Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Մանչեսթըր Եունայթըտ»«Այաքս»՝ 20 (10)

Մայիսի 24ին Տթոքհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կայացաւ Եւրոլիկայի եզրափակիչ հանդպումը։ 18րդ րոպէին Պոգբայի եւ 48րդ րոպէին Մխիթարեանի խփած կոլերը յաղթանակ պարգեւեցին մանչեսթըրցիներին։ «Մանչեսթըր Եունայթըտը» առաջին անգամ նուաճեց Եւրոլիկայի գաւաթակիր։ Հենրիխ Մխիթարեանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինուեց 73րդ րոպէին։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարեանի կոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչուել է «Մանչեսթըր Եունայթըտի» մրցաշրջանի լաւագոյն կոլ։

 

Սամբոյի Եւրոպայի առաջնութիւնում

 

Մէկ ոսկէ, երկու արծաթէ եւ հինգ պրոնզէ մետալ

 

 

Մինսկում աւարտուեց սամբոյի Եւրոպայի առաջնութիւնը, որին մասնակցում էին 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկմարզուհի։ ՀՀն առաջնութեանը մասնակցում էր 18 մարզիկով։

Վանաձորցի Տիգրան Կիրակոսեանը (52 քկ.) գերազանց անցկացրեց իր բոլոր գօտեմարտերը  եզրափակիչում 50 հաշուով յաղթելով ատրպէյճանցի Ագասիֆ Սամեդովին 3րդ անգամ հռչակուեց Եւրոպայի ախոյեան՝ մարտական սամբոյից։ Նոյն մրցաձեւից բանակային Արթուր Սահակեանը (60 քկ.) դարձաւ փոխախոյեան, իսկ գիւմրեցի Մաքսիմ Մանուկեանը (57 քկ.) եւ վանաձորցի Արսէն Ղազարեանը (74 քկ.) արժանացան պրոնզէ մետալների։

Մարտական սամբոյից գիւմրեցի Գրիգոր Մխիթարեանը (52 քկ.) եզրափակիչ գօտեմարտում զիջելով մրցակցին արժանացաւ արծաթէ մետալի։

Պրոնզէ մետալներով հայրենիք վերադարձան բանակային Յարութիւն Սարգսեանը (57 քկ.), երեւանցի Կոլիա Կարապետեանը (62 քկ.) եւ աբովեանցի Էդգար Միհրաբեանը (90 քկ.)։

 

Հայկական ֆութպոլի խճանկար

«Ալաշկերտը» մօտենում է ախոյեանութեան

 

Կայացան ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 28րդ մրցափուլի հանդիպումները։

«Բանանց»«Ալաշկերտ»՝ 03

«Արարատ»«Շիրակ»՝ 23

«Գանձասար»«Փիւնիկ»՝ 11

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 58, «Գանձասար»՝ 53, «Շիրակ»՝ 52, «Փիւնիկ»՝ 39, «Բանանց»՝ 21, «Արարատ»՝ 12 միաւոր։

• Մայիսի 24ին կայացաւ ՀՀ գաւաթի խաղարկութեան եզրափակիչ՝ «Փիւնիկ»«Շիրակ» հանդիպումը։ Գիւմրեցիները 30 հաշուով վստահ յաղթանակ տօնեցին եւ 2րդ անգամ նուաճեցին Հայաստանի գաւաթը։

• Յունիսի 4ին կայանալիք ՀայաստանՍենթ Քիս եւ Նեւիս ընկերական հանդիպման եւ Յունիսի 10ին Մոնթենեգրոյի հետ աշխարհի առաջնութեան ընտրական խաղին մասնակցելու համար ՀՀ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը հրապարակել է արտերկրում հանդէս եկող այն 16 ֆութպոլիստների անունները, որոնց մէջ է նաեւ դարպասապահ Դաւիթ Եուրչենկոն եւ ՌԴի պատանեկան եւ երիտասարդական հաւաքականներում հանդէս եկած կիսապաշտպան՝ Սարանսկի  «Մորդովայի» ֆութպոլիստ Արմէն Համբարձումեանը։ ՀՀ առաջնութիւնից հաւաքական հրաւիրուածները եւ հաւաքականի վերջնական կազմը յայտնի կը դառնայ աւելի ուշ։

• Ֆրանսիական «Մոնպելիէի» նոր գլխաւոր մարզիչ կը դառնայ ՀՀ հաւաքականի նախկին ֆութպոլիստ Միշէլ Տէր Զաքարեանը, ով այժմ գլխաւորում է «Ռէյմսը»։

 

Եւրոպական ֆութպոլի խճանկար

 

• Գերմանիայի առաջնութեան (Բունդեսլիկա) աւարտից 2 մրցափուլ առաջ Միւնխենի «Բաւարիան» դարձաւ Գերմանիայի ախոյեան։

• Ֆրանսիայի առաջնութեան աւարտից մէկ մրցափուլ առաջ «Մոնաքոն» 17 տարի անց 8րդ անգամ դարձաւ ախոյեան։

• Թուրինի «Եուվենթուսը» դարձել է Իտալիայի գաւաթակիր, ինչպէս նաեւ 35րդ անգամ անընդմէջ երկրի ախոյեան։

• Անգլիայի առաջնութեան (ԱՊԼ) աւարտից 3 մրցափուլ առաջ Լոնտոնի «Չելսին» անհասանելի դարձաւ եւ 6րդ անգամ դարձաւ Անգլիայի ախոյեան։

• 18 տարի անց Հոլանդիայի ախոյեան է դարձել Ռոտերդամի «Ֆեյէնորդը», որն այդ տիտղոսը նուաճում է 15րդ անգամ։

Հոլանդիայի հաւաքականի նոր գլխաւոր մարզիչ է նշանակուել Դիկ Ադվոկատը։

• «Ռետ Պուլ Զալցբուրգը» 4րդ տարին անընդմէջ եւ 11րդ անգամ դարձաւ Աւստրիայի ախոյեան։

• Մոսկուայի «Սպարտակը» 16 տարուայ ընդմիջումից յետոյ 10րդ անգամ դարձաւ Ռուսաստանի ախոյեան, իսկ Մոսկուայի «Լոկոմոտիվը»՝ գաւաթակիր։

• Ուքրանիայի առաջնութիւնում 10րդ անգամ ախոյեան հռչակուեց Դոնեցկի «Շախտիորը» եւ 11րդ անգամ դարձաւ գաւաթակիր։

• Բելգիայի ախոյեան է դարձել «Անդերլեխտը», իսկ Շուէյցարիայի ախոյեան՝ «Բազելը»։

• Իսպանիայի ախոյեան 33րդ անգամ դարձաւ Մատրիտի «Ռէալը», յաջորդ տեղերում են «Բարսելոնան» եւ «Աթլետիկօն» Մատրիտը։

Այսպիսով, Մայիսի 24ի դրութեամբ Ախոյեանների լիկայի մրցաշրջանի 21 ակումբ ապահովել են խմբային փուլի ուղեգիր։ Դրանք են Իսպանիայից՝ «Բարսելոնան», «Ռէալ»Մ., «Աթլետիկոն»Մ., Գերմանիայից «Բաւարիան», «Լայպցիգը», «Բորուսիան»Դ., Անգլիայից՝ «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթըր Սիթին», «Լիվերպուլը» եւ «Մանչեսթըր Եունայթըտը», Փորթուգալիայից՝ «Բենֆիկան» եւ «Փորթուն», Ֆրանսիայից՝ «Մոնաքոն» եւ ՓՍԺն, ինչպէս նաեւ «Ֆէյնորդը», «Սպարտակը», «Շախտիորը», «Անդերլեխտը», «Բազելը», «Եուվենթուսը»։

• Իսպանիայի մինչեւ 17 տարեկանների հաւաքականը Խորվաթիայում աւարտուած Եւրոպայի առաջնութիւնում 11 մեթրանոցներով (41) յաղթել է Անգլիայի իրենց հասակակիցներին եւ հռչակուել Եւրոպայի ախոյեան։ Հիմնական ժամանակում գրանցուել է 22 հաշիւ։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Օրենբուրգ քաղաքում (ՌԴ) անցկացուեց ճիւտոյի Եւրոպայի գաւաթի փուլը, որտեղ մեր մարզիկներից Ֆերդենանդ Կարապետեանը (73 քկ.) եւ Անդրանիկ Չափարեանը (81 քկ.) երրորդ տեղի համար գօտեմարտերում յաղթել են իրենց մրցակիցներին եւ նուաճել պրոնզէ մետալներ։

• Բռնցքամարտի Եւրոպայի արծաթէ մետալակիր, ԽՍՀՄ առաջնութեան մրցանակակիր ՀԽՍՀ վաստակաւոր մարզիչ Քառլոս Ջաներեանը 85ամեակի առթիւ ՀԱՕԿը նրան պարգեւատրել է «Վլադիմիր Ենգիբարեան» մետալով։ ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը Ջաներեանին շնորհել է «Ֆիզիքական կուլտուրայի եւ սպորտի պատուաւոր աշխատողի» կոչում, իսկ ՀՀ բռնցքամարտի  դաշնութիւնը՝ պատուոգիր։

• Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ֆելիքս Շտամի անուան միջազգային մրցաշարից ՀՀն ներկայացնող բռնցքամարտիկներ Գասպար Բաբախանեանը (49 քկ.) եւ Գառնիկ Պապիկեանը (69 քկ.) վերադարձել են  պրոնզէ մետալներով։

• Վարչապետ Կարէն Կարապետեանը Հրաչեայ Ռոստոմեանին ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան աշխատակազմին ներկայացնելիս նորանշանակ նախարարին յորդորեց ամբողջ բնակչութեանը վարակել առողջ ապրելակերպով եւ որքան արագ, այնքան լաւ։

• Ըմբշամարտի դաշնութեան նախագահ Սամուէլ Կարապետեանի հրաժարականից յետոյ դաշնութեան աշխատանքները համակարգելու է ՀԱՕԿը։

• Մայիսի 2223ին Երեւանի՝ Իրինա Ռոդնինայի անուան գեղասահքի մարզադպրոցում ընթացաւ մարզաձեւի ՀՀ բաց առաջնութիւնը, որին մասնակցեցին աւելի քան 100 գեղասահորդներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուզբեկստանից։ Առաջնութեանը մասնակցեցին հանրապետութեան բոլոր առաջատար գեղասահորդները՝ Սլաւիկ Հայրապետեան, Անաստասիա Գալուստեան, Թինա ԿարապետեանՍիմոն Պրու Սենեկալ պարային զոյգը, ՀՀ քաղաքացիութիւն ստացած Կոնստանդին Մելնիկովը (ՌԴ)։ Երեւան են ժամանել Վազգէն Ազրոյեանը աղջկայ Վիքթորիայի հետ, ով Ֆիլիփ Խարիսովի հետ հանդէս կը գայ զուգապարում։ ՀԳԴի նախագահ Մելանիա  Ստեփանեանի հրաւէրով ժամանել են նաեւ Սարգիս Թեւանեանը (Լեհաստանից), Վանիկ Ղազարեանը (Բարսելոնայից), Սիմոն Սիմոնեանը (Աւստրիայից)։ Նրանք բոլորը գեղասահքի հայկական դպրոցի սաներ են։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ