Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի շնորհաւորական խօսքը Լոս Անճելըսի «Նոր Օր» հայկական շաբաթաթերթի 95-ամեակի կապակցութեամբ

Յարգելի՛ պարոն Հրաչ Սեփեթճեան,

«Նոր Օր»ի խմբագրակազմի յարգարժան աշխատակիցներ,

սիրելի՛ հայրենակիցներ,

 

ՀՀ Սփիւռքի նախարարութեան և իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ Լոս Անճելըսի «Նոր Օր» հայկական շաբաթաթերթի խմբագրակազմին` 95-ամեայ հայանպաստ գործունէութեան յոբելեանի կապակցութեամբ:

Իր բազմամեայ երթի ընթացքում «Նոր Օր»ը մշտապէս նախանձախնդիր մօտեցում է ունեցել հայ համայնքում առկայ խնդիրների նկատմամբ, անցել է դժուար ուղի՝ թողնելով մեծ ժառանգութիւն, աներեր է եղել և վառ պահել հայկական ոգին ու ազգային ինքնագիտակցութիւնը՝ սէր և նուիրում սերմանելով Հայրենիքի հանդէպ:

Համազգային խնդիրների լուծմանը մշտապէս սատար կանգնելով` շաբաթաթերթը առայսօր իր ազգաշահ աշխատանքն է ծաւալում` իր անդրադարձների կիզակէտում պահելով մեր մնայուն արժէքները՝ անկախ պետականութիւնը, ազատագրուած Արցախը, Հայոց բանակը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ձեր արարումն յիրաւի արժանի է բարձր գնահատանքի: «Նոր Օր»-ը, վառ պահելով իր վաստակաշատ խմբագիրների թողած յետագիծը՝ յաջողութեամբ շարունակում է երթը՝ անխոնջ քարոզելով Մայր Հայրենիք, Հայ, Հայաստան, Հայութիւն գաղափարները:

Կրկին շնորհաւորում եմ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագրակազմին, նրա բոլոր ընթերցողներին 95-ամեայ յոբելեանի առթիւ:

Մաղթում եմ նոր նուաճումներ և հայանպաստ բեղուն գործունէութեան երկար տարիներ:

Բարին ընդ Ձեզ, սիրելի բարեկամնե՛ր:

 

Սիրով և յարգանքով`

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ