Շաբաթ, Դեկտեմբեր 28, 2024

Շաբաթաթերթ

COVID-19 Հետ Կապուած Յայտարարութիւն Լոս Անջելեսում Որպէս Այցելու Գտնուող Հայաստանի Քաղաքացիների Համար

Լոս Անջելեսում որպէս այցելու ժամանակաւորապէս գտնուող Հայաստանի քաղաքացիները, ովքեր չունեն Ամերիկայում գործող բժշկական ապահովագրութիւն, COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապուած ախտանիշների կամ այլ հարցերի դէպքում կարող են զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով` (818) 980-7777: Սոյն ծառայութիւնը տրամադրւում է Հայ-ամերիկեան բժշկական ընկերակցութեան (Armenian American Medical Society, AAMS) կողմից: Միութեան աշխատակիցները այնուհետեւ կարող են Հայաստանի քաղաքացիներին ուղղորդել համապատասխան տեղական բժշկական հաստատութիւններ կամ տրամադրել այլ անհրաժեշտ խորհրդատուութիւն:

Նշեալ քաղաքացիները, կորոնավիրուսի հետ առնչութիւն չունեցող բժշկական հարցերով կարող են դիմել յայտարարութեանը կից բժշկական հաստատութիւններին: Խնդրում ենք օգտագործել AAMS կոդը` Հայ-ամերիկեան բժշկական միութեան կողմից մատուցուող ծառայութիւններից օգտուելու համար: Գործում են նաեւ համայնքային առողջապահական կենտրոններ (https://cchccenters.org), որտեղ բժշկական ծառայութիւններ կարելի է ստանալ նուազագոյն վճարով:

Ցանկացած հրատապ կամ աշխատանքային ժամերից յետոյ ծագած հարցերով Հայաստանի քաղաքացիները պէտք է դիմեն մօտակայ 3 հիւանդանոցներից մէկի շտապ օգնութեան բաժիններ․

  1. USC-Verdugo Hills
  2. Glendale Adventist Medical Center
  3. Dignity Health Glendale Memorial Hospital։

Լուրջ հիւանդութեան, վնասուածքի դէպքում կամ տեղաշարժուել անկարող` բժշկական օգնութեան կարիք ունեցողները պէտք է զանգահարեն 911 հեռախօսահամարով:

All For Health, Health For All  համայնքային բժշկական կենտրոնի հիմնական մասնաճիւղում`որը գտնւում է 519 East Broadway հասցէում, կատարւում է կորոնավիրուսի (COVID-19) թեստաւորում: Հարկաւոր է զանգահարել (818) 409-3020 հեռախօսահամարով, ժամադրութիւն վերցնել: Ձեզ հետ նախ կը խօսեն բժիշկները եւ ըստ ձեր ունեցած ախտանշանների կը կատարուի կորոնավիրուսի թեսթաւորում:

Հնարաւոր է, որ ձեր ախտանշանները սովորական մրսածութիւն են եւ կորոնավիրուսի առկայութեան տագնապի պատճառով ընկալւում են վտանգաւոր:

Դուք հնարաւորութիւն կ՛ունենաք հեռախօսով խորհրդակցելու բժշկի հետ եւ ճշդելու Ձեր հարցերը: Եթէ բժիշկը որոշեց, որ պէտք է թեսթ կատարել, նշուած ժամին դուք կը գաք կենտրոնի կայանատեղի եւ անմիջապէս մեքենայի միջից կը կատարուի  թեսթաւորում: Քթանցքից կը վերցուի քսուկ, որն էլ կ՛ուղարկուի լաբորարատորիա (տարրալուծարան): Հիւանդը մնում է մեքենայում, որպէսզի կանխի վարակի տարածումը: Պատասխանների համար անհրաժեշտ է երեք օր: Թեսթաւորման համար կարեւոր չէ թէ ինչ ապահովագրութիւն ունէք: All For Health, Health For All բժշկական կենտրոնը ունի անհրաժեշտ ծրագրերը թեսթեր կատարելու համար: Նաեւ մի խնդրանք. եթէ իսկապէս չկայ լուրջ ախտանշան, հնարաւորութիւն տուէք ուրիշներին թեսթաւորուելու, քանի որ բժշկական անձնակազմը աշխատելու է միայն ժամադրութիւններով:

Զանգահարէք (818) 409-3020 թուին:

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ