Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Արեգակն Է Եկել՝ Ամառ Բերել Արմինա – Հայաստան Աշխարհին

Ինչպէս  ամէն  մարդ  ունի  իր  տունը,

նաեւ ամէն  ազգ պէտք  է  ունենայ  իր  տունը

եւ  սեփական  տունը  պէտք  է  լինի  ազգի գոյատեւման  հիմնաքարը 


                                                                                                                      Հրապարակագիր՝ Հրայր  ճէպէճեան

 

 

 

Արմինա աշխարհի Բակուր, Վասակ իշխանների »Սիւնիք» աշխարհի ‘»Քարահունչ-Զօրաց Քարեր»-ի սարահարթ,  ուժեղ, հուժկու լեռնաշղթայ »Բարգուշատ»-ի գոգաւորութիւնում լայնածաւալ հարթավայր, երեսները դէպի տիեզերքի հեռուները յարած, եօթ հազար հինգ հարիւր տարիների վաղեմութեան 203 հսկայ քարեր են կանգնած: »Զօրաց Քարեր», զօրաւոր մարդկանց արարած այդ կառոյցը աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Հարթավայրը կարող էր լինել այն տեղանքներից մէկը, որտեղ կարող էին այցի եկած լինել տիեզերքի հեռուների մոլորակների մարդիկ: Քարահունչի 85 քարերի վրայ փորագրուած են սկաւառակների նման առարկաներ վեր պահած, ճաղատ գլուխներով ու շեղ աչքերով մարդակերպ արարածների նմանութեամբ պատկերներ: Մամուռ է բուսել նրանց վրայ, այն չի կարողացել ջնջել հազար-հազար դարեր գնացած նրանց յուշը: Քարերի վրայ փորագրութիւնները կարող էին մարդկային յիշողութեան մի պատահարի ճղելութիւնը լինել եւ կարող էր նաեւ շատ վաղ ժամանակների բնիկները անոր ականատեսը եղած լինէին: Այդ մարդակերպ պատկերների փորագրութիւնները կարող էին տիեզերքի ուրիշ մոլորակների այցելուների պատկերները լինէին, կարող էր նաեւ Քարահունչի սարահարթը երկիր վայրէջքի նրանց ընտրած յարմար վայրը եղած լինել: Մարդու հասակի բարձրութեան քարերի երեսին՝ դէպի երկնի հեռուների տարբեր ուղղութիւններ նայող ուղիղ ու շեղ անցքեր են, որտեղից Արմին աստղագէտները կարող էին տիեզերքի »Կարապի Համաստեղութեան» աստղերն էին դիտել:

Ամառ էր,  Արմին-հայերի Յունիս ամսուայ  երրորդ տասնամեակի սկիզբն էր: Մեծ Հայքի Այրարատ, Տայք, Մոկք, Ծոփք, Ուտիք, Աղձնիք, Արմէ-Շուպրիա, Սիւնիք, Տարօն աշխարհների հազար-հազար մարդիկ »Քարահունչ» եկել, Արամազդի որդիներ՝ Անահիտի ու Նանէի եղբայր, կենսատու լոյսի արեւ աստուած Միհրի տօնախմբութեանը մասնակցելու: Արմին-հայերի Յունիս ամսուայ 21-ի այգեբացի »Արեւակայք-Արեւադարձ»-ն էր: Սարահարթի կեդրոնում փոքր քարերով երիզուած լայն շրջանակ էր, որտեղ կանգնել էին Արմինայի տաճարների քուրմերը, հայոց իշխանները: Սիւնիք աշխարհի Միհրի տաճարի քուրմը, շրջանակի կեդրոն էր հրաւիրել Արատտա երկրի Մեծամօր ոստանի աստղագէտ քուրմ Արազին  կատարելու արեւ աստուած Միհրի արեւադարձ-արեւակայքի յայտնութիւնը: Այսպէս էր նա խօսել.

            »Արմինա աշխարհի մեհեանների քուրմեր, իմաստուն իշխաններ, աշխարհական մարդիկ՝ գնացէ՝ք քարերի մօտ, նրանց անցքերին ամրացուած թափանցիկ նիւթի հայելիով դիտեցէ՛ք »Ծիր Կաթին» աստղաhոյլից արեգակի անցումը  երկիր-մոլորակի հիւսիսային լայնութիւնից դէպի հարաւ: Թմբուկներ զարկէ՝ք,  փողեր հնչէ՝ք արեգակն է եկել, զուարթ շողերով աւետում Արմինա աշխարհի Արաց (Յունիս)  ամսուայ 21-ի  այգեբացի գալուստը: Հորիզոնում լոյսի զուարթ շողեր են, արեգակն է գալիս ամառ բերելու Արմինա աշխարհին: Իշխաններ, աշխարհական մարդիկ »Զօրաց Քարեր»-ի շուրջը պար բռնէ՛ք, գրկեցէ՛ք նրանց, շոյէ՝ք նրանց մամուռը՝ Արմինա աշխարհում ամառ է: Գրկեցէ′ք արեգակին, նրա շիկնած վարսերը գգուեցէ′ք, նրա լոյսով ողողեցէ′ք ձեր դէմքերը, Արա աստուծոյ մէջքի գօտիին հազար գոյնի լոյս է: Գոյների հրավառութիւն է հայոց աշխարհում, Արտերի երեսին կանաչ շապիկ է, ցորեանի գլխիկներին հասկեր են պայթել, ցորենն է ծաղկել, ցորենի ծաղկի բոյր . . . հայոց ծովածոցից եկած զեփիւռի քնքշանքի թեւերին յենած պար էին բռնում: Ես, մուսաների շէնի մանչ, թեւերս տարածած մեր արտում պար բռնել ցորեանի հասկերի հետ, քրքչացել, ծիծաղել, վազել ճպլանի թփիկներ փրցրել հողից: Նրանց հետ կանաչ հասկերով փունջ կազմել, կապել մի հասկով, գնացել տուն, այն կրակի բոցին պահած խորովել, մանրել ափիս մէջ . . . համով էր, խորոված ցորենի կանաչ հատիկներ, քչեր նրա համը գիտեն, չէ˜.  .  . ամէն անգամ որ մտքով մեր լերան լանջեր, մեր  տուն »գնամ» հիւանդ եմ լինում: »Հիւանդացել» է հայրենի տունը կորցրած Հայը,  եւ դեռ խօսում են, առարկում են . . . ամօթի  խարան նրանց ճակատներին, եթէ ունեն ամօ˜թ .  .  . :

            Ամառ է, մուսաների լերան լանջերի հազար գոյնի նարկիզների, գլխիկոր մանուշակի, սեւուկ աչուկներով խաշխաշի ալ կարմիր ծաղկունքի, գլխիկներին սպիտակ ծաղիկների փունջերով դափնիների, հրավառ նռնենիների հազար գոյների  հրավառութիւն էր արեգակին .  .  . ժպտում էր արեգակը, արեւորդի դուն ալ ժպտայ արեգակին:  Այդքան գոյն ո՞րտեղից: Եւ դեռ ինչքա˜ն գոյների ծնունդ արմինների հողին: Հայրենիք վերադարձած նկարիչ Մարտիրոս Սարեան գոյներ շաղ տուել իր յօրինած նկարների պաստառներին, օտար մի նկարիչ դիտել նրա նկարները, ճշմարիտ չի համարել նրա պատկերների հազար երանգի գոյները, երբ Հայաստան էր ժամանել էր, դիտել նրա առաւօտը .  .  . բացականչել՝ ճշմարիտ են Մարտիրոս Սարեան նկարների գոյները, նրանք իր երկրի առաւօտն են .  .  . :

 Ամառ էր, արեգակը հայոց աշխարհի արտերում, այգիներում, նրա լեռների լանջերին կրակի հանդէսի հրավառութիւն էր անում: Հայոց աստուածների »Ծիր Կաթին»-ի իրենց տաճարից Արմինա աշխարհ բերած »Ծիրան»-ն է հասնում, տեսե՞լ էք հասած պտուղներով ծիրանի ծառ, ձեր հոգիների տաճարներում նախնիների հաւատի ջահի լոյսը չի՞ բռնկել, իմ մանուկ սրտում մեր պարտէզի ծիրանի ծառին յուշն է բուսել: Ո՞վ էր ծիրանի ծառերի վրայ այդքան լոյսի շողեր կաթել,  լոյսի ու կրակի համ լցրել ծիրանի պտուղներին: Արմին-Հայ արի մարդ, գնացե՞լ ես քու երկրի այգիներ, »Արայի գահ»-ի լանջերի հովիկներն էին պար բռնում ծառերի հազար գոյներով շաղախուած թեւերի հետ, պիտի տեսնէիր բնութեան հրաշախաղը, քու սիրտն էր նրա հեւքով պիտի դողար, որպէս քու նախնիների մեհեան պիտի գրկէիր նրանց: Արտերում ու այգիներում հայրենի մշակներ քրտինք էին ձողել հողին, հողն էր բերրիացել, քու դուշմանը այգիների ու արտերի արարումը գողացաւ:

Երկիր էինք վերադարձել, պետութիւնը մի փոքրիկ կտոր ամայի հող տուեց, ասացին տուն պատէք: Հայկական Կամաւորական Լեգէոնի Գափորալ Արմենակ հայրս հողամաս  եկել, նայել հողին, կանչել՝ »Պօղոս, տղաս, այս հողում ծառ չի աճի»: Ծունկի խորութեամբ հողն էր փորել, ազատել այն փխրուն անպէտ  քարերի շերտից, մաքուր հող արարել, այդպէս էին Մուսա Լեռցի շէների մարդիկ հող ստեղծել իրեն լեռների լանջերի դարաւանդներին: Ամառամուտի մի առաւօտ, հայրս  խաղողի տնկիներ գրկած տուն եկել: Հողամասի մէջտեղի հողին երեք շարք խաղողի տնկիները տնկել, պատուիրել հողամասի ճակատին ծիրանի ծառ տնկել, որ տան պատշգամբին իր երկրի լոյսը փռէր, նրա երկու կողմերին ամառային երկու տանձենիներ, հողամասի աջ ու ահեակ եզրերին կեռասի եւ այլ պտղատու ծառեր տնկել: »Ահա քեզ պարտէզ», ասել հայրս, »մեր պարտէզներում Պօղոս հօրս ու իմ տնկած ծառերը թուրք դուշմանին տուին, Պօղոս հայրիկիս ու իր նախնիների յիշատակին այս ծառերը տնկեցի, աշխարհների որ ճամբաներով հայը անցաւ ծառ տնկեց, ծիրանի ծառ, խաղողի թարմաներ, այն իրենց նախնիներին  խաչեր համարեց: Ծաղկեց այգիս, ծաղկեցին ծաերը ու որթատունկերը, արեգակի ճառագայթների ներուժով պտղակալեցին ծառերը, արեգակն էր եօթ գոյների փունջերը փռել ծառերի սաղարթներին, թարմաների վրայ խաղողի ողկոյզներն էին հովիկներից մեղմիկ շարժւում, արեգակի շողերի բռնկած լոյսն էր հոսում սրտից ու հոգուց տաճարների խորաններ .  .  . :  

             »Հայ Արիական Միաբանութեան Հոգեւոր Յանձնախումբ»-ի քրմական դասի նախաձեռնութեամբ, Յունիս ամսուայ 21-ին, Քարահունչի սարահարթի տարածքում, Արմին-հայեր տօնախմբում »Ողջախոհութեան, Իմաստութեան, Մայրերի Երկունքի Պահապան, Մանչերի Հովանաւոր» Նանէ դիցուհու տօնը, նաեւ կատարում արեգակի ամառային արեւադարձի ծէսը: Քուրմ Արմոգը, Նանէ-ին նուիրուած տաղիկներ էր երգել: Ամէն տարի այստեղ, Արազ-Արածանի գետի ափերին տօնախմբում Նանէ դիցուհու տօնը, փառաբանում նրա իմաստութիւնը, փառաբանում արեգակի ամառուայ նոր լոյսի ճառագայթների հրավառութիւնը: Գինի ըմպէ’ք, ծիսական պարեր կատարէ’ք ի փառս Նանէի ու  արեւագալի յայտնութեան»:  Քուրմ Արմոզ իշխաններին ու աշխարհական մարդկանց հրաւիրել դիտել քարերին բացած անցքերից տիեզերքի հեռուների աստղերին եւ նրանց  վրայի փորագրութիւններին . . . :

Արմին-Հայ արի մարդ, անչափ փոքրացած Հայաստան երկրում քու ցեղի հանճարի լոյսն ես աշխարհներ ճառագում . . . ազգերի հետ ժողովի նստում .  .  . քու նախնիները գրելու ու  յիշատակութեան արժանի շատ գործեր են կատարել . . . քու աշխարհին մօտիկ շատ երկրների ժողովուրդների յետնորդներ չկա՜ն: Քու ցեղի մարդկանց առանձին սերունդները իրենց նախնիների աւանդութիւնների ջահերը փոխանցում նոր սերունդներին եւ այդպէս շարունակ . . . ցեղիդ բերել մինչեւ նոր օրեր .  .  . : Ես, »Մուսա Լերան» լեգէոնական զինուոր Արմենակի զաւակ, իմ կեանքի քսան ու աւել տարիներին, ցեղի նախնիների, դուշմանի սիրտը պատռող լեռնական քաջերի սխրանքն եմ երգել, նրանց յիշատակութեան արժանի գործերը պատարագել, նրանց ջահի լոյսի մի ծուէն փոխանցել սերունդներին:

Այսպէս, հազար-հազար տարիներ յետոյ էլ վանական իմաստուն Նարեկի սրտում պայթել էր նախնիների աստուածների իմաստութեան հրդեհի բոցերի կրակը, Աստղիկ դիցուհու Վարդավառի հանդէսին նուիրել` իր իմաստուն մտքից ելած՝ նախնիների ջահի  լոյսի մի փունջ՝

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:

Ի վեր ի վերայ վարսից ծաւալէր ծաղիկ ծովային:

Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,

Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:

Եւ նորէն ուրիշ մի իմաստուն այր՝ Ներսէս Շնորհալի, նախնիների լոյսի ջահի շողերից երկնել արեւադարձին նուիրուած »Առաւօտ Լուսոյ» շարական-երգը եւ ուրիշ երեք տաղեր նուիրել նախնիների հաւատի արեգակի անուշ, տաքուկ լոյսին:

Առաւօտ լոյսի՝

Արդար Արեգակ,

Ինձ վրայ լոյս ծագեցրու

Բխումն հորից,

Բխիր հոգուս մէջ

Խօսք՝ քեզ հաճելի

            Քու նահապետի երկրից հեռացած արեւորդի Արմին Հայ մարդ, ամառ է .  .  . յիշո՞ւմ ես երկրիդ ամառը .  .  . :  Չէ,՜ այն ուրիշ ամառ էր: Այնտեղ արեւոտ լոյս էր: Ոստանը գրկել էին այրարատեան դաշտի մայրացած այգիները, »Ծիրան»-ի հագուստ  կապել Այրարատ աշխարհին: Ամառ . . . մարդ կարծես թեթեւանում է, կարծես թռչելու երկրի երկնակամարում անցնող կռունկների երամներին հասնելու, հայրենի երկրից անուշ խապրիկ մը տանելու օտարութիւնում տուայտող Արմին-Հայ քոյրերիդ ու եղբայրներիդ: Քայլում էինք արեւի հետ, չէինք վախենում անոր ջերմից, այն մեր մարմիններն էր զօրացնում: Արեւի հետ խրոխտ քայլում մայր ոստանի փողոցների մայթերով, հսկայ սօսիները իրենց խոշոր տերեւները փռում մեր վրայ, ոստերից կախուած գնդիկներն էին օրօրւում, զարկում իրար, ցաւից խշշում: Պարթեւը սպաննեց իրենց պաշտամունքին նուիրուած »Սօսանուէր Իշպուինի-Անուշաւան»-ին, որ իր վախճանը չգուշակէր .  .  . :

 Ամառ էր, Շաբաթ ու Կիրակի օրերին մանչերիդ հետ գնում  ոստանի մանկական այգիներ, խաղում, վազում, ջուր  ցանում իրար վրայ, տիկնոջդ հետ նստարաններին նստած տան պակաս մնացած զրոյցը շարունակում: Ցայտաղբիւրներից  վճիտ, մաքուր ջուր ըմպում, Արմին-Հայ մարդ, այստեղ ցայտաղբիւր չկայ, »Կուլա»-ով ջուր ծախող տղայ չկայ, հովեկներ զարմանում ցայտաղբիւրներից շատրուանող ջրերի հոսքից, կուշտ-կուշտ խմում .  .  . առանց վճարի էր: Այստեղ մանկական այգիներ չկան, ո՞ւր են վազվզում, նրանց նոյնիսկ բակ չես թողնում, մե՜ղք չե˜ն: »Քսան Վեց Կոմիսարներ»-ի այգի,  ջրանցքներով ջուրն էր շրջան անում, փոքրեր ջրեր իջնում, լողանում, ջուր ցանում իրար վրայ: »Քսան Վեց Կոմիսարներ»-ի այգի, ոստանի մարդիկ »Անգլիական Այգ»-ի էին անուանում այն: Ամառ էր, Երեւանում Անգլիական զինուորների մի ջոկատ էր պարեկում, նրանց կեդրոնատեղին այդ այգու տարածքում էր, տաքից պատսպարուելու համար ծառեր էին տնկել,  նրանց տնկած ծառերից դեռեւս կանգուն են, արեւից պաշտպանում Հայոց մանչերին:

            Ամառ էր . . . հանգստեան օրերին գնում քաղաքից հեռու, ըմբոշխնելու երկրի բնութեան սքանչանքը, լեռների պաղ ու անուշ հովիկների կենարար ուժի գգուանքը: Գնում հասնում ոստանի հիւսիսային կողմեր, որտեղ ծառերի ստուերները, ձիւնոտ լեռներից հասնող հովիկները հոգեպարար հանգիստ պարգեւում: Է՜հ, Արմին-Հայ  արի մարդ, բնութեան գրկում քու պատրաստած խորովածը ուրիշ համ ունէր: Մանչերդ գնում մօտակայ բացատներ՝ ալուան ծաղիկների փունջեր կապում:

Ամառ էր .  .  . գնում  Ծաղկաձոր աւանի »Գարուն» ու այլ »Պիոներ» ճամբարներ, ամառային արձակուրդ, որտեղ մեր մանչերը իրենց ուսումնական տարուայ  յոգնածութիւնն էին թօթափում, ծաղկաձորի ծաղկունքի ու արեւի մեղմիկ շողերի անդորրն էր իջնում իրենց սրտերին: Արեւագալին, իրենց հայրենի երկրի դրօշակի »Բարձրացման» հանդէս էին անում, լեռների հովիկները նրա գոյները տանում Թեղէնիսի լեռների լանջերի կանաչին փռում, հայրենի երկրի դրօշակի հանդէսը մանչերիդ հոգիներում երկրիդ սիրոյ լոյսը վառում: Քու նոր կացարանի տան շեմի առաջ, երկրիդ դրօշը պարզելու համար, այլ ազգի պատկանող դրացիդ կռիւ տալիս քեզ հետ . . . ափսոս՝ Արա աստուծոյդ գօտիի արեւավառ գոյներին: Ափսոս քու մանչերիդ, հոգով ծախու վաշխառու մարդիկ քեզ հանեցին քու պատած տնիցդ:  Ծաղկաձոր, նրա ձորակների լանջերին արարչագործ բնութեան ծաղկունքի հրավառութիւն էր, բարձրադիր մասերում անտառներ, մայրի ծառերի պուրակ, պատմում էին, որ հեռու Ռուսաստան-Պիտրզբուրգ քաղաքի ազնուական մի Ռուս մարդ այն պատուիրել էր տնկել .  . . ամառներին ընտանիքով  իրենց հանգիստը վայելելու:

Ամառ էր .  .  . գնում հանգստանում Գեղամայ-Սեւան ծովի ափեր:  Հայկ Նահապետի տոհմից Գեղամ, իր զաւակ Հարմային թողնելով Արգիշտի-Արմայիսի Արմինա երկրի արքայի ոստան Արմաւիր քաղաք, ինք գնացել բնակելու արեւելեան կողմը հիւսիսի ծովակի ափեր: Իր անունով Գեղարքունիք կոչել լեռները, ծովակը՝ Գեղամայ ծով: Արմինա-Հայաստան երկիրը երեք ծովերի երկիր էր Վանայ, Կապուտան, Գեղամայ:  Բաց ծով չունէր, սակայն ծովերի չափ լիքը ջրերով .  .  . Վանայ, Կապուտան, Գեղամայ ծովեր, որոնցից Գեղամայ ծովն է միայն մնացել քեզ: Ճեղքել էին նրա կողը, հազար-հազար տարիների նրա սրտում ամբարուած ջուրը բաց ու ստորգետնեայ առուներով գնացել անիւներ պտտացրել, որոնց պտոյտից յառնած ելեկտրական լիցքերը Ռուսի ենթակայութեան գործարանները աշխատացրել: Անխոհեմ ու ծախու մարդիկ ծրագրել էին այնքան ջուր հոսել ծովից, որից այն կողմը ծովը արդէն կը մեռնէր .  .  . : Ծովի ջուրն էր 18 մեթր խորութեան նուազել, սպիտակել էին ափերը, »ծերացել» էր ծովը, 1416 կմ2 երեսը նուազել էր 160 կմ2 , ջրի 58.5 միլիարդ մեթր3 ծաւալը պակասել էր 24.5 միլիարդ մեթր3: Կղզին թերակղզի դարձել: Հայոց հին աստուածները եկել կղզի, ծովի ջրի տօնախմբութիւն կատարել, Աստղիկին նուիրուած վարդավառ տօնախմբել: Հայոց հին աստուածների իմաստութիւնը մարելուց յետոյ կղզում եկեղեցի պատել, այնտեղ էլ մոմ վառե՞լ . . . : Արդեօք քեզ պատմե՞լ են, Բագրատունի Աշոտ Երկաթ թագաւոր իր զօրախմբով կղզի ելել, յաղթական ծովամարտ մղել կղզի ներխուժել յանդգնող արաբական զօրքի դէմ: Որպէսզի ծովը  »չմեռնէր» հարբեցրին, խաբեցին երկրի մեծին .  .  . հրամանագիր ստորագրեց  պետութեան դրամով 48 կմ փապուղի բացել, որ Արփա գետի ջրերը ծով վազէին, կենսունակութիւն պարգեւէին նրան, նորէն արեւահուր աստղերով  իշխանաձկներ լող տային նրա ջրերում:

Ամառ էր .  . . մանչերի հետ Գեղամայ ծովի ափին էիք, պաղ են նրա ջրերը, արեւի անդրմանիշակագոյն ճառագայթնեըը այրում մարդու մարմինի բաց տեղերի մաշկը, որի ներքին ճարպը մարդու մարմնի խիստ անհրաժեշտ D- 3 կենսանիւթի  համադրութիւն արարէր: Բարեկարգել էին ծովի ափերը, ամառներին ոստանի շատ մարդիկ գալիս  ծովափ: Մանչերի խնդրանքով »Միկոյեան» անունով նաւով պտոյտ կատարում բաց ծովում, »Իշխան» ձկներն էին նաւի ընթացքի հետ լող տալիս, արեւի ճառագայթներն ընկնում նրանց վրայ, աստղերի լոյս էր վառւում ջրերի երեսին:

Արի Արմին-Հայ մարդ, ամառ էր, ծովափի հովանոցի ստուերին էինք: Երկու ձեռքերով ձմերուկի շերտեր պահած ձմերուկ ուտում, կողքով անցնող հովեկների փոքր տղան հայեացքը մեր կողմն էր յառել, իրենց խօսքից երեւում Գերմանացի էին, է˜հ գերմաններ ի˜նչեր էք արել մեր երկրին, մեր գլխին, մեր ազնուազարմ Արմին ցեղին . . . : Կանչել էի մօտ գալ, խոշոր շերտ ձմեռուկ մեկնել, խմբի մարդիկ սկսել հերթով այն ճաշակել: Նորէն էի կանչել, խմբից մէկին մօտեցել, մի քանի խոշոր շերտեր էլ հրամցրել, Անգլերէն լեզուով հասկացրել, որ Հայ-Armenian մարդիկ էինք, եւ որ մեր նախնիների հեթանոս Աստուած Վանատուրն էր պատուիրած եղել՝ »Ի՜նչ ունես բաժին հանիր քու մօտից անցնող մարդկանց»: Վանատուր աստուծոյ լոյսն էի վառում ծովի ափին: Նորէն »Վանատուր» կանչեցի, գրարեցին,  բացատրեցի Վանատուրի իմաստը: Արմին-Հայ  արի մարդ, մոռացե՞լ ես Վանատուրին . . . Չէ՜ . . .  :

 

Կլենտէյլ

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ