Շաբաթ, Դեկտեմբեր 21, 2024

Շաբաթաթերթ

ՆՈՐՈՒԶ “The New Day”

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ

 

Նորուզ – The New Day անունն է Պարսկական-Իրանական «Նոր Տարի»ի: Մարտի 21, Պարսկաստան-Իրանում տօնախմբում են իրենց «Նորուզ»-ը՝ Նոր Տարին: Հազար-Հազար պարսիկ-իրանցիներ գալիս են հայոց աշխարհ՝ «Նորուզ» Նոր Տարին տօնախմբելու. մի պարսիկ մարդ ձեռքերի վրայ բարձր պահել էր  դաշտային նարկիզներ, այն որպէս նշխար բաժանում անցորդներին, Վարդան-Վարդան էր կանչում, ասում  այն քաղել էր  իրենց  երկրի Վարդանի կռուի դաշտից…: Իրենց իսլամ դաւանանքի երկրում ալկոհոլային խմիչք ընդունելը պատժելի արարք է: Հայաստանում կուշտ-կուշտ խմում են, արբենում, ուրախանում այնպէս, ինչպէս իրենց նախնիներն էին արել: Արմին-հայեր ցեղային կապ ունեն՝ պարսիկ հնդեւրոպականներ ցեղի հետ, երկու երկրների ազգեր նաեւ  լեզուական ընդհանրութիւններ  ունեն: Զարմանում եմ, երբ ասում ու գրում են, որ հայերէն լեզուի ինչ որ բառ իբր պարսկերէն է, չէ՜, այդ բառերը հնդեւրոպական մայր լեզուից ծագած բառեր են, որոնք ընդհանուր են երկու  լեզուների համար էլ: 1935 թուականին պետականօրէն ընդունուել էր Պարսկաստան  երկրի փոխարէն «Իրան» նոր անունը, որը կրօնական իմաստ  ունի: Պարսկական տոմարում եւ իրենց աւանդական  տօնախմբութիւներում՝ «Նոր Օր» իմաստով «Նորուզ»ը պարսկական «Նոր Տարի»ն է: «Նորուզ»ը տօնախմբել էին պարսիկ ժողովուրդը  եւ   յարակից  քաղաքակրթութիւնների երկրները:

 Պարսկական տոմարում, որպէս տարուայ սկիզբ, «Նորուզ»ը նշւում է գարնան առաջին օրը՝ Մարտի 21-ին: Այն տօնախմբուել էր դէպի հիւսիս կողմի աստղային գիշերահաւասարի օրը,  որը սովորաբար պատահում է Մարտի 21-ի նախորդ-յետագայ օրը, նայած թէ այն որտեղից է նշմարւում: Որպէս Զրադաշտեան տօն, այն մեծ նշանակութիւն ունէր Զրադաշտեան նախնիների եւ նաեւ ժամանակակից պարսիկների համար: Այն, հարաւային Ասիայի ենթաերկրամասերում նաեւ տօնախմբւում է որպէս «Նոր Տարի»: Պահը, երբ արեւը հատում է երկնային հասարակածը եւ հաւասարւում են ցերեկը ու գիշերը,  իսլամ հաւատի ընտանիքները խուռներամ հաւաքւում են դիտելու այդ ծիսակատարութիւնը: Բացագանչում են, որ եկել էին դիտելու իրենց նախնիների  հաւատի աւանդութիւնը: Չեն երկնչում խանդավառ  խնճոյքներով այն տօնախմբելու, բացարձակ յայտարարում են, որ  թէեւ «Իսլամ» են, սակայն այն իրենց ցեղի նախնիների հաւատն էր:

  «Նորուզ»ը լինելով  հանդերձ  Զրադաշտեան հաւատի տօնախմբութիւն, համարւում է բոլոր տօներից սրբագոյնը: «Նորուզ»ը, եթադրւում է ստեղծուած եղած  լինել նոյն ինքն Զրադաշտ-ի կողմից, թէեւ որշակի չէ նրա առաջացման թուականը: Աքեմենեանների տիրապետութեան ժամանակներից սկսած պաշտօնական Նոր Տարին՝ ՆՈՐՈՒԶ – ՆՈՐ ՕՐը, սկսել էր, երբ արեւը թողել էր «Կենդանակամար»ի «Ձուկ» նշանը  եւ անցել «Խոյ» նշանը, նշանաւորելով «Գարնանային Գիշերահաւասար»ը: «Նորուզ»ը, սրբազան օր էր նաեւ «Սուֆի»ների, «Իսմաիլի»ների, «Ալեւի»ների, «Բաբի»-ների եւ »Բահայի» հաւատքի հետեւորդների համար:

Գրաւոր «Նորուզ» եզրը առաջին անգամ երեւացել էր պարսկական արձանագրութիւններում, մեր թուարկութեան երկրորդ  դարում: Սակայն, Ք.Ա. 548-330 թուականների Աքեմենեանների դարաշրջանին նաեւ նշանակալի  օր էր այն: Այդ օրը, պարսկական կայսրութեան  ենթակայ տարբեր ազգերի  թագաւորները  սովոր էին «Շահանշահ» կոչուած թագաւորին նուէրներ բերել: Աքեմենեանների կայսրութիւնում «Նորուզ»ի նշանակութիւնը այնքան կարեւոր  էր, որ պարսկական թագաւոր Կամբիսես Երկրորդի, Բաբելոնի թագաւոր նշանակուելը օրինականացուել էր միայն «Նորուզ»ի տօնախմբութեանը նրա մասնակցելուց յետոյ:

«Նորուզ» տօնակատարութեան տարածուն արձանագրութիւնները երեւացել են Պարսկաստանի Սասանեան Հարստութեան (224-651) հիմնադիր Արտաշիր Առաջինի գահակալութեան ժամանակ: Սասանեան թագաւորութեան ատեն, «Նորուզ»ը տօնախմբուել էր՝ որպէս տարուայ ամենակարեւոր օր: Սասանեանների  ժամանակ  հիմնադրուել էր «Նորուզ»ի թագաւորական հանդիպումները  ժողովուրդի հետ, նուէրների ընդունումը, բանտարկեալների ներում շնորհելը շարունակուել  մինչեւ նոր ժամանակներ:

 Արտաշիրը,  իր զօրականներով գրոհել էր Պարթեւ արքայի պալատը, կատաղի կռւում սպաննուել էր պարթեւ արքան, Արտաշիր իրեն յայտարարել էր Սասանեան Հարստութեան  գահատոհմի հիմնադիր արքայ:  Հայաստանի Արշակունի Հարստութեան թագաւորներ իրենց նախնիների պարթեւական տոհմի գահի անկման վրէժխնդրութեան համար երկու հարիւր տարիներ պատերազմել էին Սասանեան գահատոհմի արքաների դէմ:  Ուրիշի կռուի համար զոհուել էին ազգին սերունդ շնորհող  հազար-հազար Արմին-հայեր, վատնել երկրի  ներուժը,  դաւել  կենդրոնաձիգ պետութիւն ստեղծել ծրագրող Արշակին, դաւել նրա որդի՝ Արմինա երկրի տիրող կարգերը բարեփոխել նախաձեռնող՝ Պապ ազնուագոյն, խոհեմ ու հեռատես թագաւորին, դաւադրաբար  սպաննել  որսի ելած թագաւորին: Առանց  դիւզն դիմադրութեան թողել որ յոյն ու պարսիկ իրար մէջ  բաժանէին երկիրը, նրա մարդկանց արտաքսէին իրենց պետութիւնների ծայրամասեր: Զարմանքով ու ցաւով  ընթերցում, որ նոյն շրջանների ծայրամասերում ծագումով «հայ» մարդիկ են ապրում: Արմէն-Հայ  ծագումով  նախարարներ զզուել էին Արշակունի իշխանութիւնից, մասնաւորապէս  անբարոյ ու զեղխ կեանք վարող Արշակունի Արտաշէս Գ. վերջին թագաւորից, գնացել Տիզբոն, պարսիկ թագաւորին ասել, որ  թագաւոր չէին ուզում… չէ՜, չեղաւ… այնքան իմաստութիւն չունէի՞ն, որ Արմինայի նախարարական  տնից  հզօր ու իմաստուն  մի Արմին նախարարի թագաւորէին:  

Զրադաշտեան երկրի  քրմապետը պալատում էր, Արտաշիր թագաւորն էր նրան հրաւիրել: Պալատի ընդունարան էին առաջնորդել  իրեն: Արքան ուրախ էր դիմաւորել  իրեն: Հարցրել երկրի Զրադաշտեան հաւատի, Նորուզի ժողովրդեան տօնակատարութիւների մասին: Խօսել, որ իրենց  հաւատի մասին մատեան գրէր, որ ցեղի յետնորդներ յաւերժութիւն տանէին այն: Հրահանգել էր,  իրենց  մատեանը անուանել Աւեստա, այնտեղ ամփոփէր նաեւ դրացի ու կայսրութեան ցեղերի հաւատի մասին տեղեկութիւններ: Թէեւ ոչ  համապարփակ, սակայն այնտեղ որոշակի տեղեկութիւններ են շարադրուած  Արմին-հայերի նախնիների հաւատի ու իրենց  աստուածների մասին:  Հմուտ պատմաբան, պարսկահայ Յովիկ Ներսիսեանը այն ուսումնասիրել, հատուածներ թարգմանէր, հրատարակել որոշ մանրամասներ:

            ***

            Սակայն,  ով էր Նորուզի ստեղծողը: Պարսկաստանում  զարգացել էր բնութեան պաշտամունքը, գալու էր մի վերանորոգիչ, բարեփոխիչ մի մարգարէ… այն հանդիսացել էր Զրադաշտ անունով մի քուրմ,  սիստեմի  վերածել մարդկային հասկացողութիւնները: Հաւանական է համարւում, որ նա ապրած լինէր Քրիստոսից  մօտաւորապէս 1400 տարիներ  առաջ: Նրա կազմակերպած կրօնը  հին մարդկութեան ամենախոշոր մտաւոր նուաճումներից է: Նա էր  որոշել  բնութեան մէջ  բարի ու չար  սկզբունքների առկայութիւնը: Զրատաշտ մարդու հոգին անմահ էր յայտարարել, մեռելների յարութիւն եւ վերջին դատաստան քարոզել, ստեղծել միաստուածութեան կարգ: Հրեաները Պարսկաստանից էին վերցրել այդ կրօնական հայեացքները, տարածել  իրենց  երկրում ու քրիստոնէական հաւատքում:  Խաշնարած  ու երկրագործ մարդն էր  մաքրութիւնը համարել, սրբացրել նրա աշխատանքը, յայտարարել՝ «Ով մշակում է հողը, նա սրբութիւն է ցանում»: Սակայն, Զրադաշտականութիւնը համաշխարհային չէր դարձել, համաշխարհային կրօն չէր դարձել: Զրադաշտը չէր ստեղծել Ահուրամազդա աստծու վեհութիւնն ու կարողութիւնը, ինչպէս Քրիստոնեայ մարդկանց հնարած Աստուածը, որին վերապահուել էր մարդու արարիչ, բնութեան հրաշք, արեւից պոկած ծիրանի հագած ծիրանը համարել արգելուած պտուղ, ստեղծել մարդ ու կին, բնութեան համը զգալու համար Եւան ծիրանը կիսել-կերել, միւս կէսը տուել Ադամին, որ նրա հոգում  նաեւ յորդէր  բնութեան հրաշքի զգացումը: Աստուած վռնտել էր նրանց: Փոխանակ բնութիւնը աստուածացնելու, «աներեւոյթին»  վերագրել ամեն ինչ: Արմին հայեր, բնութեան կրակը  ու լոյսը խորհրդանշող »Արա» աստուած  ստեղծել , »աստ – աշտ»  կրակ իմաստով նրան աստուած կոչել: Արմինա երկրի մարդիկ իրենց անեղծ, քաջ ու իմաստուն մեծերին, երկրի իմաստուն առաջնորդներին բնութեան առանձին մի երեւոյթի խորհրդանիշ տուել, կոչել աստուածացած մարդ՝ Հայկ, Արա, Միհր, Տիր, Անահիտ, Նանէ, Աստղիկ, Վանատուր, Վահագն, որի հրաբխային ծնունդն էին երգել:              2010 թուականին,  Միացեալ Ազգերի Ընդհանուր Ժողովը Ճանաչել է «Նորուզ»ը որպէս Միջազգային Օր նկարագրելով այն որպէս պարսկական ծագումով գարնանային տօնախմբութեան օր, որը տօնուել էր երեք հազար տարիներ շարունակ:

 

Կլենտէյլ, Մարտ 2017                                                                                                               

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ