Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Սիրիայի փոխվարչապետ ՝ «Սիրիայի ժողովրդի դէմ ներխուժում կատարող կողմերից մէկը հայ ժողովրդի Ցեղասպանութիւն իրականացնողն է»

«Ազատութիւն». Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալպանտեանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփիւռքի նախարար Ուալիտ ալ-Մուալիմը Մարտ 6-ին ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի կապակցութեամբ:

Նալպանտեանն իր ուղերձում շեշտել է, որ հայ ժողովուրդը չի մոռանայ այն մեծ մարդասիրական հոգածութիւնը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանութիւնից փրկուած իր զաւակներին:

Նալպանտեանն ընդգծել է, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապէս բարձրաձայնում է Սիրիայում խաղաղութեան և անվտանգութեան հաստատման կարևորութիւնը, դատապարտում է ահաբեկչութիւնը, հնարաւորութեան սահմաններում մարդասիրական օժանդակութիւն տրամադրում Սիրիայի ժողովրդին:

Ուալիտ ալ-Մուալիմն իր ուղերձում ընդգծել է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարութեամբ, կառավարութեամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստաւոր դիրքորոշումները Սիրիայի դէմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Սիրիայի արտգործնախարարը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական հաղորդագրութեան համաձայն, նշել է, որ Սիրիայի ժողովրդի դէմ ագրեսիան կատարող կողմերից մէկը հայ ժողովրդի նկատմամբ Ցեղասպանութիւն իրականացնող նոյն կողմն է, որի քաղաքականութիւնը խարսխուած է միահեծան իշխանութեան և սուլթանական սին երազանքների վրայ, ինչը դատապարտուած է ձախողման և ամենավատ հետևանքներ կ՚ունենայ ագրեսորի համար։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ