Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Մեկնարկեց ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութեան գարնանային մասը

«Շիրակ» յաղթեց եւ շարունակում է գլխաւորել աղիւսակը

 

Մարտի 4-ին «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումով մեկնարկեց ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութեան գարնանային մասը։ Այդ 18-րդ մրցափուլի հանդիպումների արդիւնքները.

«Բանանց»-«Ալաշկերտ»՝ 1-2

«Արարատ»-«Շիրակ»՝ 0-1

«Գանձասար»-«Փիւնիկ»՝ 2-0

***

• ՀՀ ազգային հաւաքականի կիսապաշտպան Կառլէն Մկրտչեանն այլեւս հանդէս չի գայ Մախաչկալայի «Անժիում»։ 28-ամեայ ֆութպոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, բայց շուտով, ամենայն հաւանականութեամբ, նոր ակումբ կ՚ունենայ։

• ՀՀ ազգային հաւաքականի ֆութպոլիստ Զաւէն Բադոյեանը լքել է պելառուսական «Գոմելը» ընտանեկան հանգամանքների պատճառով։ Նա հանդէս կը գայ «Ալաշկերտում»։

• ՀՀ ազգային հաւաքականի յարձակուող Էդգար Մանուչարեանը վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ»։

• «Գանձասար-Կապանը» բարձրագոյն խմբի ընթացիկ մրցաշրջանի տնային հանդիպումներն անցկացնելու է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ Կապանի մարզադաշտը որակազրկուել է։

• ՀՀ ազգային հաւաքականը Երեւանում Յունիսի 4-ին ընկերական հանդիպում կ՚անցկացնի ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակում 80-րդ տեղն զբաղեցնող Սենթ Քիթս եւ Նեւիսի հաւաքականի հետ։ Յիշեցնենք որ ՀՀ հաւաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակում 82-րդ տեղումն է։

• 2018 թ. աշխարհի առաջնութիւնում ՀՀ ազգային հաւաքականի մրցակից Ղազախստանի ընտրանին նոր գլխաւոր մարզիչ ունի. յայտնի ռուս մասնագէտ Ալեքսանդր Բորոդեուկը։ Յիշեցնենք, որ Մարտի 26-ին ՀՀ հաւաքականը Երեւանում կ՚ընդունի Ղազախստանի հաւաքականին։

 

1 ոսկէ, 2 արծաթէ եւ 3 բրոնզէ մեդալ Քիեւից

 

Քիեւում աւարտուեց ըմբշամարտի Ուքրանիայի ականաւոր մարզիչներին եւ ըմբիշներին նուիրուած 21-րդ միջազգային մրցաշարը, որին ՀՀ-ից մասնակցում էին 9՞՞՞ ըմբիշ։ Մրցումների օրը Սարգիս Քոչարեանը (80 քկ.) յաղթեց բոլոր մրցակիցներին եւ նուաճեց յաղթողի կոչումը։ Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկեանը արժանացաւ պրոնզէ պարգեւի։ Արթուր Շահինեանը (98 քկ.) արժանացաւ արծաթէ, իսկ Գէորգ Ղարիբեանը (59 քկ.)՝ բրոնզէ մեդալի։ Երկրորդ օրը արծաթէ մեդալի արժանացաւ Կարէն Ասլանեանը (66 քկ.), իսկ Վարշամ Բորանեանը (75 քկ.), Մաքսիմ Մանուկեանը (85 քկ.) բաւարարուեցին մրցանակային 3-րդ տեղով։ Մրցաշարին չմասնակցեցին ՀՀ հաւաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանեանը (98 քկ.), Միհրան Յարութիւնեանը (60 քկ.) եւ Արսէն Ջուլֆալակեանը (75 քկ.)։

 

Ազատ ոճի ըմբշամարտի

ՀՀ առաջնութիւնը

 

Երեւանի խուլ-համրերի մշակոյթի եւ սպորտի հանրապետական մարզապալատում աւարտուեց ազատ ոճի ըմբշամարտի 2017 թ. ՀՀ առաջնութիւնը, որին մասնակցեցին 86 ըմբիշ։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր քաշային կարգերի ախոյեանների եւ մրցանակակիրների անունները.

57 քկ. 1. Գարիկ Բարսեղեան, 2. Մխիթար Գրիգորեան, 3. Օհան Գիքինեան, 3. Խորէն Թեմուրեան։

61 քկ. 1. Վոլոդիա Ֆրանգուլեան, 2. Վաղինակ Մաթեւոսեան, 3. Աշոտ Վելիցեան, 3. Խորէն Արթուր Պապոյեան։

65 քկ. 1. Նարեկ Սիրունեան, 2. Գեղամ Գալստեան, 3. Արթուր Բաղդասարեան, 3. Գագիկ Ակուլեան։

70 քկ. 1. Վալտեր Մարգարեան, 2. Խաչատուր Պապիկեան, 3. Արման Անդրէասեան, 3. Մհեր Մկրտումեան։

74 քկ. 1. Գրիգոր Գրիգորեան, 2. Վարուժան Կաջոյեան, 3. Իշխան Պօղոսեան, 3. Անդրանիկ Գաբրիէլեան։

86 քկ. 1. Վահէ Թամրազեան, 2. Մարզպետ Գալստեան, 3. Յովհաննէս Մխիթարեան, 3. Մերուժան Չադոյեան։

97 քկ. 1. Գէորգի Կատոեւ, 2. Շամիր Աթեան, 3. Արտուշ Գէորգեան, 3. Ռոման Բաղդասարեան։

125 քկ. 1. Անդրանիկ Գալստեան, 2. Յովհաննէս Մաղաքեան, 3. Գոռ Գալոյեան։

Առաջնութեան արդիւնքներով ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հաւաքականի նորանշանակ գլխաւոր մարզիչ Արմէն Մկրտչեանը կը կազմաւորի ընտրանին, որի կազմում կ՚ընդգրկուեն առաջնութեան մրցանակակիրները։ Հաւաքականի անդամները Փետրուարի 23-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հաւաք կ՚անցկացնեն, ապա Մարտի 10-12-ը Իսթանպուլում կը մասնակցեն Յասար Դողու միջազգային մրցաշարին, կը նախապատրաստուեն Եւրոպայի առաջնութեանը։ Արմէն Մկրտչեանը ասել է, որ «հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Արայիկ Բաղդասարեանը մեզ շատ հարցերում կարող է օգտակար լինել»։

«Ինչ վերաբերում է Դաւիթ Սաֆարեանին, նրանից այս պահին տեղեկութիւն չունեմ։ Դեռ նրա հետ չեմ զրուցել։ Նա Հայաստանում չէ։ Եթէ այստեղ լինէր, կը մասնակցէր առաջնութեանը եւ վստահ Հայաստանի ախոյեան կը դառնար։ Դեռեւս տեղեակ չեմ, նա շարունակելու է իր մարզական գործունէութիւնը, թէ ոչ, բայց ինքս շատ կ՚ուզեմ, քանի որ աշխարհի ախոյեան է, թիմի առաջատարներից է։ Աշխարհի ախոյեանին չի կարելի բաց թողնել», ասել է Արմէն Մկրտչեանը։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Բռնցքամարտի ՀՀ հաւաքականի անդամներ Արամ Աւագեանն ու Նարեկ Աբգարեանը, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում արհեստավարժ ռինգում, յաղթանակներ են տարել։ Արամ Աւագեանը 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել իր պարտութիւնը (դա Արամի 2-րդ յաղթանակն է), իսկ Նարեկ Աբգարեանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին (դա Նարեկի 3-րդ անընդմէջ յաղթանակն է արհեստավարժ ռինգում)։

• 37-ամեայ Արթուր Աբրահամը ռինգ կը բարձրանայ Ապրիլի 22-ին հանդիպելու 29-ամեայ լեհ Ռոբին Կրասնիկի հետ։ Հանդիպումը կը կայանայ Էրֆուրտ քաղաքում։ Աբրահամը նախորդ անգամ ռինգ էր բարձրացել 2016-ի Յուլիսին։

• Ռուսաստանցի Դաւիթ Աւանէսեանը (22-2-1, 11 նոկաուտ) զրկուել է արհեստավարժ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի կանոնաւոր ախոյեանի տիտղոսից։ ԱՄՆ-ի Սինսինատի քաղաքում կայացած մենամարտում 28-ամեայ Աւանէսեանը պարտուել է ամերիկացի Լամոնտ Փիթերսոնին (35-3-1, 17 նոկաուտ), ով IBF վարկածով աշխարհի նախկին ախոյեանն է եղել առաջին կիսամիջին քաշում։

• Արհեստավարժ քիկբոքսինգի առասպել, Իտալիայում բնակուող Ճորճիօ Պետրոսեանը Մոսկուայի «Դինամօ» մարզապալատում կայացած W5 վարկածով ախոյեանական տիտղոսի համար 5 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ յաղթել է ռուսաստանցի Արտիոմ Պաշպորինին՝ նրանից վերցնելով գօտին։

• Փորձառու մասնագէտ Եղիշէ Դաւթեանը նշանակուել է մինչեւ 18 տարեկանների պասքեթպոլի տղամարդկանց հաւաքականի գլխաւոր մարզիչ։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ