Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Արմին-Հայերի Մի Քանի Բարոյացուցիչ Դէպքերի Մասին

Հայ ժողովուրդի պատմութիւնը աշխարհի ժողովուրդների պատմութեան հորիզոնի վրայ մի դիւցազներգութիւն է յանուն ոգեկանութեան ու հայրենեաց ազատագրութեան

                                                Ամենայն Հայոց Վազգէն Առաջին Կաթողիկոս

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Մուսա Լերան Եօղունօլուգ գիւղի Հայկական Կամաւորական Լէգէոնի Կապորալ Լագիսեան Արմենակի ու Հապէշեան գերդաստանից Զարուհիի առաջին մանչ՝ Պօղոս, մայրիկի կարած լաթէ պայուսակը վզից կախած, գիւղամիջեան գլխաւոր ճանապարհի խաչաձեւ խաչմերուկի վրայ վեհ կանգած Սուրբ Աստուածին եկեղեցի: Ընդհանրապէս, Հայաստանի ու  գաղթավայրերի եկեղեցիների կողքին հայկական դպրոցներ էին: Ժամկոչը, եկեղեցու դրան կից »Խուցէկ» տարել ինձ, այն նեղլիկ լինելու համար այդպէս էին անուանում: Յատակին խսիր էր փռած, ժամկոչի յորդորով ծալապատիկ նստել: Գիւղի տարեկից տղաներ եւս եկան: Հայաստանում իշխանութեան եկած Արշակունիների թագաւորութիւն, նախարարներ Տիզբոն գնացել, Շահին ասել թագաւոր չենք ուզում, կաթողիկոսը նրանց աղաչել էր այդ մտքից ետ մնալ, յորդորել՝  »Հիւանդ ոչխարը աւելի լաւ է քան գայլը» ակնարկելով Արտաշէս III -րդ արշակունի վերջին թագաւորին: Անխոհեմ Արմին-հայ նախարարներ, չորս հարիւր տարին անթագաւոր մնաց երկիրը, պարսիկը եկաւ թագաւորեց, նախարարներ խորհուրդ չէին արել հայկազուն մի նախարարի հայոց երկրին թագաւորել: Կործանել էին Մեսրոպի դպրոցներ, եկեղեցիների կողքին էին դպրոցներ ստեղծել, այպէս էլ մինչեւ նոր դարեր:   

 Հայոց «Առաքելական Եկեղեցի»-ն երկրում մի տեսակ իշխանութիւն եղաւ, վանքերում մշակոյթ ստեղծեց, դպրոցներում հայոց մանչերին ազգի պատմութիւն, գիր ու գրութիւն ուսուցանեց, բանաստեղծներ երկնից աստղեր բերին, գիտնական Անանիա Շիրակեցի գրեց, որ մարդիկ քայլում են արեւի շուրջը պտոյտ տուող կլոր երկրագունդի վրայով, եւ ոչ թէ տափարակ գունդի:

Մեսրոպի աշակերտ՝ Եզնիկ Կողբացի, »Եղծ Աղանդոց» իմաստասիրական երկը յօրինեց, որտեղ պայծառ մտքով, քրիստոնէութեան հաւատքի բուռն սքանչանքի տարերքով աշխարհին աւետեց քրիստոնէութեան բացառիկ առաւելութիւնը ժամանակի Զրադաշտական ուսմունքի նկատմամբ: Նոյնիսկ մինչեւ հիմա օտարազգի մտածողներ այն համարում են քրիստոնէութեան ճշմարտութեան զօրութեան պաշտպանութեան փաստարկման գլխաւոր երկը:

Փաւստոց Բիւզանդ, Ագաթանգեղոց, Ղազար Փարպեցի իրենց ազգի պատմութիւնը յօրինեցին, հայոց պատմիչ Եղիշէ՝ Վարդանանց պատերազմ, Կորիւն՝ Վարք Մաշտոցի, Խորենացի՝ ազգի պատմութիւն երկնեցին, Դաւիթ իմաստասէր Յոյն ու Հռովմէացի իմաստասէրների հետ վէճի բոնուեց, յաղթեց, Դաւիթ Անյաղթ կոչեցին, Մեսրոպ ցեղի սրտին  Այբ, Բեն, Գիմ-ի հրաշքի լոյս վարեց: Գրիգոր Լուսաւորիչի թոռ՝ Սահակ Պարթեւ, Մեսրոպի ու նրա առաջին աշակերտների հետ Աստուածաշունչը թարգմանեցին, ազգեր այն ճանաչեցին որպէս  »Թարգմանութիւնների Թագուհի»: Հայոց վանքերում վարդապետներ ձեռագիր մատեաններ յօրինեցին այդպէս եղեւ. . . : Մեսրոպ վազեց հայրենի երկրի բնակավայրեր դպրոցներ հիմնել՝ իր յօրինած տառերը ուսուցանելու, Հայերէն ուսուցանելու, որ այն թափանցէր աշակերտների հոգիներին, նրանց սրտերին Վահագնի ծնունդի բոցերը վառուէին, իրենց երկրում քաջութեան արժանի գործերի պատումները, Մովսէս Խորենացիի ազգի պատումը, իրենց Հայերէնը հազար դարերի բուքերին, մրրիկներին զարնուած լեզու .  .  . գեղեցիկ է այն, երաժշտակաւն հնչեղութիւն կայ նրա հնչիւններում, իմաստասիրութիւն յօրինելու ու ուրիշի գրածը թարգմանելու պայծառ միտք, Սիւնեաց գողթն գաւառի բանաստեղծների յօրինած բանաստեղծութիւն, իրենց թագաւորների հարսանիքներին՝ երգեր: Մեհեանների քուրմերի բնութեան պաշտամունքին նուիրուած տաղեր:     Քրիստոնէութեան վարդապետութիւնը մարեց հայոց բնութեան ու ճշմարտութեան տօները, ձեւափոխուած նոր իմաստ տուին նրանց:

Վարժապետ Թովմասը »Խուցէկ» եկաւ, ոտքի ելանք: Սեւ ներկած տախտակի վրայ Այբ, Բեն, Գիմ  ու միւս տառերը գրեց: Հնչեց իւրաքանչիւր տառը, աշակերտների հետ կրկնեց: Թովմաս Վարժապետ, աշակերտների սովորած տառերով բառեր գրեց, նրանց հետ կարդաց: Մի առաւօտ էլ ասեց թէ արդէն կարող էինք Հայերէն գրել ու կարդալ իրեն հետ գնայինք եկեղեցու կողքին սպիտակ դէմքով կանգնած դպրոց: Դպրոցի սպիտակ շէնք, արեւի շողերից փայլած շէնք, որտեղ գիւղի մանչերը ուսեալ պիտի լինէին: Դպրոցի սպիտակ շէնք, թուրքը փլել է այն, Եօղունօլուգցի մարդիկ ակնածանքով յիշում այն, իրենց նոր բնակավայրում նոր դպրոց, քոլէճ պատեցին, որտեղ Մեսրոպի երեսուն զինուորները նորէն Աստուծոյ հետ խօսելու հայերէն ուսուցանեցին:

Սպիտակ դպրոցում հայերէն լեզուի հետ ուսուցանում էին ֆրանսերէն, թուաբանութիւն, հայոց պատմութիւն: Թովմաս Վարժապետ շարունակում էր հայերէն ուսուցանել: Ֆրանսերէն լեզուի ուսուցիչն էր Խըտըրբէկ գիւղից Սարգիս Թոսունեանը: Ֆրանսական բանակի կազմում Հայոց Կամաւորական Լեգէոնի զինուորներից էր, ծառայութեան ատեն սովորել էր Ֆրանսերէն: Թուաբանութիւն դասաւանդում էր գիւղի Սարգիս Գալստեանը: Խստաբարոյ ուսուցիչ էր, ով չէր կարողանում լուծել նրա առաջադրած վարժութիւնները ու թուաբանական խնդիրները սեղանին եղած գաւազանով մի քանի անգամներ զարկում նրանց ափերին: Այնտեղ մի քանի տարիներ ուսանելուց յետոյ փոխադրւում կողքի սենեակ, որտեղ Թովմաս Վարժապետ »Հայոց Պատմութիւն» ուսուցանում: Թովմաս վարժապետ ջերմեռանդ ուսուցիչ էր, պատմութեան առանձին դրուագներ պատմում,  կարծես ինքն էլ եղել այդ մարտերում, դիւցազներգակի նման սրտազատ խօսում:

Եւ վերջապէս աւարտում էինք »Սպիտակ դպրոցում» ուսումնառութիւնը, նախակրթարանի թուղթ էին  տուել մեզ: Ուսուցիչներ, մանչերի սրտերին հոսեցին »Մեծեր»-ի արարած իմաստութիւնը, գիտելիքների լոյսը, ճշմարտութեան դաւանանքը: Հայ ուսուցիչները, իրենց մանչերին ուսուցանեցին, հայրենի երկրի սէրը, հողի պաշտամունքը, հող՝ որտեղ իրենց նախնիներն էին հանգչում:

Յիշում եմ Մելգոնեան Կրթական Հաստատութեան ուսուցիչները, աշակերտների գրաւոր ու բանաւոր իմացութեան բացառիկ ու ճիշտ գնահատանքը: Առիթն էր յիշելու նրանց, սակայն այն ծաւալուն լինելուն համար միտք ունեմ առանձին գրութիւնով հրատարակելու, որ նրանք պատմութիւն լինեն:

Խորհրդային Հայաստանի ուսուցիչներ: Նրանց մեծամասնութիւնը յարում էին երկրում գործող կուսակցութեան գաղափարախօսութեանը, պարտադրուած պայմանները ընդունողներին կուսակցութեանը անդամագրում: Ամենայն հանդէպս տիրապետում էին ոչ միայն իշխող կարգի  գիտելիքներին, նաեւ հզօր իմացութիւն ունէին համաշխարհային գիտութեան ու մշակոյթի մասին, մասնաւորապէս առաւել ուսուցանում այն, որ յարիր էր երկրի գաղափարախօսութեանը: Նրանք ջանասիրաբար աշխատում էին ժամանակի գիտելիքները փոխանցել աշակերտներին: Ուսուցիչ լինելը պատուաբեր աշխատանք էր:  Իւրաքանչիւր տարի »Մետալ»-ի արժանացնում տարուայ ընթացքում առաւել բարձր թուանշաններ ստացած աշակերտներին: Դպրոցներում ուսուցիչների ու աշակերտների ծնողների իրարանցոմ էր, ուսման ընթացքում բարձր թուանշանների տիրած ո՞ր աշակերտին էին յայտարարելու »Մետալակիր» : Նրանք որոշակի արտօնութիւններ ունէին բարձրագոյն հաստատութիւններ ընդունուելու համար:

Տան փոքր մանչեր ուսուցիչ են փնտռում, գտնում նրան երբ առաջին օրը դասարան մտնում: Ուսուցիչը գիտելիքներ, իմաստութիւն ուսուցանում: Որոնել »ճշմարտութիւն», մարդը հազար-հազար տարիներ փնտռել  այն, դարձել մարդկային հասարակութեան մտածողութեան բարձրագոյն արժէքներից մէկը: Ուսուցիչներ,  »Ճշմարտութեան» լոյսը  լցնում աշակերտների հոգիների տաճարներ, իմաստութեան հրդեհ վարում այնտեղ, պեղում ամէն մի աշակերտի անդաստանները, ցորեանի հատիկների նման գիտելիքներ սերմում, գիտելիքներ, որոնց ամէն մի հատիկ հազար էր լինելու: Սպանեցին հայոց նախնիների՝ բարութեան, գեղեցկութեան, սիրոյ, լոյսի, յաղթանակի, ծաղիկի, ջրի, մանուկներին պատսպարելու, իրենց երկրի ճանապարհներից անցնողներին օթեւանելու, դպրութեան վեհ գաղափարներ, նրանց որոնած ու գտած Ճշմարտութիւն: Ուսուցիչներ գտե՞լ այն, աշակերտներին ուսուցանե՞լ այն: Մի Մարդ եկաւ աշխարհ, ես եմ՝ »Ճշմարտութիւնը ու Կեանքը» քարոզեց, միլիոն-միլիոն մարդիկ քայլեցին նրա  ճշմարտութեան ճանապարհով… : Մարդկային նոր հասարակարգ, մի ուսեալ ծիծաղում  քահանայի դաւանած ճշմարտութեանը…: Քահանան մի պահ լուռ մնացել, յետոյ ասել՝ »Դուք մարդկանց հոգիներում մարեցիք ճշմարտութեան լոյսը… սակայն ի˜նչ դրիք այնտեղ… պարապ մնացին նրանց հոգիները…:

Պատահում է դպրոցներում առանձին աշակերտների միջեւ վէճեր ու նոյնիսկ ձեռնակռիւներ լինէին: Ուսուցիչը   նրանց վէճի պատճառի ճշմարտութիւնը որոնում, խաղաղեցնում նրանց: Ռումանիայի հայ դպրոցի ուսուցչուհի դպրոցի կռուազան մի աշակերտին խօսքով հնարաւոր չէր եղել դարձի բերել, տուել նրան դպրոցի հասարակական կեանքի մի հսկողի դեր, նոր մարդ էր զգացել իրեն, ինչ որ արժանապատւութեան զգացում ծնել  մտածողութեան հորիզոնում, ձգտել էր ճշմարտութեան լուծել վէճեր, զարմացել էին, փոքրերն էլ զգացողութիւն ունեն, յարգիր այն:

Ռուսաստանից ուսուցիչների մի խումբ եկել Հայաստան, պատշաճ ու ծախսատար հիւրասիրել էին նրանց: Վերադարձին նամակ էին գրել Կրթութեան Նախարարութիւն,  որ իրենք էլ հաւասար աշխատավարձ  ստանում, այդ նրանց որտեղից նման ճոխ հիւրասիրութիւն արել: Նրանք չէին իմացել, որ հայերի  նախնիներ Վանատուր աստուծոյ  հիւրընկալութեան պաշտամունք ունեցել եւ որ նրա աւանդութիւնը հասել մինչեւ նոր օրեր, պահպանել են ճանապարհների անցորդներին, երկիր եկած օտար մարդկանց հիւրասիրել, այսքան:

Իրենց երկիր այցելութեան եկած հովէկներին մի դպրոց հրաւիրել, նրանց ղեկավարը խոստովանել, որ իրենք ոչ բարձր ուսում ստացած, առեւտրի բնագաւառի մարդիկ էին եւ որ իրենց չնեղէին ընկերային ու քաղաքական նիւթերի շուրջ խօսակցութիւն վարելու: Հաւաքին, տարբեր ուսուցիչներ խօսել երկրի առաջդիմութեան ու ուսման մակարդակի մասին եւ որ աշակերտները դաստիարակում են սոցիալիստական գաղափարների ոգով: Խնդրել էին, որ իրենք էլ խօսք ասէին: Շնորհակալութիւն յայտնել հրաւէրի համար եւ որ իրենց մանչերին  դաստիարակում՝ օգնիր ընկերոջդ, սուտ մի խօսիր, ընկած մարդուն բարձրացրու, մի հայոյեր,  գողութիւն մի ընէր՝ աստուած կը պատժէ քեզ… մեր տղաքը լաւ մարդիկ կը դառնան: Հեռատեսիլի երեսին կիսաբոլոր շարքով ոստանի դպրոցներից ուսուցիչներ էին: Նման հանդիպումներ յաճախ էին լինում: Երկրում նոր հովեր էին անցնում, խօսքի մասնակի ազատութիւն էր: Մասնաւորապէս զրուցում դաստիարակչական նիւթերի շուրջ: Ձերժինսկու անուան դպրոցի մի ուսուցիչ խօսք էր ասել մարդկային վարուելակերպի սկզբունքների շուրջ, իր դասաւանդած դասարանի աշակերտներին, թերթիկներ բաժանել, խնդրել գրաւոր իրենց կարծիքը յայտնել՝

 Ինչու չես ուզում կռիւ անել
 Թերթիկները դասաւորել էր ըստ պատասխանների՝
 Կռիւ չեմ ուզում անել, միլիցիայից վախենում եմ
 Կռիւ չեմ ուզում անել, վախենում եմ ծեծուեմ
 Կռիւ չեմ ուզում անել որ ուրիշին  ցաւ չպատճառեմ
 Քիչ էին այն աշակերտների թիւը, որոնք չէին ուզում կռիւ անել, ուրիշին ցաւ չպատճառելու համար: Ազնիւ տղաներ, ո՞րտեղից ժառանգել էին մարդ կոչուելու այդ յատկանիշը՝ ուրիշին ցաւ չպատճառել: Նրանք  յիրաւի ցաւ  էին զգալու հայրենի հողի կորստեան, ցաւ նրա պաշտպանութեան ելած մարտիկների զոհուելուն,, ցաւ նախնիների այգիներում արեւի կորուստի շողերի մարման, ցաւ հայրենի հողի բոյրի ու նրա գարնանային քրտինքի գալար-գալար առ Աստուած բարձրանալու հեւքը մարելու, սիրելի ընթերցող ցաւո՞ւմ ես նախնիներիդ փլած մեհեանների, տաճարների աւերմանը հողիդ կորստեանը: Նրան տիրած մարդիկ բողոքում են, որ Արտամետի խնձորենիները չեն պտղակալում . . .: 
Գլենտէյլ
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ