Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Պատմամշակութային Արձագանգ. Պատմական Տեղեկանք – 3

Վաղեմի Ժամանակներից Մինչեւ Նոր դարեր Արցախ Աշխարհի (Լեռնային  Ղարաբաղ) Մասին

»Էդ  Ո՞ւմ Վրայ էք թուր հանել: Հայոց Մեծ Ազգին Չէ’ք Ճանաչում»:

Վէրք Հայաստանի – Հերոսավէպ – Խաչատուր Աբովեան

 

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ 

 

Զարնուել է հայոց ոգին, հեւում է հայոց սիրտը, ամէնուրէք տխուր են արտերկրներ տարագիր դարձած Հայերը, մթնել է Հայ մելիքների անուշ Արցախը, լռել են ձորերի խորխորատները, այլեւս չեն արձագանգում թնդանօթների համազարկերի որոտներ: Ռուս խաղաղապահ զինուորներ եկել Խաչէն ու միւս մելիքների երկիր, որոշակի տեղամասերում հսկում թշնամի դարձած եկուոր ցեղի հետ կիսաւարտ կռիւը, խաղաղութի՞ւն է, չէ˜,  այնտեղ խաղաղութիւն չի լինի: Է˜հ, այս կռիւը հայոց վերջին կռիւը չէ, դեռ  բազում են իրենց պատմութեան թերթերի էջերը .  .  . : Սեպտեմբեր 27, չարագուշակ առաւօտ, Խաչէնում զարկում էին թնդանօթները, իրենց դիմաց կանգնած Հայ զինուորը նաեւ զարկել թնդանօթներ, կռիւ սկսել . . . ընկան վարդի պէս բացուած Հայկի սերունդներից տղաներ: Քառասուն չորս օր կռիւ եղաւ, հայեր ամէն կողմից կանչում էին՝ »Յաղթելու ենք»: Թշնամին աշխարհի զէնքերն էր բերել ռազմաճակատ, թուրք սպաներն էին կառավարում իրենց կռիւը, հեռու տեղերից »Ջիհատական» ահաբեկիչ, արիւնախում աւազակներ փողի դիմաց եկել էին Հայ սպաննելու, դոլարով մա՞րդ սպաննել . . . : Ֆրանսայի նախագահ Էմաննուէլ Մաքրոն առաջարկել էր »Լուսաւորեալ Իսլամ» հասկացողութիւնը, կատաղել էին »Իսլամ» հաւատացեալներ, կատաղել էր Էրտողան, անարգել Մաքրոնին: Հայաստանի ու Արցախի Պաշտպանութեան նախարարութիւն-ները ճիշտ չէին հաղորդել ռազմաճակատի դրութիւնը, որ հայեր չյուսահատուէին, շարունակէին աջակցութիւնը հայոց բանակին, շարունակէին հաւատալ հայու կռուին, շարունակուել էին մարտերը, ափսո˜ս, անհաւասար մարտում մարում էր սիրտը վարդ տղաների, որոնց  վերադարձին անձկանօք սպասում էին անուշ զաւակներ, որդակորոյս ծնողներ, սիրած աղջիկներ, հարսերը չմարէին կռուից վերադարձած իրենց ամուսինների ճրագները:  

                 Միայն XVIII դարի սկզբին էր,  Արցախի լեռնային մասում սկսել էին քաղաքական վիճակի վրայ ազդել՝ Միջին ու Փոքր Ասիայից ու Քիւրտիստանից եկած նշուած շրջանների վերաբնակները:  Դեռեւս  XVI դարի սկզբում (այսինքն 1500-ական թուականների սկիզբ) ոչ Հայկի սերունդներից մարդիկ էին Արցախի լեռնային մասերում: Իրանի պատմաբան Շարափ Խանի վկայութեամբ՝ (XVI) դար, քասանչորս Քիւրտ տոհմեր էին բնակել Առան Ղարաբաղում, յետագայում էլ թուրք տոհմեր նաեւ եկել այնտեղ բնակելու: Հայ մայրեր զաւակներին վախեցնլու համար, ասում էին՝ »Քիւրտ, գիտե՞ս ով է քիւրտ-ը»: Քիւրտը, լեռնային աւարարու ցեղ էր, նրանց կանայք խոհանոցի դանակներով շտապում տարագրութեան ճամբաներով անցնող կարաւաններ, դրախտի արժանանալու համար հայ սպանում: Հայաստանում ապրող քիւրտերին գիր տուին, լրագիր տուին, երգեր տուին, հեռուստատեսիլ տուին, իրենց լեզուով դպրոց: Հիմա Թուրքի հետ ճակատում, սպանում իրար, Աստուած է նրանց իրար դէմ կռուի հանել:                                                                                                   Այդ խառնակոյտում առանձնանում էր Ճիւանշիրի ընտանեկան տոհմը: 1722 թուականին Ճիւանշիրի տոհմը հանդէս եկել Դաւիթ Բէկի գլխաւորած հայերի ապստամբութեան դէմ, կռւում ջաջախուել: Իրանի Նատիր Շահը գաղթեցրել Ճիւանշիրի տոհմին Իրան-Խորասան գաւառ: 1747 թուականին Նատիր Շահի մահից յետոյ Ճիւանշիրին յաջողուել էր վերադառնալ Ղարաբաղի հարթավայր, որտեղ նրան միացել էին նաեւ փոքր տոհմեր, ինչպէս՝ Դեմուրճի Հասան, Վրաստանից Ճինլի, Նախիջեւանից ուրիշ տոհմեր: Ղարաբաղի հարթավայրից  Ճիւանշիրի տոհմի պարագլուխները նախ ներխուճել էին Ղարաբաղի լեռնային շրջաններ եւ յետոյ հաստատուել այնտեղ որպէս տեղի կառավարողներ՝ Խաներ:                     Ամենայնդէպս Ղարաբաղի խաներին չի յաջողուել վերջնականապէս ջախջախել այնտեղ տիրապետած մելիքներին: Նրանց միջեւ վէճը շարունակուել էր մինչեւիսկ 1813 թուականը, երբ համաձայն Ռուսաստանի ու Իրանի միջեւ կնքուած դաշնագրի՝ Ղարաբաղը անցել էր Ռուսաստանի տիրապետութեանը: Հինգ տարի անց խանութիւնը վերջնականապէս լուծարքի ենթարկուել: Ղարաբաղի հայկական միլիքների դարաւոր ջանքերի շնորհիւ Ղարաբաղը ռուսական հովանաւորութեան տակ անցել, այն աւարտուել էր երկրամասը վերջնականապէս միացնելով Ռուսաստանին:                               1813 թուականի Գիւլստանի դաշնագրով աւարտուել Ռուս – իրանական պատերազմը: Այդ տարիներին, Արեւելեան Հայաստանի հիւսիս-արեւելեան գաւառների հետ՝ Լոռի – Բամպակի, Շամշատինի, Զանգեզուրի, Կապանի եւ Շորագելի գաւառների միացումը Ռուսաստանին: Նրա տիրապետութեանը նոյնպէս անցել՝ Գեանջայի ու Ղարաբաղի խանութիւնները, որոնք որպէս վարչական միաւորներ լուծարուել էին 1804-1813 թուականներին: 1819 թուականին լուծարուել էր Շաքիի, 1820 թ. Շիրվանի, 1822 թ.  թուականին Ղարաբաղի եւ 1826 թուականին Թալիշի խանութիւնը: Անոնք բոլորը վերածուել էին Ռուսաստանի Մարզեր-Նահանգներ:

Ուշ միջնադարում, Իրանի ենթակայութեան տակ եղել էին Խաչէն երկրամասի հինգ մելիքութիւնները՝ Վարանդա, Խաչէն, Դիզակ,  Ջրաբերդ, Գիւլիստան: Նրանք պահպանել էին իրենց յարաբերական ինքնիշխանութիւնը: Կաթողիկոս Հասան Ջալալեան Սիսեանի Անգեղակոթ գիւղում հինգ մելիքների հետ ժողով գումարել, որոնք Աւետարանի վրայ երդուել էին Արցախ երկրամասի համար միասնական ազատագրական պայքար մղել իրանի ու Թուրքիայի դէմ: Արցախ-Խաչէն երկրամասի հետ է կապուած եղել Իսրայէլ Օրիի, Աստրախանի Մինասի ու Յովսէփ Էմինի ազատագրական պայքարի գործունէութեան կազմակերպումը: Այս գրութեան երկրորդ բաժնում անդրադարձել էի Իսրայէլ Օրի-ի գործունէութեանը: Արժէր նաեւ անդրադառնալ Յովսէփ Էմինի մղած պայքարը Արցախի ազատագրութեան համար:                                         Յովսէփ Էմին, 1726 թուականին ծնուել Իրանի Համատան քաղաքում: Իր գաղափարներով ու քաղաքական ազատագրական պայքարի գործունէութեամբ լուսամիտ Էմինը հանդիսացել նոր ժամանակներում հայոց ազգային ազատագրական պայքարի անձնուէր դրօշակակիրը: 18-րդ դարում Հայաստանից դուրս մղուել էր Հայ ազատագրական շարժումը: 1700-ական թուականների սկիզբին ճնշուել էր Դաւիթ Բէկի շարժումը մայր հողի վրայ: Թուրք-Իրան խոցել էին Հայ ժողովուրդի ազատագրական ոգին: Ցարական Ռուսաստանը տաք ջրեր հասնելու պայքար էր մղում: Հայաստանի եկեղեցին ստրկական ոքով էր առաջնորդել իշխանութիւնից զուրկ Հայ ժողովուրդին: Մին, Հայաստանի ազատագրութեան պայքարի յոյսը տարագիր հայութեան մէջ էր տեսել:

Շահ Աբասի կողմէ հայերը իրենց բնօրրանից բռնի տեղահանուել էին իրանի: Գործարար հայեր վաճառականական գործունէութիւն էին ծաւալել Անգլիայի ու Հնդկաստանի միջեւ: Այդ ժամանակի ծնունդ էր Էմինը: Հնդկաստան-Կալկաթա քաղաքի մէջ խմբուած հայեր, Եւրոպայի հետ շփումով դրօշակակիրն էին դարձել Հայոց լուսաւորութեան ու ազատագրական պայքարի: Էմին այդ ժամանակի ծնունդն էր: Պատանեկան տարիքին հօր առեւտրական գործի մէջ եղել: Նրա սիրտը հօր գործին չէր, Հայաստանի լուսաւորութեան ու նրա ազատագրական պայքարի մղումն էր իր պայքարի ոգին:

Լուսամիտ Յովսէփ Էմին, եզրակացրել էր, որ միայն ուսման, ռազմական արուեստում ձեռներեց Հայը ի վիճակի պէտք էր լինել տէր կանգնելու իր աշխատանքի քրտինքին:

            Այդ համոզումներով, քսան հինգ տարեկան Էմինը, վաճառականական մի նաւում աշխատել որպէս բանուոր: 1751 թուականին գնացել Անգլիա: Տասնամեակներ յետոյ Լոնտոնում հրատարակել իր կեանքի պատմութիւնը գիրքը: Ստորեւ շարադրում եմ նրա լուսամիտ ու ազգի ազատագրական պայքարին նուիրուած պատմութիւնը:

            Վաճառական հայրը նրան սովորեցրել  էր միայն կարդալ ու գրել, չէր սովորեցրել զէնք գործածել: Հայեր արիւն քրտինք թափել մի կտոր հացի համար, եւ եթէ մի քիչ դրամ հաւաքած լինէին, այն կողոպտում էին, որովհետեւ նրանց դիմադրելու զէնք չունէին: Տեսել, թէ ինչպէս եւրոպացի ժողովուրդներ ուժեղ էին ու կազմակերպուած կռւում: Մտածել, կը գնար լեռնային Հայաստան, Զանգեզուրի ու Արցախի գաւառներ, նրանց ու մայր երկիրը ազատագրական պայքարին պատրաստելու:  Իմացած եղել, որ նրանք չէին պարտուել եւ որ քաջ մարդիկ էին: Մտածել, որ եթէ ինք կարողանար նրանց սովորեցնէր զինուորական գործը, այն շատ օգտակար կը լինէր նրանց կռուին: Հայրը որդու գաղափարների համար նախատել իրեն . . .  փախել էր տնից, հասել Լոնտոն: Անգլերէն ու ֆրանսերէն  գրել-կարկալ էր սովորել: Հայրենի հողը մշակելու համար երկրագործութիւն ուսանել: Այլոց թւում հանդիպել նաեւ մի լորտի հետ:

            Էմին մինչեւ 1759 թուականը եղել Լոնտոնում: Նրա կեանքի դարձակէտը եղել հանդիպումը մի դուքսի հետ, որը նրան ներկայացրել թագաժառանգի հետ, որի երաշխաւորութեամբ ընդունուել Ռազմական Ակադեմիա, ռազմական արուեստին տիրելու համար, այն իր ազատագրական պայքարի կռուի համար օգտագործելու: Ստացել էր Լէյտէնանդի աստիճան: Կամաւոր զինուորագրուել Ֆրանսայի դէմ Անգլիոյ մղած կռուին: Պատերազմում դրսեւորել խիզախութիւն, Պրուսիայի թագաւորը նրան պարգեւատրել՝ »Սեւ Արծիւ» շքանշանով: Հանդիպել նաեւ Անգլիայի Վարչապետի հետ, խորհրդակցել հայոց ազատագրական պայքարի ու Հայաստանի ազատագրման մասին, իր ծրագրին աջակցութիւն չէր ստացել:

            1759 թուականին Էմին ժամանել Հայաստան: Կարին-Էրզրում ուղիով հասել Էջմիածին: Նրա հոգեւորականութիւնը դէմ եղել Հայաստանի ազատագրման իր ծրագրին, թշնամանքով դիմաւորել էին իրեն: Մտածել, որ Հայաստանի ազատագրութեան իր ծրագրի յաջողութեան համար Ռուսաստանի աջակցութեան կարիքն էր հարկաւոր:

            1763 թուականին գնացել Ռուսաստան, ցարական իշխանութիւնից յանձնարարականներ ստացել Թուրքիայի դէմ Ռուսական, Վրացական, Հայկական միացեալ ուժերով պատերազմ մղել: Այդ մտադրութեամբ գնացել Վրաստան, հանդիպել Հայ Բագրատունիների սերունդից Հերակլ Բ. թագաւորի հետ: Նրան առաջարկել միացեալ բանակը մարզել Եւրոպացիների ձեւով: Էմին կապ հաստատել Արեւմտեան Հայաստանի Մուշ քաղաքի մօտ Սուրբ Կարապետ վանքի վանահօր հետ: Իրեն ուղղուած նամակին Վանահայր պատասխանել, որ վրացական 16000 զօրքը  երբ մտնէր Հայաստան, հայեր կապստամբէին եւ 40000 հայկական զօրքը ռազմադաշտ կիջնէր: Էմինին տեղեակ էին պահել  իր ծրագրի մերժման մասին: Վանահայր, Հայաստանի ազատագրութեան  բանակցութիւնների մերժման մասին յայտնել Վրաստանի Հերակլ թագաւորին, առաջարկել Էմինին վտարել Վրաստանից:

            1764 թուականին Էմին հեռացել Վրաստանից, որոշ ժամանակ անց հանդիպել Արցախի Գանձասար վանքի կաթողիկոս՝ Հասան Ջալալեանի հետ: Քննարկել էին Արցախի ազատագրութեան հարցը: Էմին հանդիպել Մելիքների հետ, նաեւ քննարկել իրենց ազգը գըզլպաշների, թուրքի դէմ պայքար կազմակերպելու անհրաժեշտութեան հարցը: Էմին հանդիպել մերժումի, ենթարկուել հալածանքի: Դարձեալ Հայաստանի կղերականութեան կողմից էր մերժումի, ու  հալածանքի ենթարկուած: Հայաստանում, Արցախում  մութ մտքով ստրկամիտ կղերը, մթնացրել էր նաեւ ռանչպարների միտքը, սպաննել հայու ոգին, մինչեւ որ 150 տարի յետոյ եկուոր թուրքը  անպաշտպան մնացած հայերին կը տարագրէին իրենց բնօրրանից եւ հիմա նրանք աղուէսի նման ասում են՝»Այս մերն է»: Հազար տարիներ  Աստուծուց  խնդրում փրկել իրենց, հրեշտակները պատգամ ուղարկել՝ ձանձրացել ենք խնդրանքներից: Այդ ինչպէս եղաւ, որ այս ազգը իր փրկութիւնը գտնում էր աղօթքով:

            Արցախում ձախողութեան հանդիպելով, Յովսէփ Էմին հեռացել հայկական հողից, Իրաքի Պասրա քաղաքով վերադարձել Հնդկաստան-Կալկաթա: Լծուել գործարար աշխատանքի, շարունակել կապերը զարգացնել Անգլիայի հետ, առիթ որոնել հնարք մը գտնել՝ Հայաստանի ազատագրութեան դատի արդար լուծման համար: Այն ապարդիւն անցել .  .  . :

            Կարժէր երկու հարիւր տարի յետոյ յիշել նրան ու այս տողերը նուիրել իր յիշատակին՝ Յովսէփ Էմինին: Չինացի Մաո, ժամանակին յայտարարել՝ »Առանց ներքանշորի կը մնանք, սակայն միջուկային զէնք կը ստեղծենք»: Հայ, դրացի ցեղը ուզում պատմութիւնից դուրս պահել քեզ, նրան դիմագրաւելու համար անօթի, տկլոր մնայ,  զէնք արարի .  .  . : Կարժէր յիշատակել նաեւ Յովսէփ Էմինի նամակը ուղղուած իր հօրը՝

»Առաքինութեան ուղին քաջութիւնն է եւ քաջութիւնը չի կարող գոյութիւն ունենալ առանց առաքինութեան: Ի˜նչ ես մտածում,  կարծում ես թէ ես եկել եմ այստեղ միայն Անգլերէն լեզու սովորե՞լու, Ո’Չ, ես եկել եմ ռազմական արուեստը սովորելու, որը նախընտրելի է աշխարհի բոլոր արուեստներից: Այս արուեստն է, որ մենք պէտք է կռուենք Քրիստոնեայ ազգերի ջարդարարների ու թշնամիների դէմ: Մենք միշտ կոտորուելու են մեր թշնամիների կողմից, եթէ մենք ճիգ ու ջանք չթափենք սովորելու այդ արուեստը: Հայրիկ, ահա սրանք քու միակ որդու հեռանալու պատճառները, ոչ թէ ցոփութեան եւ շռայլութեան համար, այլ արժանիք եւ իմաստութիւն ձեռք բերելու, աշխարհը ճանաչելու եւ ծառայութիւն մատուցել իմ անպաշտպան Հայաստանին:

Այս տեղեկանքի տուեալները քաղել եմ Հայաստանի,

 Գիտութիւնների Կաճառի հրապարակած նիւթերից

 

Գլենտէյլ

Շարունակելի – 3          

Ահա Յովսէփ էմինը, ողջունէք նրան

                                                                                                       

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ