Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Հայոց Ուխտագիրք

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

Մեր Լեզուի Հետ Խաղալը Արժէքներ է Վտանգում: Լեզուն է ամէն մի ժողովրդի ազգային գոյութեան ու էութեան ամենախոշոր փաստը, ինքնուրոյնութեանն ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմութեան ու հեռաւոր անցեալի կախարդական բանալին, հոգեկան կարողութիւնների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանութիւնը։ Եւ շատ էլ չէին սխալւում հներում, եթէ լեզու ասելով ազգ էին հասկանում։ Յովհաննէս, մեր լեզուի հետ խաղալը արժէքներ է վտանգում լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյութեան ու էութեան ամենախոշոր փաստը, ինքնուրոյնութեանն ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմութեան ու հեռաւոր անցեալի կախարդական բանալին, հոգեկան կարողութիւնների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանութիւնը։ Եւ շատ էլ չէին սխալւում հներում, եթէ լեզու ասելով ազգ էին հասկանում:

Յովհաննէս  Թումանեան

 Նպարավաճառի խանութի առաջ նստած »Մասիս» Շաբաթօրեակ էի ընթերցում, հայեացքը ինծի սեւեռած կողքիս նստած մի մարդ՝ »Ինծի »Մասիս» չհասաւ» ասեց: »Մասիս» փնտռուող լրագիր է, մօտս պահած մի օրինակը տուեցի նրան, ժպիտ եկաւ դէմքին: Քառասուն ու աւել տարիներ հասարակութեանը լրատուական հրապարակումներ, հայրենիքում ու այլուր հայերի կեանքի մասին ծանուցումներ հրապարակում, երկրի հանդէպ իրենց հոգիներում կորուսեալ երկրի խարոյկ վառում, նրա բոցերում իրենց երկրի լեռների ստուերները եւ Վանայ ծովում Վահագնի ծնունդը դիտում:

Ափսոս, ֆինանսական դժուարութիւնների պատճառով »Մասիս»-ը Յունուար 2022 -ից դադարելու է տպագիր հրատարակուել: Հասարակութեանը ծառայելու իր դերը շարունակելու է  »On Line-առ համացանց» հաղորդումների միջոցով: »Մասիս» շարունակելու է հրատարակել լրատուական ու հայկական հարցերի մասին հաղորդումներ:

Ուխտել նշանակում է ոչ միայն կրօնական, այլեւ նաեւ ծիսական արարողութիւն, ուխտ անել՝ խոստում, փափաք, ընծայել, այն երեւի յիշատակն է Աբրահամ-ի ուխտին:

Արմին-հայեր փլատակ վանքերի, հին ու նոր հաւատքի կառոյցների վայրերում ուխտ անում, խնդրում, իրականացուած տեսնել իրենց փափաքը: Հայաստանում սովորաբար ուխտ կատարում Էջմիածին Գայիանէ վանքում, քահանան ոչխարին աղ կերցնում՝ ապա մորթում, մորթել յանուն փափաքի իրականացման . . . եղա՞ւ: Երեւի այն յիշատակն է Աբրահամի, որդին զոհաբերելու Աստծուն, հրեշտակն է գալիս յորդորում որդու փոխարէն իր մատուցած ոչխարը զոհել: Իմ հայրենի Մուսա Լերան Քէպուսիէ գիւղում յանուն հաւատքի զոհուած »Սուրբ Սարգիսի քարայր»  ուխտատեղում զոհ մատուցում, նրա հոգու յաւերժութեան խնդրանքի համար: Եօղունօլուքի ձորից Խըտրպէկ գնալու ժայռոտ ճանապարհի քարայրի բռունկին ձիու պայտի դրոշմուած հետք կար, տակին քարայր, որտեղ ուխտ էին անում: Լագիսեանների ընդարձակ հանդի վերջին խոշոր ու խորունկ քարայր կար, յատակին երկու տապանաքարեր, ըստ աւանդութեան վրիժառու գնդակից խոցուել էին սիրահար զոյգեր, ամէն տարի գնում էինք մատաղ անում նրանց սպաննուած սիրոյ յիշատակին: Ուխտի գնում Յովհաննէս Թումանեանի Դսեղ ծննդավայրում: Հայը այնքան սիրեց իր բանաստեղծին, որ իր ցեղի աւանդութիւններ ու մշակոյթ  արարողի յիշատակին ուխտագնացութիւն կատարում: Նրա արձանն էր կանգում, նայում իր լեռների վեհութեանը, ես էլ մի քանի անգամ եղել արձանի առաջ, նայել անոր դէմքի ժպիտի լոյսին, իր անմար հոգին էր իջնում Լոռուայ սարերից, բարեւում իւրաքանչիւրին, ժպտում, ժպիտն էր անպակաս իր հոգու խոյեանքից: Սասունի Մարութա վանք, Մհերներ, Դաւիթ ուխտի ելել լեռների բարձունքի Մարութա Վանքի տաճար, ուխտ արել թշնամին վռնտել իրենց լեռներից: Հայրենազուրկ Հայ տարեց, գաղտնի անցել սահման, բարձրացել Մարութա սարի վանք, ուխտ արել նրա կռուի համար, վերադարձել իր նոր տուն, իշխանութիւնները իմացել այն, բանտարկել էին: Թշնամին փլել էին Մարութա վանքը, շէնի մարդիկ, Մհեր ու Դաւիթ կանչելով կռնակների քարեր շալակած, բարձրացել, իրենց Մարութա վանք՝ այն վերաշինել:

ՈՒԽՏԱԳԻՐՔ

Հայկական Այդրէնածին հաւատքը թարգմանուած է որպէս »Ուխտագիրք»: Այն, Սլաք Կակոսեանի կեանքի տեւողութեան երկասիրութիւնն էր: Մահից առաջ, 2005 թուականին, աւարտել յօրինելու այդ առասպելաբանական ծիսական ձեռագիրը, ուսումնասիրելով Հայաստանի Ս. Մաշտոց Մատենադարանի պահեստայինն հաղորդումներ ու ձեռագրեր: Այնուամենայնիւ, Կակոսեանը արժեւորուած չէ որպէս ՈՒԽՏԱԳՐՔ-Ի հեղինակ, յաւիտենական մի ճշմարտութեան ներշնչումից ըմբռնուած »Արձանագրող»: Երկու հազար թուականին, »Գիրք»-ը, նրա աւարտումից մի քանի տարիներ առաջ էր պաշտօնապէս հռչակուել էր որպէս սրբազան բնագիրը Ար, արիների որդիների հաւատքին, երբ արդէն այդ հոգեւոր կազմակերպութիւնը պաշտօնապէս  գրանցուած էր Հայկական պետութեան կողմից:

Ուխտագիրքը բաղկացած է եօթը բաժիններից:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

Այն բացայայտում է Հայկական լեզուն, որպէս ԱՐ արմատին վերաբերող խորհրդաւոր յօրինուածք: »Ոսկեդարի Գրաբար լեզուն արտայայտում է նրա համապարփակ էութիւնը Ս. Մաշտոցի ու նրա աշակերտների գրչի ներքոյ: Այն ճոխ լեզու է, հոյակերտ բառերի ու դարձուածների լեզու, որը պատշաճում է  ճոխ մտքի» պիտի գրեր արեւմտահայ  իմաստուն Տիրան Չրաքեանը: Այն բացատրում է Հայկական լեզուն, որպէս ԱՐ արմատին վերաբերող խորհրդաւոր յօրինուածք: Աստուածաշունչ, այն սկզբում թարգմանել էին Ասորերէն մատեանի օրինակից: Նրա ոգուն համաշունչ չլինելով, Կաթողիկոս Սուրբ Սահակ, Մեսրոպ Մաշտոց ու նրանց աշակերտները՝ Կորիւն, Եզնիկ, Յովնան, Դաւիթ Անյաղթ, Եղիշէ եւ այլք այն թարգմանել էին երեսուն տարուայ ընթացքում, Հայերէն Գրաբար  լեզուն, նրա ուղղագրութիւնը, ճոխ գրպաշարը ու քերականութիւնը ստեղծուել են թարգմանիչների կողից, այն այնքան գեղեցիկ ու կատարեալ էր, որ կոչուել էր՝ »Թարգմանութիւնների Թագուհի»: Աստուածաշունչ են կոչել այդ մատեանը, մնացած բոլոր քրիստոնէական եղեցիները այն անուանել ԳԻՐՔ-Book: Ըստ որոշ հետազօտողների Մեսրոպին »Մաշտոց» անուանել որպէս »Մեհենական Սուրբ  Գիրք» պատուաւոր անունով: Իրական թէ ոչ Ար արի մարդկանց հին հաւատքի գիրքը Աստուածաշունչ կոչուած եղել:

ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ

Բացատրում է աշխարհի, աստուածների, մարդկութեան ծագումը խորհրդապատկեր նշանների յօրինուածքով: Հայոց հին աստուածները խորհրդանշում էին տիեզերական ծագումը, Վահագն ծնուել է ԱՐ-երի լեռների ծոցում ամբարուած ջրերում, նրա  հազար գոյների բոցերում, մարդու եւ տիեզերքի ծնունդն էր այն խորհրդանշում:

ԱՒեՏԱՐԱՆ

Կտակարանի գիրք: Այն Քրիստոնէական Կտարանը չէ, յօրինուած էին եղել քրիստոնէական հաւատքի հին ու նոր կտակարաններ: Նոր կտակարանը Քրիստոսի կեանքի նկարագրութիւններն են, նրա աշակերտների կտակարանը, յօրինուած Յունարէն լեզուով, չորս հրեայ քուրմերի կողմից, իրենց երկրի ու աշխարհի որոշ անցուդարձների մասին:   

ՁՕՆԱՐԱՆ

Տաղերի գիրք, Տաղերգու: Այն առնչւում է` իրականութեան եւ նրա արժէքների էաբանական ու իմաստասիրական հանգամանքների բացատրութեամբ: Տաղ, չափածոյ ստեղծագործութիւն, բանաստեղծութիւն: Որոշ հայ մտածողների կողմից ըմբռնուել, մեկնաբանուել է ոչ միայն գրական նշանակութեամբ, այլեւ նաեւ գաղափարական առումով: Միջնադարում տաղերն ունեցել աշխարհիկ բովանդակութիւն: Տաղերը գրուել էին բնութեան, սիրոյ, ազգային, հայրենասիրական թեմաներով, յօրինուել հայկական տաղաչափութեան բոլոր տեսակներով: Տաղերն ունեցել են բանահիւսութեան հին ծագում: Տաղերը երաժշտական իմաստով, երգասացութեան իւրայատուկ տեսակ են, յիշեցնում հետագայ ձայնային ու գործիքային արիաները: Հոգեւոր տաղերը, ի տարբերութիւն շարականների կանոնական երգեր չեն: Արարողութիւններին, նշանաւոր տօներին տալիս էին հանդիսաւորութիւն, արտայայտչական դերը կատարում էին երաժիշտները: Հայոց Սիսական աշխարի Գողթն գաւառի տաղասածների յօրինած տաղերը ու նրանց եղանակները  որպէս Գողթն երգերը պատմութեան հետ գնում յաւերժութիւն:

ՎԵՀԱՐԱՆ

Վեհարան, ուխտագրքում կաթողիկոսի նստավայր իմաստով  չի արտայայտուել: Գիրք էր վսեմութեան,  արտայայտել երեւոյթների ներքին բովանդակութեան բարձր ու հոյակերտ իմաստ: Վեհարանում օրհնութեան, վսեմի,  հոյակերպութեան փառաւորում էր:

ՊԱՏԳԱՄԱՐԱՆ

Գիրք պատուիրանների, համամասնաբար առասպելական պատումներ: ԱՐ ցեղի մարդիք իրենց հետ տարել Հայոց մեծերի կեանքն ու գաղափարներ պատումները, վերածուել առասպելներ: Առասպելներ չէն Սասունի մհերները, դաւիթը, թամբած ձիով փոքր Մհերի մուտքը ժայռի դռնից, հաւատացել, որ Մհեր աշխարհ է գալու  խաղաղութիւն ու արդարութիւն բերելու: Առասպել չէ Արշակ Բ. թագաւորի զրոյցը յաղթ կանգնած Շապուհ թագաւորի դիմաց, ձեռքին սպիտակ ձիուն բազմած Սպարապետ Մուշեղի քանդակը, խնճոյքներում գինի հրամցնում նրան:

ՕՐՀՆԵՐԳԱՐԱՆ

Օրհներգների գիրք, որը բանաստեղծութիւնների հաւաքածոյ է, գրուած Կակոսեանի եւ իր հետեւորդների, ինչպէս նաեւ տասնիններորդ եւ վաղ քսանական դարերի հեղինակների կողմից: Ցեղի Ծնունդի մասին առասպելաբանական մասերը յենում են Միջնադարի Հայկական աղբիւրների եւ ժողովրդային խելամտութեան վրայ:Առասպել է Բաբելոնի Աշտարակը, նրա կառուցողների լեզուն եղծանելը: Աշտարակը Աստուծոյն հասնելու շինութիւն չէ, իրենց հաւատքի տաճարներ են, պալատներ՝ որտեղ բաբելացիները իրենց աստուածներին պաշտել։

Գրքի Սաղմոսերգութեան ծիսական նիւթերը համարւում են ձեռք բերելու խորհրդաւոր փորձառութիւն եւ ինքը իսկական գիրքը անհրաժեշտ է որոշ ծիսական գործողութիւնների համար, ինչպէս ամուսնական արարողութիւններին, որտեղ մատանիները Ուխտագրքի վրայ փոխանցւում են հարս ու փեսային: Միեւնոյն ատեն Արորդիները իրենց գիրքը չեն համարում անփոփոխելի, սակայն բնագիրը բաց էր հռչակուած  ուղղումներ կատարելու  ինչպէս որ կը պահանջուէր: Այս մօտեցումը պաշտպանութիւն էր գտել ինքը Սլաք Կակոսեանի յայտարարութեամբ, որը յղացել էր գիրքը փոփոխելի եզրերով եւ պատշաճ ճշմարտութեամբ:

Ուխտագիրքը խմբագրել եմ համացանցում հրատարակուած օրինակից, կատարել առանձին մեկնաբանութիւններ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ