Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլի խճանկար

• ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան 8-րդ մրցափուլի հանդիպումները։

«Ալաշկերտ»-«Բանանց»՝ 2-0

«Փիւնիկ»-«Արարատ»՝ յետաձգուել է

«Շիրակ»-«Գանձասար»՝ 1-1

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»` 17, «Շիրակ»` 16 «Բանանց»` 12, «Գանձասար»՝ 9, «Փիւնիկ»՝ 5, «Արարատ»` 4 միաւոր։

• ՀՀ մինչեւ 19 տարեկանների հաւաքականը ՀՖԴ-ի տեխնիկական կենտրոնի ֆութպոլի ակադեմիայում 2 ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի իր հասակակիցների հետ։ Առաջինում հիւրերը 1-0 հաշուով յաղթեցին, իսկ երկրորդում գրանցուեց ոչ-ոքի՝ 2-2։

• Հենրիխ Մխիթարեանը «Մանչեսթըր Եունայթըտի» կազմում ԲԿՄԱի հետ խաղում իր 50րդ յոբելեանական հանդիպումն անցկացրեց «Մ. Յու.»ի կազմում եւ դարձաւ կոլի հեղինակ եւ վաստակեց 11 մեթրանոց հարուած։

Դա Հենրիխի առաջին կոլն էր ախոյեանների լիկայում։

• Մոսկուայի «Արարատի» գլխաւոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորեանը որակազրկուել է ՌԴի առաջնութեան եւ գաւաթի խաղարկութեան երկուական խաղերով՝ անզուսպ պահուածքի պատճառով (միջնամատ է ցոյց տուել հակառակորդ թիմի երկրպագուներին)։

• ՀՀ հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը հրապարակել է Հոկտեմբերի 5ին ԱԱ-2018 թ. ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան եւ Հոկտեմբերի 8ին Ղազախստան-Հայաստան հանդիպումներին մասնակցելու հաւաքականի վերջնական յայտացուցակը, որին կը մասնակցեն 24 ֆութպոլիստ, որից 16ը արտերկրից։

ՀՀ հաւաքականը Հոկտեմբերի 2ից ՀՖԴ-ի տեխնիկական կենտրոնում անցկացրեց մարզական հաւաք։

• ՀՀ մինչեւ 21 տարեկանների հաւաքականը Հոկտեմբերի 2ին եւ 10ին Եւրոպայի 2019 թ. առաջնութեան ընտրական փուլի շրջանակներում կ՚անցկացնի 2 հանդիպում հիւրընկալելով Ջիբրալթարի եւ Աւստրիայի իրենց հասակակիցներին։ Հաւաքական են հրաւիրուել 24 ֆութպոլիստ, որոնք ՀՖԴ-ի տեխնիկական կենտրոնի ֆութպոլի ակադեմիայում կը մասնակցեն մարզական հաւաքին։

Հայաստան-Ջիբրալթար՝ 1-0

 

Պատանի ծանրորդների հարուստ աւարը

 

Քոսովոյի Պրիշտինա քաղաքում աւարտուեց ծանրամարտի մինչեւ 15 (Մ-15) եւ մինչեւ 17 (Մ-17) տարեկանների առաջնութիւնը։ Մեր ծանրորդները յաջողութեամբ են հանդէս եկել։ Այսպէս Արա Պօղոսեանը (50 քկ.) Մ-15 տարեկանների պայքարում դարձել է Եւրոպայի ախոյեան երկամարտի 186 քկ. (81+105) արդիւնքով, Գէորգ Ղահրամանեանը (62 քկ.) նոյն տարեկանների պայքարում դարձեալ դարձել է Եւրոպայի ախոյեան երկամարտի 238 քկ. (105+133) արդիւնքով։ Մինչեւ 17 տարեկանների պայքարում, 69 քկ. քաշային կարգում ՀՀն ներկայացնում էին Արմէն Գրիգորեանը եւ Ռաֆիկ Յարութիւնեանը։ Արմէնը դարձաւ ախոյեան, երկամարտի 296 քկ. (134+160) արդիւնքով, իսկ Ռաֆիկը՝ պրոնզէ մետալակիր՝ 295 քկ. (135+160) արդիւնքով։ Մ-17 տարեկանների պայքարում Մոնթէ Մխիթարեանը (50 քկ.) եւ Բաբգէն Բագրատեանը (62 քկ.) դարձել են Եւրոպայի փոխախոյեաններ Մոնթէն երկամարտի  193 քկ. (91+102) արդիւնքով, իսկ Բաբգէնը երկամարտի 251 քկ. (111+140) արդիւնքով։ Մ-15 տարեկանների պայքարին մասնակցող Մարտին Քոչարեանը (56 քկ.) երկամարտի 189 քկ. (84+105) արդիւնքով 8-րդն էր։

Մ-17 տարեկանների պայքարում Կարէն Մարգարեանը (77 քկ.) երկամարտի 296 քկ. (136+160) արդիւնքով դարձաւ պրոնզէ մետալակիր։

Մ-15 տարեկան աղջիկների մրցապայքարում Լիանա Գիւրջեանը (69 քկ.) մրցակցութիւնից դուրս էր։ Մեր աղջնակը միանգամից 3 ոսկէ մետալ նուաճեց երկամարտում՝ 183 քկ., պոկում՝ 78 քկ. եւ հրում՝ 105 քկ.։ Նոյն տարիքային խմբում Մարգարիտա Առաքելեանը (+75 քկ.) երկամարտի 153 քկ. արդիւնքով  զբաղեցրեց 4րդ տեղը։ Նա հրում վարժութիւնում 84 քկ. արդիւնքի համար արժանացաւ պրոնզէ մետալի։

Մ-17 տարեկանների մրցումներում Եաշա Մինասեանը (94 քկ.) երկամարտի 275 քկ. (120+155) արդիւնքով 10րդն էր։ Մ-17 տարեկանների մրցապայքարում Այտա Մանուկեանը (75 քկ.) երկամարտի 175 քկ. (82+93) արդիւնքով զբաղեցրեց 5րդ տեղը, բայց նա պրոնզէ մետալ է նուաճել պոկում վարժութիւնում (82 քկ.)։

 

Ծանրամարտի ՀՀ հաւաքականը որակազրկուել է 1 տարով

 

Ծանրամարտի միջազգային դաշնութիւնը որոշում է կայացրել որակազրկել մի շարք երկրների հաւաքականներին. Հայաստանը նոյնպէս որակազրկուել է 1 տարով։ ՀՀից բացի որակազրկուել են նաեւ ՌԴի, Ատրպէյճանի, Պելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլտովայի, Թուրքիայի եւ Ուքրանիայի հաւաքականները։ Այսպիսով ՀՀն չի մասնակցի աշխարհի յառաջիկայ առաջնութեանը։

 

Շախմատային խճանկար

 

• Աշխարհի գաւաթի եզրափակիչում չինացի Դին Լիժենին յաղթելուց յետոյ Լեւոն Արոնեանը, ինչպէս արդէն նշել ենք, երկրորդ անգամ նուաճեց աշխարհի գաւաթը։ Աւելացնենք, որ գաւաթի խաղարկութեան մրցաշարին մասնակցում էին շախմատի 128 ուժեղագոյն վարպետներ։ Յիշեցնենք, որ Լեւոնը յաղթանակի իր ճանապարհին յաղթահարեց Դանիէլ Կաուդերիի (ՀԱՀ, 2-0) կանանց աշխարհի քառակի ախոյեանուհի Հոու Յիֆանի՝ 4-2, ՌԴ-ի ներկայացուցիչներ Մաքսիմ Մատլակովի՝ 2.5-1.5, Դանիէլ Դուբովի՝ 1.5-0.5, ուքրանիացի Վասիլի Իւանչուկի՝ 1.5-0.5 եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյէ-Լագրաւի՝ 4-3 արգելքները եւ իրաւունք ստացաւ մասնակցելու 2018թ. Մարտի 10-28 Պերլինի մէջ կայանալիք յաւակնորդների մրցաշարին։ Լեւոնը գաւաթը նուաճելու համար պարգեւատրուեց նաեւ 120 հազար տոլարով։ Սեպտեմբերի 30ին կայացաւ նրա եւ Արիանա Կաոլինի հարսանիքը՝ կնքահայրութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի։

Ահա թէ ինչ է ասել աշխարհի արդէն նախկին գաւաթակիր, աշխարհի ախոյեանի նախկին յաւակնորդ Սերգէյ Կարյակինը Լեւոն Արոնեանի մասին. «Իհարկէ, Թբիլիսի էի մեկնել տիտղոսս պաշտպանելու վճռականութեամբ, բայց չստացուեց։ Շատ բարդ մրցաշար էր եւ պայքարից դուրս մնացին շատ աստղային մասնակիցներ, այդ թւում ես ու աշխարհի ախոյեան Մագնուս Կառլսենը։ Լեւոնը հրաշալի է անցկացնում այս տարին՝ տանելով մի շարք վառ յաղթանակներ։ Եւ յաջողութիւնը աշխարհի գաւաթի խաղարկութիւնում այս տարուայ արժանի եզրափակումն է նրա համար։ Լեւոնը բարդ ժամանակահատուածներ է ունեցել կարիէրայում, եւ այս յաղթանակը մէկ անգամ եւս ապացուցում է, որ նա սուփերգրոսմայստեր է եւ կարողանում է յաղթահարել կեանքի ամենաբարդ փուլերը»։

Իսկ ՖԻԴԵի նախագահ Կիրսան Իլյումժինովը ասել է. «Լեւոն Արոնեանի խաղը յիշեցնում է աշխարհի ախոյեան Տիգրան Պետրոսեանի ոճը», Լեւոն Արոնեանը շախմատում նուաճել է բոլոր տիտղոսները, մնում է ախոյեանի տիտղոսը։ Լեւոն Արոնեանը ՖԻԴԵի վարկանիշային աղիւսակում 2801 միաւորով 2րդն է։ Արոնեանին ցանկանում ենք յաջողութիւններ։

• Ինչպէս արդէն նշել էինք Երեւանի բաց առաջնութեան՝ «Երեւան Օփըն» միջազգային մրցաշարի յաղթող է դարձել ՀՀ ախոյեան Կարէն Գրիգորեանը, ով 9 հնարաւորից վաստակեց 7,5 միաւոր։ Նոյնքան միաւորով 2րդ տեղում է Իրանը ներկայացնող Տաբատաբաի Ամինը։ 7ական միաւորով յաջորդ տեղերում էին Արման Միքայէլեանը, ով լրացրեց գրոսմայստերի ցուցանիշը, Ալեքսէյ Ալեքսանեանը (Պելառուս), Յովհաննէս Գաբուզեանը եւ Այթբայեւ Ասլանը (Ղազախստան)։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ