թէ ինքը ինչ կարող է անել եւ ինչ` ոչ: Թէ չէ ինչի նման է, երբ հայերէն հազիւ խօսող մէկը դառնում է հաղոր­դա­վար: Երաժշտական ձայնանիշ ու միքրոֆոն չտե­սած մէկ ուրիշը` համբաւաւոր երգիչ: Երաժշտանո­ցը մի կերպ աւարտած մէկն էլ` երգչախմբի ղեկա­վար: Մէկ կամ մի քանի յօդուած մրոտողն էլ` գրող:

   Երկրորդ խնձորն էլ Ծիծեռնակի համար է, որ­պէսզի նա մշտապէս թեւածի երկնակամարում եւ իր հրաշալի ձայնով ու երգեցողութեամբ ջերմացնի մարդ­կանց հոգիները:

   Երրորդ խնձորը, որը փտած է, մեր խեղճուկրակ Սարքօ օձի համար է: Բնական է, նա չի ուտելու այն, եւ, թերեւս կարողանայ հասկանալ, որ բնութիւնը ինչ որ տուել է իրեն` դրանով պիտի գոհանայ, բաւա­րարուի:

   Կեանքի օրէնքն է. եթէ Աստուած քեզ տուել է սո­ղալու յատկութիւն, ուրեմն` սողա՜, թռչել, երգել կա­րո­ղացողն էլ` պիտի թռչի ու երգի:

 

 ՀԵՆՐՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

 

Լրահոս - 05 Յուլիս 2020
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։