Հայ
Առաջնորդող
Մամլոյ Առցանց Լսարան – 6 – Պատրաստ Ենք 100-150 Հայրենադարձուած Ընտանիքի Անմիջապէս Եւ Սիրով Ընդունել Արցախում․ Նախագահ Արայիկ Յարութիւնեան
Օգոստոս 01 , 2020 , 12:56
Մամլոյ Առցանց Լսարան – 6 – Պատրաստ Ենք 100-150 Հայրենադարձուած Ընտանիքի Անմիջապէս Եւ Սիրով Ընդունել Արցախում․ Նախագահ Արայիկ Յարութիւնեան

 

 

 

 

«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ» թերթերի սիրելի բարեկամները  Չորեքշաբթի, յուլիսի 29-ին դարձեալ ժամադրուած էին հանդիպելու արդէն իսկ բոլորի համար օգտաշատ եւ սպասուած ժամադրավայրը դարձած՝ մամուլի 6-րդ առցանց լսարանում։

«Արցախ. Նորօրեայ Մարտահրաւէրներ եւ Իրագործումներ» թեմայի շուրջ իմաստալից, մասնակիցներին հպարտութիւն ներշնչող եւ հեռանկարներով լեցուն խօսքով ելոյթ ունեցաւ Արցախի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ՝ Պրն. Արայիկ Յարութիւնեանը:

Տարբեր երկրների շուրջ 65 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը ինչպէս միշտ ձեռնհասութեամբ  վարեց՝ լիբանանահայ ծանօթ մտաւորական, Հայկազեան Համալսարանի Հայագիտական Հանդէսի պատասխանատու խմբագիր եւ նոյն համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն՝ Դոկտ. Անդրանիկ Տագէսեանը։

«Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանն իր խօսքում երախտագիտութիւն յայտնեց Արցախի նախագահին առցանց լսարանում ելոյթ ունենալու համար եւ խօսքը փոխանցեց Դոկտ․ Անդրանիկ Տագէսեանին։

Դոկտորն իր հերթին, պատասխանելով Նախագահ Յարութիւնեանի՝ լսարանին ուղղուած որպիսութեան վերաբերեալ հարցին, նշեց, որ իրենք լաւ են այն ժամանակ, երբ հզօր է Արցախը, Մայր Հայաստանը։ Երկար չսպասեցնելով Նախագահին ու ներկաներին, Դոկտ․ Տագէսեանը անմիջապէս խօսքը փոխանցեց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին։

«Արցախի ներքին կեանքը, անկախ կորոնավիրուսային վտանգներից, շատ նորմալ է։ Արցախը դեռ կարողանում է դիմակայել վարակին։ Հաստատուած դէպքերը մեզ մօտ շատ քիչ են, մահացութիւններ չունենք, փառք Աստծոյ, տնտեսութիւնն էլ շարունակում է զարգանալ»,- այս փոքրիկ տեղեկատուական նիւթով իր խօսքը սկսեց Արայիկ Յարութիւնեանը։

Նախագահը հակիրճ անդրադարձաւ այն բոլոր ծրագրերին, առաջնահերթութիւններին, որոնք իրենց առջեւ դրել են։ Մինչ այդ, Յարութիւնեանը շեշտեց, որ իրենք պատրաստակամ են ու հնարաւորութիւն ունեն 100-150 ընտանիք ընդունել Լիբանանից, ովքեր հայրենադարձուել կը փափաքին։ «Մեր առաջիկայ հիմնական խնդիրն է լինելու ժողովրդագրական վիճակի բարելաւումը։ Այս համատեքստում նշեմ, որ մենք պատրասատակամ ենք ամենայն հոգատարութեամբ Լիբանանից ընտանքիներ ընդունել Արցախում։ Մի քանի հարիւր ընտանիքի ընդունելու հնարաւորութիւնը եւ պատրաստակամութիւնը կայ այս պահին։ Սակայն, նշեմ, որ մեր նպատակն է փորձել այն ընտանիքներին հետ վերադարձնել Արցախ, որոնք ժամանակին տեղափոխուել են այլ երկրներ, մանաւանդ Ռուսաստան։ Դրանով կը փորձենք նպաստել ժողովրդագրական աճին»,- ասաց Նախագահը։

Խօսելով մարտահրաւէրների մասին, Արայիկ Յարութիւնեանը կարեւորեց հետեւեալը։ Հայ-ատրպէյճանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած դէպքերին Թուրքիայի միջամտութիւնը մեծ մարտահրաւէր է, որը գնալով խորանում է։ «Դուք տեսաք օրեր առաջ Տաւուշում հայ-ատրպէյճանական սահմանին տեղի ունեցած դէպքերին Թուրքիայի միջամտութեանը։ Ամբողջ աշխարհը այսօր հասկանում է, որ Թուրքիան շատ լուրջ եւ մեծամասշտաբ ծրագրեր ունի տարածաշրջանում։ Թուրքիային փանթուրքիզմի գաղափարին խանգարում է Հայաստանը եւ Արցախ աշխարհը։ Այդ ծրագիրն իրականացնելու համար Թուրքիան աւելի է խորացնում իր յարաբերութիւնները Ատրպէյճանի հետ։ Այսօր Նախիջեւանում ընթանում են զօրավարժութիւններ, որին մասնակցում է նաեւ թուրքական բանակը։ Սա ուղերձ է Հայաստանին, ամբողջ աշխարին, որ Թուրքիան չի պատրաստւում տարածաշրջանից այդքան հեշտ հեռանալ։ Աւելին՝ չի բաւարարւում եղած հնարաւորութիւններով»,- ասաց նախագահը։

Հայկական երկրորդ պետութեան ղեկավարի խօսքով՝ բանակի հետ կապուած իհարկէ կան խնդիրներ, բայց դրանք օր օրի աւելի քիչ են դառնում, ամեն օր ամրապնդւում է մեր անվտանգութիւնը։ «Այս հանդիպումից ժամեր առաջ էլ մասնակցել եմ հրամանատարական դասընթացների մասնակցած անձնակազմի հետ ու քննարկել ենք բանակն էլ աւելի ուժեղացնելու ծրագրերը։ Ցանկացած իրավիճակում մենք ոչ միայն յաղթող ենք, այլ առաջիկայում եւս ունենալու ենք փայլուն արդիւնք։ Այն ծրագրերը, որոնք մեր առաջ դրուած են ու իրականացուելու են, թոյլ են տալիս ինձ նման յայտարարութիւններ անել»,- ընդգծեց Արայիկ Յարութիւնեանը։

Բանախօսի խօսքով՝ բանակաշինութեան ծրագրերի իրականացման համար նախեւառաջ պէտք է ունենալ հզօր տնտեսութիւն եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում։ «Հայաստանում COVID-19-ով պայմանաւորուած իրավիճակը փոքր-ինչ այլ է, դէպքերը շատ են։ Մինչեւ Տնտեսական ցուցանիշները եւս նուազում են։ Այս տարի մօտ 5 տոկոս տնտեսական անկում է նկատուում որ մինչեւ տարեվերջ հաւանաբար աւելի կը մեծանայ։ Սա եւս խանգարող հանգամանք է։ Միւս տարի պէտք է փորձենք վերականգնել ՀՀ տնտեսութիւնը, որը շատ կարեւոր է բանակի հզօրութեան տեսանկիւնից»,- իր խօսքում նշեց Նախագահը։

Խօսելով Արցախում իրականացուելիք առաջիկայ ծրագրերի մասին, Արցախի նախագահը ներկայացրեց մի քանի առաջնահերթութիւններ՝ առաջինը ճանապարհաշինութիւնն է, յետոյ աշտարակաշինութիւնը, գիւղատնտեսութեան զարգացումը եւ վերամշակուող արդիւնաբերութիւնը։

«Գիւղատնտեսութեան զարգացման առումով շատ հետաքրքիր առաջարկ ենք ներկայացնելու։ Ի դէպ՝ նշեմ, որ նմանատիպ ի հանդիպում էլ ունեցել եմ Artsakh Roots Investment (ARI) նախագծի ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ մի ծրագիր էլ շուտով Արցախում ենք անելու։ Նռան, արքայանարինջի, քիուիի մեծ քանակութեամբ այգիներ ենք տնկելու։ Այնպիսի մրգեր, որոնք մեծ պահանջարկ ունեն նաեւ Ռուսաստանում։ Ներդրումային ծրագրերում հնարաւորութիւն ենք տալու մեր Սփիւռքի հայրենակիցներին եւս մասնակցել։ 5 տարուայ համար 10 հազար տոլարի ներդրում է պահանջւում, որից յետոյ կը լինի մեծ շահոյթ։ Հողի սեփականութեան  հնարաւորութիւն ենք տալու արտասահմանում բնակուող մեր հայրենակիցներին։ Ապրելով դրսում, վճարելով այդ գումարը, մեր հայրենակիցները կը կարողանան ստանալ սեփականութեան վկայական, հետեւել աշխատանքներին։ 100 մլն տոլարանոց ներդրումային ծրագիր է սա, որը շուտով ներկայացնելու եմ։ Սա ապահովելու է տնտեսական մեծ աճ։ Արտադրուած պտուղն էլ վերամշակման կարիք է ունենալու։ Այստեղ մեր յաջորդ քայլը լինելու է վերամշակման ուղղութեամբ։ Տնտեսութեան զարգացման տեսանկիւնից մենք մեծ կարեւորութիւն ենք տալիս նաեւ անասնապահութեանը, ոչխարաբուծութեանը։ Յետագայում հնարաւորութիւն ենք ունենալու դէպի արաբական աշխարհ արտահանում կատարել»,- ներկայացրեց Արայիկ Յարութիւնեանը։

Նա նաեւ խօսեց բարեգործական ծրագրերի, դպրոցների, մանկապարտէզների կառուցման, գոյքի ձեռք բերման, Արցախում առողջապահական, կրթական համակարգը լիովին անվճար դարձնելու եւ առհասարակ սոցիալական ծրագրերի մասին։ «Կրթութիւնը մեր ապագան է։ Որակեալ կրթութիւն ունենալու համար մենք պէտք է ունենանք լաւ պայմաններ։ Մանաւանդ Կարանտինային մեր հայութիւնը շատ է մասնակցել նման բարեգործական ծրագրերի։ Արցախում առողջապահութիւնը, կրթութիւնը լինելու է անվճար, պետութիւնն է փոխ հատուցելու։ Արցախում բոլոր ընտանիքները ունենալու են առանձին բնակարանի հնարաւորութիւն։ Բնակարանաշինութիւնը պէտք է այնքան աշխուժանայ, որ մենք կարողանանք մեր սփիւռքի հայրենակիցներին այստեղ ապահովել բնակարանով ու աշխատանքով։ Մնացածը կախուած է լինելու համաշխարհային իրավիճակից։ Յուսով եմ, որ COVID-19 շուտ կը նահանջի եւ մենք հնարաւորութիւն կ՛ունենանք հաղորդակցուելու, աշխատելու։ Ես սիրով կ՛այցելեմ Արգենտինա, Եգիպտոս, որտեղ չեմ եղել։ Ձեզ եւս սիրով Արցախ եմ հրաւիրում, տեղում տեսնելու ու ծանօթանալու կատարուող ու կատարուած աշխատանքներին»,- իր ներածական խօսքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը։

Դոկտոր Անդրանիկ Տագէսեանը շնորհակալութիւն յայտնեց Նախագահ Յարութիւնեանին սփիւռքահայերին Արցախում ընդունելու պատրաստակամութեան համար։ Տագէսեանը հարց ուղղեց Նախագահին կապուած ժողովրդագրական վիճակի հետ, վերաբնակեցման ծրագրեր։ «Բնակեցման ծրագրերը թերեւս ակնկալած դեմբերով չեն զարգանում։ Տնտեսութիւնը շատ լաւ է զարգանում, բայց սփիւռքը շատ աւելին է ակնկալում։ Ի՞նչ խոչընդոտներ կան այդ ծրագրերն իրականացնելու հարցում։ Սփիւռքն այդ հարցում ի՞նչ կարող է անել»,- հարց ուղղեց Դոկտ Անդրանիկ Տագէսեանը։

 

Արայիկ Յարութիւնեանը պատասխանեց, նշելով՝ հայրենադարձութեան, վերաբնակեցման համար կամ մի ծանր խնդիր՝ ֆինանսական վիճակը։ «Այսօր Արցախում բնակարանային լուրջ խնդիր կայ։ Բոլոր բնակավայրերում, այդ թւում Ստեփանակերտում ազատ տուն չկայ, որ տրամադրենք։ Իսկ, եթէ մենք գնում ենք նման ծրագրերի իրականացմանը, պէտք է առաջին հերթին տուն կառուցենք։ Ցաւօք չունէինք այդ հնարաւորութիւնները։ Միայն մէկ տուն կառուցելու համար 40 հազար տոլար է հարկաւոր։ Դրան գումարած այլ անհրաժեշտութիւնները, գումարն աւելանում է։ Ովքեր գալիս են Արցախ, այնքան էլ ունեւոր չեն լինում։ Մէկ հոգի Արցախ բերելու համար առնուազն 10-12 հազար տոլար գումար է անհրաժեշտ։ Սա է միշտ եղել խնդիրը։ Բայց այսօր գոնէ մի քանի հարիւր ընտանիք ի վիճակի ենք ընդունել, աւելի շատ չենք կարող։ Սփիւռքը պէտք է մասնակցի»,- ասաց Յարութիւնեանը։

Անդրանիկ Տագէսեանը դիտարկում արեց, որ միայն տուն ունենալը բաւարար չէ, պէտք է այդ ընտանիքները նաեւ աշխատեն, արտադրեն, հետեւաբար՝ հարց ուղղեց տնտեսական առումով ի՞նչ ծրագրեր կան։ Նախագահը ներկայացրեց, որ շինարարութեան, գիւղատնտեսութեան, ծառայութիւնների մատուցման ոլորոտներում  հնարաւորութիւն ունեն այդ մարդկանց աշխատանքով ապահովելու։ «Մի քանի հարիւր կամ հազար ընտանիքի հնարաւորութիւն ունենք աշխատանքով ապահովելու։ Յետագայում մեծ ծրագրեր ունենք տնտեսութեան զարգացման, որը յետագայ 4 տարում հնարաւորութիւն կու տայ լրացուցիչ 10-15 հազար աշխատատեղ ստեղծելու։ Մանաւանդ գիւղատնտեսութեան ոլորտում։ Եթէ տուն կառուցելու ֆինանսական միջոցներ ունենանք, աշխատանքով ապահովելու հնարաւորութիւն մենք կը ստեղծենք»,- մանրամասնեց նախագահ Յարութիւնեանը։

Դրան ի պատասխան Անդրանիկ Տագէսեանը նշեց, որ Արցախը շատ զօրաւոր վարկ ունի Սփիւռքում, Սփիւռքը հաւատում է Արցախին ու այդ առումով հնարաւոր է լուրջ քայլեր ձեռնարկել։ Տագէսեանը, համադրելով լսարանի կողմից հնչեցուած հարցերը, Նախագահից հետաքրքրուեց Սփիւռքի հետ կապերի մասին, Արցախի միջազգային դիրքի ու հնարաւորութիւնների մասին։ «Միջազգային որեւէ հնարաւորութիւն չունենք, բայց Սփիւռքի հետ կապ ունենք, իհարկէ։ Մենք ունենք ներկայացուցչութիւններ Պէյրութում, ԱՄՆ-ում, Մոսկուայում, Փարիզում, Պերլինում։ Մենք Հայաստան համահայկական հիմնադրամի խողովակներով կարողանում ենք հնարաւորութիւն տալ Սփիւռքին ոչ միայն բարեգործութիւններ անել այստեղ, այլեւ գտնուել Արցախում, կապ ստեղծել, շփուել։ Մենք շատ ենք կարեւորում Սփիւռքի հետ կապը։ Դրա համար ստեղծել եմ «Հայաստանի հետ համարկումի ու Սփիւռքի հետ զարգացման կոմիտէ»։ Համաճարակի աւարտից յետոյ շատ աւելի ենք աշխուժացնելու Սփիւռքի հետ կապը»,- ասաց Արցախի նախագահը։

Ներկաներին նաեւ հետաքրքրում էր, թէ Արցախի տարեկան պիւտճէն ինչպէ՞ս է բաժանւում ոլորտների միջեւ, որոնք են առաջնահերթ համարուող ոլորտները։ «Արցախի տարեկան պիւտճէն 225-230 մլն տոլար է։ Աւելացնելու ենք մինչեւ 260 մլն տոլար։ Այն ուղղուում է բոլոր ոլորտներին՝ առողջապահութիւն, բնակարանաշինութիւն, ճանապարհաշինութիւն։ Այս տարի, իհարկէ, տնտեսական աճ կարող է չլինել, բայց միւս տարի կանխատեսւում է 10 տոկոսից աւել աճ։ 2007-2020 թուականին մեր ՀՆԱ-ի աճը եղել է  տոկոս։ Առաջիկայ 5 տարիներին մենք մենք կը ծրագրաւորենք պահպանել սա, ինչը նշանակում է, որ 5 տարի յետոյ մեր պիւտճէն լինելու է 400-500 մլն տոլար։ Դա մեծ թիւ է լինելու Արցախի համար։ Այսօր ես համարձակւում եմ ասել, որ 100-150 ընտանիք կարող ենք ընդունել, տարիներ առաջ չէի համարձակուի։ Իսկ եթէ Սփիւռքը մասնակցի, աւելի մեծ ծրագրեր կարող ենք իրականացնել։ Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրութիւնն է։ Դրա համար մենք պէտք է շատ տուն կառուցենք ու մեր հայրենակիցներին հնարաւորութիւն տանք գալ եւ Արցախում ապրել»,- հարցին պատասխանեց Արայիկ Յարութիւնեանը։

Տագէսեանի կողմից ուղղուած հարցին, արդեօ՞ք ճիշտ է տպաւորութիւնը, թէ ամբողջ ուշադրութիւնը Ստեփանակերտի վրայ է, Նախագահը պատասխանեց՝ եթէ տիեզերքից նայէք, Արցախի ամեն հատուածում շինարարութիւն է ընթանում եւ ուշադրութիւնը միայն Ստեփանակերտի վրայ չէ․ «Ճանապարհներ են կառուցւում Շահումեանի, Քարվաճառի, Լաչինի ու մնացած բոլոր տարածքներում։ Տներ ենք կառուցում բոլոր տարածքներում։ Հիմա հակառակը, աւելի շատ ուշադրութիւն ենք դարձնում ոչ Ստեփանակերտին»։

Լսարանի մասնակիցներին հետաքրքրում էր նաեւ տաւուշեան վերջին իրադարձութիւնների մասին Նախագահի կարծիքը։ «Ատրպէյճանը տեսնում է, որ Արցախում յաջողութիւն շանսեր չունի, քանի որ Արցախի բանակը շատ հզօր է ու մարտունակ։ Դրա համար փորձեց ինչ-որ յաջողութիւն արձանագրել Հայաստանի սահմանին, որը Ալիեւին կտար քաղաքական աւելի մեծ հնարաւորութիւն։ Այսօր Ատրպէյճանում սոցիալական, քաղաքական վիճակը վատ է, նաֆթի գները նուազում են։ Ներքին կայունութիւնը եւ իշխանութիւնը պահելու համար նա երկու ճանապարհ ունի՝ կա՛մ նման փոքր մարտական գործողութիւններով յաջողութիւններ արձանագրել ու իշխանութիւնը պահել, որն, ինչպէս տեսաք, Տաւուշում չյաջողուեց։ Կա՛մ լայնամասշտաբ պատերազմ, որի ռիսկն աւելի մեծ է։ Ես հաշուարկներ եմ անում, առաջիկայում կը հրապարակեմ։ Վերջին 10–12 տարուայ ընթացքում մօտ 250-300 մլրդ տոլար են ունեցել նաֆթից։ Բայց այսօր չունեն մարտունակ բանակ, սոցիալապէս զարգացած երկիր, չունեն ոչ մի բան։ Ալիեւեան ծրագիրը այս տարիների ընթացքում մսխել է նաֆթային տոլարները՝ ոչ ի օգուտ իրենց ժողովրդի։ Դրա համար պէտք է փորձեն իշխանութիւն պահել»,- տեսակէտ հատնեց Արցախի նախագահը։

Գալով Արցախի մշակութային կեանքին, երկրում մշակութային զարգացուածութեանը, որը հետաքրքրում էր լսարանին, Արայիկ Յարութիւնեանը նշեց՝ համայնքներում մշակութային, համայնքային տներ, թանգարաններ են կառուցել, շարունակում են կառուցել։ «Մշակոյթը զարգանում է։ Շուշիում ունենք թանգարան, լաւ է, զարգանում է։ Ուզում եմ մէկ լաւ լուր եւս յայտնել ձեզ կապուած Շուշիի հետ։ 2022 թուականի մայիսի 9-ին Յաղթանակի 30-ամեակի կապակցութեամբ ցանկանում ենք Ազգային ժողովը տեղափոխել Շուշի։ Ես այդ ծրագիրն արդեն մշակել եմ։ Ի դէպ, յիշում էք՝ Ատրպէյճանում լաւ չէին զգում, երբ իմ երդմնակալութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Շուշիում։ Այդ առումով իրենց համար յաջորդ լուրը կլինի 2022 թուականին Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու որոշումը։ Սա շատ խելօք քայլ է լինելու։ Մեծ ուշադրութիւն ենք դարձնում սփորթին ու մշակոյթին»,- ասաց Նախագահը։ Այս առնչութեամբ Նախագահը նաեւ նշեց, որ քայլեր են ձեռնարկում համայնքներն աւելի ինքնուրոյն դարձնելու համար, տեղական ինքնակառավարման համակարգը զարգացնելու ուղղութեամբ։ «Մի քանի տարուց կ՛ունենանք տարածքային կառավարման զարգացած համակարգ»,- ասաց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը եւ ժամանակի սղութեան պատճառով չկարողացաւ աւելի երկար խօսել։ Նախագահը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին հարցերի, քննարկման համար։ Իրենց հերթին Դոկտոր Անդրանիկ Տագէսեանը եւ «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց Նախագահին նման առիթի համար։

Առցանց լսարանի մասնակցիների հետ արդիւնաւէտ քննարկումը շարունակեց Մերձավոր արեւելքում Արցախի ներկայացուցիչ դեսպան, Հայ սեւ գօտիների միութեան եւ ԱՀ  Ուշուի ֆետերացիայի հիմնադիր, Արեւելեան մարտարուեստների վարպետ Մասթըր Կարօն՝ Կարօ Քեպապճեանը, ով 30 տարի է շփման մէջ է Արցախի հետ, այնտեղ զբաղւում է պիզնեսով։ Պարոն Քեպապճեանը Արցախում առաջին իսկ օրուանից նիւթական ներդրում է արել։ Սփիւռքի հայրենակիցների հետ պարոն Քեպապճեանը աւելի մանրամասն խօսեց Արցախում ներդրումային դաշտի մասին, թէ ինչպէս կարելի է գնալ Արցախ, ներդրում կատարել, իհարկէ, շահոյթ ստանալ ու այդպիսով զարգացնել Արցախը։ Ի դէպ՝ նշենք, որ Քեպապճեանը իր ընկերների հետ տարիներ առաջ Շուշիի գողտրիկ ու գեղեցիկ անկիւնում հիմնել են միջազգային չափանիշերի համապատասխան հիւրանոցային համալիր՝ «Կրանտ հոթել», որն այսօր զբօսաշրջիկների համար սիրելի վայր է դարձել։

Կարօ Քեպապճեանն իր խոսքում ասաց՝ որտեղ հայ կայ, այնտեղ Արցախն ու Հայաստանն է, այնտեղ Արցախի սահմաններն են։ «Արցախը տիեզերական է, այն քիլոմեթրներով չենք կարող չափել։ Պատմութիւնը ցոյց տուեց, որ ո՛չ տոլարը ոչ փո՛ղը չեն կարող ապահովել հային այլ երկրներոմ։ Հայի իսկական գոյութիւնը մայր հողի վրայ է»,- այս տողերով իր զեկոյցը սկսեց Կարօ Քեպապճեանը եւ յիշեցրեց, որ պէտք է մտածել Հայաստանի ու Արցախի մասին, պէտք է դրսում ունեցած միլիարդների մի մասը գոնէ բերել հայրենիք, այդպիսով դիւրացնելով Հայաստանի, Արցախի, բանակի, ժողովրդի վիճակը»,- ասաց Մասթըր Կարոն։

Բանախօսի խօսքով՝ հայրենասիրութիւնը միայն խօսքով չէ, պէտք է անցնել գործի։ «Ես իմ կեանքում 50 հազար երիտասարդ եմ մարզել ամբողջ աշխարհում։ Բայց մենք այսօր ունենք ուշուի, քոնքֆուի աշխարհի չեմփիոններ Արցախից։ Արցախում մենք ունենք ամենահզօր կէտը։ Ապրիլեան պատերազմի ժամանակ էլ մեր մարզիկներից մէկը կարողացաւ 7 թանկ խփել։ Հայերն ի ծնէ մարտունակ ժողովուրդ են»,- ասաց Քեպապճեանը։

Գալով իր խօսքի տնտեսական հատուածին, Քեպապճեանը խօսեց տարիներ առաջ Շուշիում ստեղծած հիւրանոցի ու ներդրումների մասին։ «Մենք կարողացանք մասնագէտներ բերել ու զբօսաշրջութիւնը զարգացնել Արցախում։ Արցախում հնարաւոր է ցանկացած ծրագիր իրականացնել։ Բոլոր մասնագէտների համար գործ կայ՝ բժիշկներ, շինարարներ, պանքային գործի մասնագէտներ։ Բոլորի կարիքը ունենք, թող գան։ Բայց պէտք է ասեմ, որ Արցախ գալը փոքր-ինչ զոհողութիւն է պահանջում։ Արցախում պէտք է գնալ ու պայքարել։ Պետութիւնն ամեն ձեւով օգնում է։ Հիմա առաւել եւս կ՛օգնի։ Այն անձը, ով ուզում է գործ ընել Արցախում, պէտք է տեղում լինի, ապրի այստեղ։ Հեռուից չի լինի։ Օրինակ, իմ տղան Եւրոպան, Ֆրանսիան թողեց ու եկաւ Շուշիում է ապրում։ Ուզում եմ ասել, որ երբ մարդը պատրաստ է, պէտք է ամեն ինչ անի։ Հողը պատրաստ է մշակող պէտք է»,- ասաց պարոն Քեպապճեանը։

Զեկուցողի խօսքով՝ մարդիկ այսօր միլիոնաւոր դրամներ են աշխատում Արցախում, մարդիկ հեկտարներով ցորեն են ցանում, նռան այգիներ տնկում, զբաղւում գիւղատնտեսութեամբ, անգամ Երեւանից մարդիկ կան, որոնք յաջողակ գործարարներ են։ «Ես ընկեր ունեմ, որ նռան այգիներ ունի, տարեկան 30 հազար տոլար է վաստակում։ Ինքը այլ տեղ էլ է աշխատում։ Վերջերս Երեւանում Աւստրալիայից 65 տարեկան մարդու հետ ծանօթացայ, ասեց երկու զաւակներիս հետ պէտք է Արցախ գնամ, գիւղատնտես էր, ասեց այսքան հեկտար ծառ պէտք է տնկեմ։ Այստեղ անձնական միջոցները եւս կարեւոր են։ Միայն չպէտք է պետութեան վրայ յոյսը դնել»,- կարծիք յայտնեց Կարօ Քեպապճեանը, ապա աւելացրեց՝ գինեգործութիւնը եւս շատ զարգացած է Արցախում։

Անցած 30 տարիների ընթացքում, երբ սփիւռքահայերը տեղափոխուեցին Արցախ, ըստ Քեպապճեանի, արցախցին սիրեց, հասկացաւ, որ այս հողը բոլորինն է ու սփիւռքահայն էլ պատրաստ է զոհուել այդ հողի վրայ։ «Ես միշտ ասում էի, որ մենք օգնենք Արցախին, որ մի օր գալու է, որ Արցախն է մեզ օգնելու։ Շատերը կատակի էին առնում ասածս, բայց այսօր տեսնում ենք»,- նշեց նա։

Պարոն Քեպապճեանի վստահեցմամբ՝ ցանկացած երկրում դժուար է պիզնեսով զբաղուել, լինում են  յաջողութիւններ եւ դժուարութիւններ։ Եղել են շատ սփիւռքահայեր, որոնք եկել են Արցախ, փորձել են որեւէ պիզնեսով զբաղուել, չի ստացուել, հեռացել են՝ ասելով, որ Հայաստանում կամ Արցախում դժուար է գումար աշխատել։ «Պէտք չէ արագ յուսահատուել։ Համոզմունք, կամք ու հաւատ է հարկաւոր ցանկացած աշխատանք անելու համար»,- ամփոփեց իր խօսքը Կարօ Քեպապճեանը։

Վերջում «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը դարձեալ շնորհակալութիւն յայտնեց Արցախի Հանրապետութեան Վսեմաշուք նախագահ՝ Արայիկ Յարութիւնեանին հետաքրքիր զրոյցի ու քննարկման համար։ Ան շնորհակալութիւն յայտնեց Պրն. Կարօ Քեպապճեանին իր տուած օգտաշատ տեղեկութիւններուն համար: Մեր յաջորդ հանդիպմանը խօսելու ենք «Տաւուշ. Սահմանապահ Գիւղերուն Խնդիրներն ու Հեռանկարները» թեմայով: Բանախօսը լինելու է  Տաւուշի  Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բագրատ Եպս. Գալստանեանը: Շնորհակալ եմ բոլորին մասնակցութեան համար»,- ամփոփեց հանդիպումը Սեւակ Յակոբեանը։

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Լրահոս - 10 Օգոստոս 2020
Սիւնակագիրներ
Հրաչ Սեփեթճեան Ծնած է 1969-ին, Պէյրութ, Լիբանան։Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը աւարտած է 1987-ին։Երեւանի Պետական Համալսարանի Հայկական Բանասիրական բաժանմունքէն շրջանաւարտ ՝1994-ին։1980-ական թուականներէն կ՚աշխատակցի «Զարթօնք»ին եւ ապա՝ «Նոր Օր»ին։1994-2000 օգնական խմբագիր «Զարթօնք»ի։1993-էն ի վեր հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի ուսուցիչ Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ։Լիբանանի եւ Լոս Անճելըսի մէջ եղած է եւ է գործօն անդամ ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի շրջանակներէն ներս, վարելով զանազան պաշտօններ։Ներկայիս՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայերէնի Բաժանմունքի վարիչ։ «Նոր Օր»ի խմբագիր՝ Մարտ 2016-էն։  
Վաչէ Սեմերճեան Ծնած է 1938-ին, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն՝ որպէս քիմիագէտ։ Շրջան մը եղած է ուսուցիչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս։ Ապա, վկայուելով որպէս կաշուեմշակութեան վարպետ, տասը տարի  կը գործուղղուի Եթովպիա եւ Աֆղանիստան։ 1976-ին կը հաստատուի Միացեալ Նահանգներու արեւմտեան ափ, գործօն անդամ դառնալով ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի։ Կաշուեմշակութեամբ աշխատելէ ետք, կը հրաւիրուի Հոլիվուտի ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարան, դասաւանդելու համար հայագիտական նիւթեր։ Հանգստեան կը կոչուի 2009 թուականին։1956-էն ի վեր կ՚աշխատակցի ռամկավար ազատական մամուլին։ 1977-էն առ այսօր ծաւալուն գործունէութիւն ունեցած է «Նոր Օր»էն ներս որպէս խորհրդական եւ ղեկավար։  Վեց տարի եղած է պատասխանատու խմբագիրը «Նոր Օր» շաբաթաթերթին։Վաչէ Սեմերճեան հեղինակ է չորս հատորներու. «Ապրուած սփիւռքը», «Յիշատակելի դիմաքանդակներ», եւ «Լուսարձակին տակ» Ա. Եւ Բ. հատորներ։ 
Յակոբ Մարտիրոսեան   Ծնած է Սուրիոյ Արաբ-բունար գիւղաքաղաքը 1943 թուականին։ 1949-ին Հալէպ փոխադրուած է ուր յաճախած է տեղւոյն Կրթասիրաց վարժարանը, ապա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան երկրորդական վարժարանը, եւ վկայուած 1964-ին։ Նոյն տարին, քաղաքական աննպաստ պայմաններու հետեւանքով ընտանեօք վերադարձած են Լիբանան, Պէյրութ, ուր շարունակած է իր ուսումը, հաշուապահութեան եւ տնտեսագիտութեան մարզերուն մէջ։ Ապա լծուած աշխատանքի զանազան հաստատութիւններու մէջ, ինչպէս Ապրոյեան հաստատութիւն եւ Պանք Ալ Արապի, վարելով բաժնի տնօրէնութեան պաշտօններ։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս, Միացեալ նահանգներ, ուր շարունակած է աշխատիլ արհեստավարժ  ինքնաշարժի ընկերութիւններու եւ հաստատութիւններու մէջ, ուսումը շարունակելով եւ մասնագիտանալով այդ ճիւղին մէջ։Հանգստեան կոչուած է 2012 թուականին։ Յակոբ Մարտիրոսեան անդամակցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան, ՀԲԸՄ-ին եւ Թէքեան Մշակութային Միութեան, 1958 թուականէն սկսեալ, Հալէպի մէջ, Սուրիա։ Ան շարունակած է իր միութենական եւ կուսակցական գործունէութիւնները Լիբանանի մէջ, Պէյրութ, ուր անդամակցած է Փորթուգալեան ակումբին, եւ եղած է հիմնադիրը Անթիլիասի ՌԱԿ Յովսէփեան ակումբին։  Լոս Անճելըսի մէջ, շարունակած է իր միութենական եւ կուսակցական  աշխատանքները վարելով ատենադպիրի պաշտօններ Գերսամ Ահարոնեան ակումբին եւ ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց մէջ, ատենապետի պաշտօն՝ Ռուբէն Հերեան ակումբի, եւ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը 2011 թուականէն մինչև Մարտ 2016 թուականը:  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Խաչիկ Ճանոյեան Ծնած է Մուսուլ, Իրաք։ Շատ փոքր տարիքէն կը կորսնցնէ մայրն ու հայրը։ 1956-ին  կը տեղափոխուի Պաղտատ։ 1966-ին կ՚աւարտէ Պաղտատի պետական համալսարանը, վկայուելով լեզուագիտական գոլէճի սպաներէնի բաժինէն։Պաղտատի մէջ եղած է գործօն անդամ ՀԲԸՄ-ի։ 1968-ին անցնելով Պէյրութ հայագիտական ուսումը կը ստանայ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկէն եւ նոյն տարիներուն կը զբաղի ուսուցչութեամբ։ Նոյն տարին կ՚անդամագրուի ՌԱԿ-ին։ 1972-ին կը վերադառնայ Պաղտատ, որպէս հայերէնի ուսուցիչ։ Յաջորդ տարի կ՚անցնի Արժանթին, ուր կը վարէ ՀԲԸՄ-ի Պուէնոս Այրեսի մասնաճիւղի վարիչ քարտուղարի պաշտօնը եւ միութեան «Լուսաբաց» եռամսեայի խմբագրութիւնը։ Հիմնադիրներէն է Մարի Մանուկեան վարժարանին։1975-էն ի վեր կ՚ապրի եւ կը գործէ Լոս Անճելըսի մէջ։ Եղած է «Նոր Օր»ի վարչական պատասխանատու, խմբագիրի օգնական եւ խմբագրական կազմերու անդամ։ Կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։Ճանոյեան շատ գործօն տարր մըն է Լոս Անճելըսի մէջ։  Հիմնադիրներէն է եւ ատենապետը Իրաքահայերու Միութեան։ ՀԲԸՄ-էն, ԹՄՄ-էն եւ ՌԱԿ-էն ներս տարած է եւ կը տանի բազմաբեղուն աշխատանք։35 տարի շարունակ հիմնած եւ ղեկավարած է Հայ Ընտանեկան Շաբաթօրեայ վարժարանը։ Մեծապէս նպաստած է գաղութահայ մշակութային եւ գրական կեանքին, եկեղեցական կեանքին եւ պարգեւատրուած է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոյ գիրերով։ Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռնիկ։
Մինաս Գոճայեան Ծնած է Պէյրութ, 1946-ին։ Յաճախած է ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա հետեւած է լեզուի եւ գրականութեան դասընթացքներու Փարիզի մէջ եւ աւարտած՝ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հնագոյն պատմութեան եւ հնագիտութեան դասընթացքներու։ Դոկտորական աստիճան կը ստանայ 1980-ին։Հայոց լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդած է Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութենէն եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանէն ներս։ Աշխատակցած է եւ կ՚աշխատակցի սփիւռքահայ մամուլին։ Եղած է «Նոր Օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր։ Անգլիատառ AIM-ի հիմնադիր-խմբագիրներէն է եւ ներկայիս մաս կը կազմէ Keghart.com-ի խմբագրութեան եւ պատասխանատու խմբագիրն է Երուսաղէմի «Սիոն» պաշտօնաթերթին։Խմբագրած եւ պարզեցուցած է հայ դասական գրողներու գործեր, նաեւ հեղինակ է հայոց լեզուի եւ պատմութեան դասագիրքերու։ Խմբագիրն է «Պատմութիւն Չորք-Մարզպանի» յուշամատեանին։  
Գէորգ Քէօշկէրեան Ծնած է Երուսաղէմ և վեց տարեկանին ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ։ Ուսման բարձրագոյն վկայականը եղած է Մաքիստրոս Արուեստից Տիտղոս՝ Անգլերէն լեզուի ուսուցման մէջ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն։ 1976-ին հաստատուած է Լոս Անճելըս և 1980-ին ամուսնացած է Սիլվա Տագէսեանի հետ ու բախտաւորուած երկու զաւակներով՝ աղջիկ մը և մանչ մը։ 2009-ին հանգստեան կոչուած է 25 տարիներու ծառայութենէ մը ետք՝ Լոս Անճըլոսի դպրոցական միացեալ ցանցին մէջ, ինը տարի որպէս ուսողութեան ուսուցիչ և 16 տարի որպէս փոխ-տնօրէն։ Անդամ է Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգներու և Գանատայի Կեդրոնական Վարչութեան։  
Սարգիս Մինասեան Ծնած է Դամասկոս, Սուրիա՝ 1933-ին: Ընտանեօք Լիբանան փոխադրուելով, շրջանաւարտ կը դառնայ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանէն 1953-ին: Ապա՝ Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստանայ Պսակաւոր Արուեստից տիտղոսը Եւրոպայի արդի պատմութեան մէջ:Շուրջ երեսուն տարի եղած է ՀԲԸՄ-ի Լիբանանի վարիչ-տնօրէն, վարելով ՀԲԸՄ-ի գործերը: Պատասխանատու պաշտօններ ստանձնած է մշակութային եւ մասնաւորաբար թատերական կեանքէն ներս: ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր՝ 1964-74:1986-ին կը հաստատուի Լոս Անճելըս, դառնալով «Նոր Օր»ի խմբագիր մինչեւ 1990: Մինասեան կը մնայ գլխաւոր սիւնակագիրներէն մէկը «Նոր Օրի: 1992-էն ի վեր լոյս կ'ընծայէ Չորք-Մարզպանի հայրենակցական միութեան «Տեղեկատուն»:Լիբանանի քաղաքացիական պատերազմին մասին լոյս ընծայած է «Մայրիներու երկրին աւերակումը» հատորը 2003-ին: Ունի բազմաթիւ թարգմանութիւններ: 13 տարի եղած է հանրային վարժարանի մը գրադարանապետը:Լոս Անճելըսի մէջ կը շարունակէ գործօն իր դերը ՀԲԸՄ-էն եւ Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ) հայրենակցական միութենէն ներս, որուն հիմնադիրներէն է եւ ատենապետը՝ 2012-էն ի վեր:
Արա Ահարոնեան Ծնած է Թրիփոլի, Լիբանան։ Նախնական ուսումը ստացած է Պէյրութի ՀԲԸՄ-ի Յովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանին մէջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով, 1976-ին կը տեղափոխուի Միացեալ Նահանգներ եւ կ՚աւարտէ Քալիֆորնիոյ համալսարանի Էլէքթրոնիք ճարտարագիտութեան բաժինը։ Անդամ է ՌԱԿ-ի եւ երիտասարդական տարիներէն մինչ օրս վարած է եւ կը վարէ պատասխանատու պաշտօններ կուսակցութենէն եւ Թէքէեան Մշակութային Միութենէն ներս։ «Նոր Օր» պաշտօնաթերթի երկարամեայ աշխատակից։Ահարոնեան գործօն տարր մըն է լոսանճելըսահայ կեանքէն ներս, ներկայացնելով ՌԱԿ-ը համագաղութային ծրագիրներու մէջ։ Հեղինակ է Հայաստանի, Արցախի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նուիրուած հատորներու։ Ներկայիս կը պաշտօնավարէ ապահովագրական ընկերութեան մը մէջ, որպէս ծրագրող-խորհրդատու։