Կիրակի, 23 Հունվարի, 2022

Շաբաթաթերթ

Ես Հայ Եմ

Ես հայ եմ

Ես ծնած եմ Երեւան, Մոսկուա, Լոս Անճելըս, Պուէնոս Այրէս, Պէյրութ, Հալէպ, Քարաքաս, Պեռլին, Մատրիտ…

Ես հայերէն կը խօսիմ…նոյնիսկ եթէ հայերէն չեմ գիտեր: Ես հայերէն կը խօսիմ, որովհետեւ իմ սիրտս հայ է։ Անոր մէջ հայկական արիւնը կը հոսի։

Իմ անունս Հայկ է, Սերժ է , Նարէ է, Փիեռ է , Մարի է, Ալեքսանդր է, Փաուլօ է, Մարք է, Մակտա է…Ես հայ եմ։

Ես կ’ապրիմ այն երկիրը, ուր ծնած եմ, եւ կը խօսիմ այն երկրի լեզուով, ուր մեծցեր եմ, բայց ես հայ եմ։ Ես հայ եմ։ Իմ հայրենիքս Հայաստանն է։ Իմ լեզուս հայերէնն է։

Զիս կը յուզէ այն, ինչ այսօր տեղի կ’ունենայ իմ հայրենիքիս մէջ: Զիս կ’անհանգստացնէ հայրենիքիս անկայուն վիճակը, կը նեղացնէ եւ կը ճնշէ  երկրի մէջ  տիրող մթնոլորտը։ Ես կու լամ գերի ու զոհուած իմ քոյրերուս եւ եղբայրներուս համար։ Ես կու լամ շնչահեղձ եղող, մահուան դուռը հասած իմ հայրենիքիս համար։

Ես հայ եմ։ Ես չեմ կրնար անտարբեր ըլլալ: Ինծի համար իմ հայրենիքիս ճակատագիրը կարեւոր է։ Ինծի համար իմ հայրենիքիս կարգավիճակը կարեւոր է։  Ինծի համար գալիք սերունդներու անորոշ ճակատագիրը մտահոգիչ է…

Միտքով, կամքով եւ գործով ես միշտ կանգնած եմ իմ հայրենիքիս կողքին:

Ես հայ եմ, իմ անունս  հայ է, իմ սիրտս հայ է, իմ հայրենիքս  Հայաստանն է։

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ