Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Երեւան. ՄԱԿ-ի պատուիրակութիւնն այցելեց Սփիւռքի նախարարութիւն

Մարտի 15-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց ՄԱԿ-ի արդիւնաբերական զարգացման կազմակերպութեան պատուիրակութեանը, որի կազմում էին  Հայաստանում սիրիահայ գաղթականների ձեռնարկատիրական գործունէութեանն ուղղուած ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագէտ Սոմայա Մոլլը:

Ողջունելով հիւրերին՝ նախարար Հրանուշ Յակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ կազմակերպութեան նախաձեռնութիւնները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունէութեան խթանմանն ուղղուած ծրագրերը: Նա մասնաւորապէս նշեց. «Այսօր ամենակարևոր խնդիրը, որ պէտք է լուծենք սիրիահայերի համար, աշխատանքի տեղաւորման խնդիրն է: Շնորհակալ եմ, որ դուք այդ խնդրի շուրջ համախմբում էք բոլոր երկրների կառոյցներին ու կազմակերպութիւններին, հրաւիրում էք նրանց ուշադրութիւնը: Սիրիահայերը Հայաստան են բերել նոր բիզնէս մշակոյթ: Նրանք հարիւրից աւելի բիզնէս ծրագրեր են ներկայացրել, որոնք պէտք է կեանքի կոչել»:

Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարուող աշխատանքի առանձնայատկութիւնները, փորձը և արդիւնքները, անդրադարձաւ նաև սիրիահայերի ինտեգրացիայի, զբաղուածութեան, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:

Մոնիկա Կարկոն մանրամասն ներկայացրեց Հայաստանում սիրիահայ գաղթականների ձեռնարկատիրական գործունէութեանն ուղղուած ծրագրային առաջարկը, պատրաստակամութիւն յայտնեց սերտօրէն համագործակցել նախարարութեան, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպութեան հետ:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ