Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Հայկական պասքեթպոլի խճանկար

Պասքեթպոլի ՀՀ հաւաքականի շատ կարեւոր յաղթանակը

 

• Օգոստոսի 12ին ՀՀ պասքեթպոլի հաւաքականը աշխարհի առաջնութեան ընտրական մրցաշարի չորրորդ մրցափուլում շատ կարեւոր յաղթանակ տարաւ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլաւայում տեղի ընտրանու նկատմամբ՝ 92։78 (21։22, 25։11, 23։23, 23։22) հաշուով։

Ընտրական Ա. խմբի միւս խաղում Շուէդիայի հաւաքականը 88։72 հաշուով յաղթեց Պոսնիա եւ Հերցեկովինայի ընտրանուն։

Չորս մրցափուլից յետոյ Հայաստանի հաւաքականը 7 միաւորով խմբի առաջատարն է։ Շուէդիան եւ Պոսնիա եւ Հերցեկովինան ունեն 6-ական, իսկ Սլովաքիան՝ 5 միաւոր։

Նշենք, որ յաղթանակի համար տրւում է 2, իսկ պարտութեան համար՝ 1 միաւոր։

Մեր թիմը Օգոստոսի 16ին Շուէդիայում հանդիպեց տեղի ընտրանու հետ ԾԾԾԾ

 

Օգոստոսի 19ին խմբային մրցաշարի վերջին խաղում մեր թիմը Երեւանում ընդունելու է Պոսնիա եւ Հերցեկովինայի ընտրանուն։

Նշենք, որ ՀՀ հաւաքականի գլխաւոր մարզիչ խորուաթ Նիկշա Բաւցնիչը հաւաքական էր հրաւիրել հետեւեալ խաղացողներին՝ Ամիրխանով Ամիրան («Ուրարտու», ՀՀ), Քրիս Յանկու Օսկիեան («Սակարիա Բասկեր», Թուրքիա), Չիվիչեան Կարէն («Այդահօ Բենգալս», ԱՄՆ), Ռայան Բոատրաթ («Ցեդեւիդա», Խորուաթիա), Թադէոսեան Ալբերտ (առանց ակումբ), Ալլան Հեսս («Բազել Ստարվինգս», Շուէյցարիա), Թաւաքալեան Արտյոմ («Դելվեր Սթէյթ», ԱՄՆ), Պօղոսեան Միքայէլ («Ուրարտու», ՀՀ), Մկրտիչեան Արկադի («Այդահօ Վանդալս», ԱՄՆ), Անդրանիկ Չրաբաշ («Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ), Քոչինեան Արարատ («Օրիոն, ՌԴ), Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա), Մեթիու Մադոյեան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ) եւ Արամ Արսլանեան («Լէյք Ֆորեսթ», ԱՄՆ)։

Ցաւալի է, որ ՀՀ 2016 թ. լաւագոյն պասքեթպոլիստ Անդրէ Սպայթ Մկրտչեանը չկարողացաւ մասնակցել առաջնութեանը։

• Հայաստանի երիտասարդական հաւաքականը (մարզիչներ Վիգէն Էսքիջեան եւ Գոգոր Գաբրիէլեան) Եւրոպայի առաջնութեան Բ. բաժանմունքում (դիվիզիոն) գրաւեց 17րդ տեղը։

Նախնական խաղերում մեր թիմը յաղթեց խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն՝ 56։47, պարտուեց Ֆինլանդիայի՝ 69։95, Պելառուսի՝ 56։67, Բելգիայի՝ 74։87 հաւաքականներից։ 17րդ տեղի համար պայքարում ՀՀ ընտրանին նախ յաղթեց Ատրպէյճանի (82։80), ապա Իռլանդիայի (96։75) հաւաքականներին եւ գրաւեց 17րդ տեղը։

• ՀՀ աղջիկների մինչեւ 18 տարեկանների հաւաքականը Եւրոպայի Գ. բաժանմունքի առաջնութիւնում նուաճել էր արծաթէ մետալներ։ Յաջողութիւնը աւելի մեծ կարող էր լինել, եթէ Իտալիայի դեսպանատունը մեր ընտրանու չորս առաջատար խաղացողների վիզա տրամադրէր։ ՀՀ հաւաքականը իր տրամադրութեան տակ ունէր ընդամէնը 7 խաղացող։

• Ձեզ յիշեցնենք, որ ՀՀ մինչեւ 16 տարեկանների ե՛ւ տղաների ե՛ւ աղջիկների թիմերը յաջորդ անգամ հանդէս կը գան Բ. բաժանմունքում։

 

Հայ պատանի բռնցքամարտիկները 4 մետալ են նուաճել Եւրոպայի առաջնութիւնում

 

Ռումինիայի Վալչա քաղաքում աւարտուած կրտսեր տարիքի պատանիների Եւրոպայի առաջնութեանը Հայաստանը մասնակցել է 14 մարզիկով։ Գոռ Մխիթարեանը (52 քկ.) նուաճել է Եւրոպայի ախոյեանի տիտղոսը։ Պրոնզէ պարգեւի  են արժանացել Գագիկ Ղազարեանը (40 քկ.), Կամօ Բեգեանը (59 քկ.) եւ Յովհաննէս Փափազեանը (90 քկ.)։

 

Ազատ եւ յունահռոմէական ոճի ըմբիշները երեքական պրոնզէ մետալ են նուաճել

 

Ազատ ոճի հաւաքականի պատանիները Սարայեւոյում աւարտուած Եւրոպայի առաջնութիւնում նուաճել են երեք պրոնզէ մետալ։ Այդ պատուին են արժանացել Առաքել Մովսէսեանը (46 քկ.), Գենիկ Ասատրեանը (50 քկ.) եւ Մարտին Սիմոնեանը (100 քկ.)։

«Տղաները հիմնականում 2001-2002 թթ. ծնուածներ են եւ աճելու տեղ ունեն», ասել է հաւաքականի աւագ մարզիչ Արշակ Հայրապետեանը։

Յունահռոմէական  ոճի ըմբիշները Գագիկ Խաչատրեանի գլխաւորութեամբ նոյնպէս երեք պրոնզէ մետալ են նուաճել։

Այդ ըմբիշներն են. Սամուէլ Աղաջանեանը (54 քկ.), Հայկ Ասատրեանը (50 քկ.) եւ Սարգիս Թադէոսեանը (69 քկ.)։

 

Երկու արծաթէ եւ մէկ պրոնզէ մետալ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնից

 

Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում աւարտուած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնից ՀՀ մարզիկները վերադարձան երկու մետալ նուաճած։ Արծաթէ մետալի է արժանացել Կարէն Զուրաբեանը (50 քկ.), իսկ Արսէն Յարութիւնեանը (55 քկ.)՝ պրոնզէ մետալի։

Տիգրան Մինասեանը (55 քկ.) եւ Դաւիթ Օվասափեանը (120 քկ.), պրոնզէ մետալի համար պայքարում պարտուեցին։

Յունահռոմէական ոճի ըմբիշները Գագիկ Խաչատրեանի գլխաւորութեամբ նոյնպէս երեք պրոնզէ մետալ են նուաճել։ Յունահռոմէական ոճի ըմբիշների առաջնութիւնում Մալխաս Ամոյեանը (66 քկ.) յաղթելով մոլտովացի Վալենթին Պետիչին (9։0), ուքրանիացի Անդրի Պարդէին (8։0), ատրպէյճանցի Նամազ Ռուստամովին (5։1) եւ թուրք Մուրադ Ֆիրատիի (3։3) դուրս եկաւ եզրափակիչ։ Այստեղ Ամոյեանի մրցակիցը իրանցի Ամին Կավիյանիջեդին էր։ Մրցավէճը աւարտուեց 3։3 հաշուով եւ յաղթանակը շնորհուեց իրանցուն։ Ամոյեանը դարձաւ փոխ ախոյեան։

 

Շախմատային խճանկար

 

• ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում աւարտուած Cup գերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլ) վերջին մրցափուլում Լեւոն Արոնեանի սեւերով զիջեց աշխարհի ախոյեան Մագնուս Կառլսենի եւ 5 միաւորով Սերգէյ Կարյակինի հետ կիսեց 4-5րդ տեղերը։

Մրցաշարի յաղթող դարձաւ Վաշյէ Լագրաւը՝ 6 միաւորով։ Կառլսենը եւ Անանդը 5.5-ական միաւորով բաժանեցին 2-3րդ տեղերը։ Արոնեանը նախորդ 8 մրցափուլերում յաղթել էր Նեպոմնյաշչիին, Սոյին, Նակամուրային, ոչ-ոքի էր խաղացել Կարյակինի, Սվիդլերի, Անանդի եւ Վաշյէ-Լագրաւի հետ եւ պարտուել Կարուանայից։ Այս մրցաշարից յետոյ Լեւոն Արոնեանի վարկանիշը ՖԻԴԵի ընթացիկ ցուցակում բարձրացաւ մօտ 10 կէտով եւ այժմ Լեւոնը զիջում է միայն աշխարհի ախոյեան Կառլսենին։

• Իսպանիայում աւարտուած Միքայէլ Կաստելլայի յուշամրցաշարում 9 հնարաւորից վաստակելով 7.5ական միաւոր առաջին երկու տեղերը կիսեցին Կարէն Գրիգորեանն ու Տիգրան Ս. Պետրոսեանը։ Լաւագոյն եռեակն եզրափակեց Պ. Ինիյեանը (Հնդկաստան)՝ 7 միաւորով։ Մրցաշարի մասնակիցների թիւը 143 է։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ