Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

«ՀՀ սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է «Արի տուն» ծրագիրը

Ծրագրի նպատակն է` աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:

Ծրագիրը 2017թ. մեկնարկում է Յունիսի 18-ին և շարունակուելու է մինչև 

Օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (իւրաքանչիւր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ 

հիւրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հիւրընկալուել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայութեան դէպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից ընտրուած ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատույց: 

Ծրագրին մասնակցութեան համար խմբերի և անհատների հաւաքագրումը և Հայաստան այցելութեան գործընթացն իրականացւում է Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօջախների, հայկական կազմակերպութիւնների կողմից` տուեալ երկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  նաև անհատապէս՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառոյցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզուի դասընթացներ, այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան 

վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզուի, հայրենագիտութեան, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն»։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ