Մարտի 10-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում տեղի ունեցաւ Կանանց միջազգային օրուան նուիրուած «Մայր իմ անուշ» խորագրով համերգ, որին ներկայ էր ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ երգահանների ստեղծագործութիւններ, մասնաւորապէս՝ կոմիտասեան և բաբաջանեանական կատարումներ: Պարային և երաժշտական համարներով հանդէս եկան Հենրիկ Իգիթեանի անուան Գեղագիտութեան ազգային կենտրոնի աւանդական երգ ու պարի «Գորանի» համոյթը, իրաքահայ երաժիշտներ Ռուբէն Օսկանեանը, Մարալ, Մարինէ, Մասիս Տանիէլ Մանուկեանները, Մարիանա Սարգսեանը, Կարին Օսկանեանը, երգչուհիներ Արփի Սինանեանը, Սոնա Տէր Ասատրեանը, Արմինէ Սիմոնեանը, սիրիահայ կատարողներ Մանէ Եազըճեանը, Սերլի Թէքէեանը, Անի Մոմճեանը, Սոնա Գարատանայեանը, Ռազմիկ Քելխաչերեանը, Էօժենի Դալար Պոստայեանը:
Երեկոյի ընթացքում մայրերին նուիրված բանաստեղծութիւններով հանդէս եկան Կալի Մարգարեանը և Լոյս Մատլէն Պոստայեանը:
Համերգի ընթացքում ցուցադրուեց սիրիահայ և իրաքահայ երեխաների հետաքրքրութիւնների, Հայաստանի մասին առաջին տպաւորութիւնների, նրանց երազանքների ու նպատակների մասին պատմող տեսանիւթ:
Միջոցառման վերջում ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին և նրանց յանձնեց շնորհակալագրեր: