Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Հատուած՝ Գարեգին Բ.ի Հանրապետութեան տօնի ուղերձէն

«Այսօր տօնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման 99-րդ տարեդարձը, յարգանքի տուրք ենք մատուցում մայիսեան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցութիւնը բերած և յաղթանակի հասած մեր ազգի հերոս զաւակներին և ոգեկոչում նրանց անմահ յիշատակը: Այս տօնակատարութիւնները մեզ յիշեցնում են հայկական զօրամիաւորումների և մարտի դաշտ դուրս ելած ժողովրդի հերոսական ոգին, հայրենիքը պաշտպանելու միասնական կամքը: Գէորգ Ե. Հայրապետի վեհապանծ և ոգևորիչ խօսքով քաջալերուած և յաղթանակի անսպառ յոյսը շաղախած Սուրբ Էջմիածնի աստուածականչ զանգերի թնդիւններին՝ հայ զօրականները, հոգևորականներն ու աշխարհականները իրենց պայքարը պսակեցին յաղթանակներով, որոնց պտուղը եղաւ առաջին Հանրապետութեան հռչակումը»։

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ