Կիրակի, Դեկտեմբեր 1, 2024

Շաբաթաթերթ

Հայոց Արշակունի Թագաւորութիւն – Արշակ Բ. Թագաւոր

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

«Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին: Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին… Ես համոզուած եմ, որ առանց հողի արուետագէտ չի եղել: Հողի սիրտը գտնւում է մարդու սրտի մէջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսւում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սէրը դէպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սէրը ես արտայայտել եմ արւեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հաւատ ու սէր ես չեմ ունեցել…»:

                                                                                                                                                                              Մարտիրոս  Սարեան

Բիւզանդիոնի Վաղես կայսրի հրաւէրով, Ներսէս կաթողիկոս տասը նշանաւոր իշխանների հետ բարեկամական այց է կատարել Բիւզանդիոն: Վաղես աղանդաւոր է եղել, կրոնական հարցերով վիճել Ներսէսի հետ, դժգոհել նրա հետ զրոյցից, հրամայել աքսորել անմարդաբնակ մի կղզի:

 Արշակ Բ. թագաւոր օգտուելով Ներսէսի բացակայութիւնից շարունակել երկիրը կառավարելու փոփոխութիւններ կատարել, սահմանափակել նախարարական տների որոշ իրաւասութիւններ, ամրացրել իշխանութիւնը: Արշակ Բ. դարձել էր ինքնավստահ, յաճախ զանց արել նաեւ եկեղեցու իշխանութիւնը ու պատուիրանները: Հզօր բանակ էր ստեղծել, պատերազմել դրացի երկու կայսրութիւնների դէմ:

Արշակ Բ, Հայոց Արշակունի  թագաւորութեան Մեծ թագաւոր: Արշակ Բ. Արշակունի թագաւորական տոհմի ոչ մի թագաւոր չէր ձեռնարկել երկրում կեդրոնական իշխանութիւն ստեղծել, տկարացնել նախարարական տների իրաւասութիւնները: Հայոց նախարարներ երկրի պատերազմներին մասնակցել առանձին զօրագունդերով, կամ նոյնիսկ չմասնակցել: Արշակ Բ.ի որդի Պապ թագաւորն էլ  ցանկացել ուժեղ Հայաստան ստեղծել, կեդրոնական իշխանութիւն ստեղծել, որոշակի տկարացնել իշխանների իրաւունքները: Նախարարներ դաւել էին, յոյներ՝խնճոյքի ատեն սպաննել նրան, չարանենգ սպանութիւն, նոյնիսկ Յոյն պատմաբաններ այն ճիշտ չէին համարել: Ճշմարիտ է:

Նախարար դարձած իշխանական »տներ» ժառանգներն էին Արամ-Արամէի Արմինա երկրի »Բիայնա»ների, որոնք ժամանակի ընթացքում երկրում իրենց տիրած հատուածներում տիրապետութիւն հաստատել: »Բիայնա»ներ մեհեաններ էին պատել, պաշտել աստուածների, նրանց հետ թշնամու դէմ կռուի ելել, արգելակել Ասորեստանի բանակների առաջխաղացումը հիւսիս ու արեւմուտք: Նախարարական տներ, Պարսկաստանի դէմ երկար պատերազմ մղել, Պարսկաստանում իրենց պարթեւաց գերդաստանի տապալուած գահի վերականգման համար: Երկրի մարդկային ու տնտեսական ներուժը տկարացել այդ կռիւներում: Նախարարական տներում երկար կռիւ եղել նոր հաւատքի ընդունման համար, հեթանոս Արձան-ի զարնուելուց յետոյ նոր հաւատք եղել, քանդել էին մեհեանները, նրանց լացող որմերով տաճարներ պատել: Տաճարներ սիրուն, որոնք հիմա էլ հիացմունք պատճառում աշխարհում: Հաւաստում են, որ Լէոնարտո Տաւինչի Հայաստան այցելած եղել, գծագրած շատ տաճարների կառոյցներ, նոյնիսկ ասում, որ Հռոմի Պետրոս տաճարը հայոց հեթանոս տաճարի գծագրի նման է: Տկարացել էր Հայաստանի ներուժը,  թուլացել նրա մարտունակութիւնը … :  Թագաւորի հետ ճաշի նստել եօթանասուն ու աւելի նախարարական տների առաջնորդներ, պետական միջոցների մխսում: Արշակ Բ. Արշակունի թագաւորական տան Տրդատ Գ. թագաւոր Հայաստանում տիեզերական նոր իմաստութիւն է բերել իր երկիր, իմաստութիւն, որին մարդկութիւնը սկսել էր պաշտամունք նուիրել, Վռամ-Շապուհ արքան Հայաստանում խրախուսել »Երեսուն վեց զինուորներ» -ի սուրբ ծնունդը, որը Արմին-Հայերին տանում յաւերժութիւն: Արմին-Հայը ստեղծել մշակոյթ, թարգմանել նոր հաւատքի մատեանը, թարգմանութիւն՝ աշխարհը այն ճանաչում է որպէս »Թարգմանութիւնների» թագուհի: Ես պատմութիւն չեմ գրում, իմաստը հայերի արարած բարոյացուցիչներ են: Այդ »զինուորներ»-ի շարքից Նարեկա վանքի մի հսկայ իմաստուն մարդ, իր արարած »Մատեան Ողբերգութեան» տաղով Աստուծուց խնդրել մարդկութեան մեղքերի թողութիւն, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Նարեկ անունով այդ մարդուն հռչակել իր եկեղեցու վարդապետների շարքի երեսուն հինգերորդը: Նարեկ Մատեան, բժշկելու մատեան եղաւ, յիշում եմ մայրիկս, երեւի նաեւ շատ ուրիշ մայրեր, այն դնում բարձիս տակ, իր որդուն պահպանելու հիւանդութիւններից: 

Ներսէս կաթողիկոսի (Արշակի հօրաքրոջ որդի) բացակայութեան ատեն, Արշակ Բ. թագաւորը Կոգ գաւառի հովտում մի դաստակերտ շինել տալիս: Հրամայում երկրում  յայտարարել թագաւորական հետեւեալ հրամանը. «Ով որեւէ մէկին պարտք է, ով որեւէ մէկին մի բանով վնասել է, ով որեւէ մէկի արիւնն է թափել, ով որեւէ մէկի կինն է յափշտակել կամ գոյքը բռնագրաւել, ով որեւէ մէկից երկիւղ ունի, բոլորը, բոլորը թող հաւաքուեն գան, բնակուեն թագաւորի շինած դաստակերտում, նրանց նկատմամբ ոչ մի դատ ու պահանջ չի լինի, նրանց դէմ բողոքողներն իրենք կ՛ենթարկուեն պատժի ու դատաստանի»:  Գաւառներում, քաղաքներում ու գիւղերում, բոլոր հրապարակներում յայտարարւում է արքունական այս հրամանը, Արշակ Բ. թագաւորի շինած դաստակերտն են գալիս հաւաքւում երկրի գողեր, աւազակներ, մարդասպաններ, պարտապաններ, յափշտակիչներ, վնասարարներ, ստախօսներ ու խաբեբաներ։ Շատ շատերը յանցանքներ էին գործում եւ այնտեղ ապաստան գտնում, շատ կանայք թողնում էին իրենց տղամարդկանց, փախչում գալիս՝ այնտեղ պատսպարւում, շատ տղամարդիկ իրենց կանանց լքելով, ուրիշների կանանց էին առնում, գալիս այնտեղ ընկնում, շատ ծառաներ իրենց տէրերի գանձերը յափշտակելով, փախչում գալիս էին այնտեղ օթեւան գտնում, շատ աւանդառուներ իրենց մօտ պահուստի տրուած աւանդները վերցնում, գալիս էին այնտեղ ապաստանում։ Այնտեղ էին գալիս նաեւ տուժածներն ու հարստահարուածները, զրկուածներն ու հալածուածները։ Գալիս էին, լցւում, դաստակերտը մեծանում, դառնում է մի մեծ քաղաք, ամբողջ հովիտը բռնում: Արշակ Բ. թագաւորը հրամայում  այդ քաղաքը կոչել իր անունով՝,  Արշակաւան, այնտեղ արքայական ապարանք  կառուցել: Պատմաբաններ հաւաստում են, որ Արշակ Բ.ի նպատակն եղել տկարացնել նախարարների իրաւասութիւնը, երկրում  ստեղծել կեդրոնական իշխանութիւն: Արշակաւանի կառուցումը Արշակի դէմ երկրով մէկ բողոքի ու դժգոհութեան ալիք բարձրացրել։ Նախարարներ դժգոհելով Արշակաւանի մարդկանց վարմունքից  յարձակել քաղաքի վրայ, փլել այն, սպաննել բնակիչներին: Արշակ անզօր եղել  դիմադրելու նախարարներին, Արշակաւան, նոյնիսկ նրա վայրը անյայտ է: Արշակ Բ.ի իրագործումը երկրին հզօրութիւն չէր բերել, կարող էր այլ արարքների դիմել, երեւի շատ դժգոհ էր նրանցից, ամենայնդէպս ոչ խելամիտ արարք էր:

Արտաշիր 221 թուականին պատերազմել պարթեւների Արտաւան թագաւորի իշխանութեան դէմ, 224 թուականին պարտութեան մատնել երկրում տիրող Պարթեւական գահատոհմին: 226 ‘թուականին Արտաշիր իրեն հռչակել Պարսկաստանի Սասանեան նոր գահատոհմի հիմնադիր »Արքայից Արքայ»: Հայաստան երկար պատերազմներ մղել Պարսկաստանի Աքեմենեան, Սասանեան գահատոհմերի դէմ:

Սասանեան  Պարսկաստանի Շապուհ թագաւոր, Հայաստանի իշխանութեան դաւաճանած Վահան Մամիկոնեանի ու Մերուժան Արծրունիի առաջնորդութեամբ ասպատակել երկիրը: Վահան ու Մերուժան հաւատափոխուել էին, երկրում ատրուշաններ կառուցել: Վահան Մամիկոնեանի որդի Սամուէլ, զարկում սպանում հայր Վահանին, այնուհետեւ  սպանում Պարսկուհի մօրը, ապա փախչում հեռուներ:

Մուշեղ սպարապետ հաւաքում հայոց ցրուած զօրքը, կարգի է բերում զօրագունդերը, սպառազինում նրանց, զօրահանդէս կազմակերպում: Հայոց աշխարհում կռուի բռնւում  պարսիկ զօրավարների հետ, սպանում նրանց շատերին, սրի քաշում զօրքը: Ապա առաջ շարժուելով հասնում Հայաստանի բուն սահմանը՝ Ատրպատականի Գանձակ քաղաքը, ամբողջ երկիրը թշնամուց հետ գրաւում: Մուշեղ սպարապետ շրջում երկրում, պատժում հաւատ ուրացողներին ու հայրենիքի դաւաճաններին: Մուշեղ ձերբակալում է դաւաճաններին, մորթազերծ անում, նրանց տիկ հանած մորթիների մէջ խոտ լեցնել պատուիրում, ի ցոյց մարդկանց կանգնեցնում պարիսպների վրայ: Նա դրանով լուծում է իր հօր՝ մորթազերծ եղած սպարապետ Վասակ Մամիկոնեանին:

Հայաստանի թագաւոր Արշակ Բ. երեսուն տարիներ պատերազմել Սասանեանների իշխանութեան դէմ՝ Պարսկաստանում վերահաստատելու համար Պարթեւական գահատոհմի իշխանութիւնը: Սասանեան թագաւորութեան  Շապուհ արքան առաջարկել էր դադարեցնել պատերազմը, Տիզբոն գալ բարեկամութեան դաշն կնքել իր հետ: Արշակ Բ. մերժել էր: Նախարարներ հաստատ իմանալով, որ Շապուհ խորամանկում է, Արշակ թագաւորին  յորդորել գնալ Տիզբոն:

Սպառազէն արքան, պահակախումբի հետ ձիաւորում դէպի Պարսկաստան: Հայոց շէների մարդիկ ջերմ դիմաւորում նրան, ծաղիկներ, ուտելիք նուիրում: Պարսկաստանի սահման, հայոց թագաւորին դիմաւորում ըստ պատշաճի, ձիավար մի ջոկատ Տիզբոն առաջնորդում հայոց թագաւորին: Քաղաքի փողոցներին համախումբ պարսիկներ բարի մաղթանքներով դիմաւորում  հայոց թագաւորին, խաղաղութիւն լինէր երկու պետութիւնների միջեւ: Տիզբոն, պալատի մուտքի պահպանութեան ջոկատը, կալանել էր Արշակ թագաւորին ու նրա սպառազէն գունդին: Երդմնազանց պարսիկ Շապուհ թագաւոր, բազում տարիների պատերազմներում չէր կարողացել յաղթել Արշակ թագաւորին, նա սուտ խօսքով  հրաւիրել գալ իր մօտ՝ խաղաղութեան դաշն կնքելու, ձերբակալել էր նրան:

Սասանեան, գահին բազմած Շապուհ արքան, Հայոց թագաւոր Արշակին դիմելով, հարցրել եթէ իրեն ազատութիւն շնորհէր, կը գնա՞ր իր երկիր, նորէն պատերազմելու իր դէմ: Արշակ գլխիկոր պատասխանել, ինքը այլեւս հզօր բանակ չունէր Սասանեան պետութեան դէմ ճակատամարտելու, իր երկիրը կը տանէր խաղաղութեան ու նրա բարգաւաճման: Շապուհ կասկածել էր Արշակ թագաւորի խօսքի ճշմարտութեանը: Հրամայել էր Հայաստանից հող բերել փռէր գորգի տակ, նրան նորէն նոյն հարցը ուղղելու: Արշակ քայլում էր գորգի վրայ, թեւերը պարզած դէպի Շապուհ, բարձրագոչ կանչել՝

– Ով դու Շապուհ արքայ, իջիր այդ գահից, այն իմ նախնի պարթեւ Արշակունիների գահն է, երբ իմ երկիր վերադառնամ նորէն բանակներ կը կազմաւորեմ, զէնքի ուժով կը տիրեմ այդ գահին: Հայրենի դարձած հողն էր սրտին շանթեր զարկել, հոգում կռուի բոցեր բռնկել: Շապուհ զայրացել էր, համոզուել, եթէ Արշակ երկիր վերադառնար նորէն երկարատեւ պատերազմ կը լինէր: Հրամայել Արշակին բանտարկել »Անյուշ» բերդում, որտեղից ոչ ոք կարող էր կենդանի դուրս գալ:

Կռիւ էր Պարսկաստանի արեւելեան կողմում: Քուչանների ցեղը, ասպատակում էր երկիրը: Շապուհ, հետեւակ ու այրուձի գունդերով  դիմագրաւել նրանց յարձակումը: Շապուհի բանակում մարտերին մասնակցում էր նաեւ Դրաստամատ զօրավարի հայկական այրուձի գունդը: Հայկական այրուձի, Պարթեւական բանակի կազմում մարտնչել էր Ալեքսանտր Մեծի մղած Պարթեւական ճակատամարտերին, Մոնղոլական արշաւանքներին, Բիւզանդական կայսրութեան  Եւրոպական  ու Հիւսիս Աֆրիկեան երկրների մարտերին: Քուչանների դէմ կռուի յաղթանակում մեծ դեր էր ունեցել Դրաստամատի հայկական այրուձիի գունդը, նոյնիսկ գերութեան վտանգի ծուղակից ազատել Շապուհ-ին: Յաղթանակած զօրքը վերադարձել Տիզբոն, քաղաքի ամբողջ բնակչութիւնը դիմաւորել նրանց, իրիկունը զօրահանդէս, ամէն մէկը ջահով եկել սրբազան կրակի լոյսով տօնելու յաղթանակը: Առանձին մասնակցում էր Դրաստամատի այրուձիի մի վաշտ, խառնուել էր Պարսիկ զօրքի միաւորումների հետ, Զրադաշտի սովորութիւններով նրանց հետ տօնել յաղթանակը:

Երեկոյեան պալատում խրախճանքի հանդէս էր: Գինի էր հոսում սրահում, խորոված երէների բուրմունք: Յաղթանակած զինուորներ տողանցում, ջահերի լոյսը նրանց մերկացրած սուրերին լուսաւորում պալատի կանանց դէմքերը, նրանց ժպիտների լոյսերը հրդեհ վարում սրահի իշխանների սրտերին: Նրանց սիրոյ հեշտանքից գինովցած Շապուհ արքան հրամայել էր հարճեր պարի դուրս ելնէին: Պալատի սրահի դռներից ներս են գալիս սպիտակ թափանցիկ  հագուստներով լուսնից պոկուած աղջիկներ, նազանի ճախրում, լուսնից  մի կտոր լոյս բերում, մատուցում արքային: Սրահն էր ոտքի, իշխաններ գնում փարում հարճերին, գինի ցօղում նրանց իրաններին, հարճեր վարւում էին կարմիր գինիի շողերով: Այդ օրը պալատում յաղթանակի հանդէս էր: Արքան հրամայում իրենց յաղթական կռուին մասնակցած Արմինների գունդի զօրավար Դրաստամատին մօտենալ իրեն: Արքան հրամայել էր յաղթանակած կռուին մասնակցելու համար ի՞նչ կը ցանկանար, խոստացել այն կատարել: Դրաստամատ, յաղթ կոչով պատասխանել՝ »Մի օր այցելել Անյուշ բերդում բանտարկուած Արշակ թագաւորին»: Շապուհ ասել էր՝ »Շատ դժուար խնդրանք է, Անյուշ բերդում ոչ ոք այցելութիւնն կատարել, ոչ ոք ներս մտել, ոչ ոք  դուրս ելել , թող կատարուի ցանկութիւնդ … :

Անյուշ բերդ, բացուել էր Արշակի կալանման սենեակը, Դրաստամատ գնացել գրկել ցմնցոտիներով Արշակ արքային, երկար նայել իրարու, ըստ խոստումի հրամայել արքայական հագուստ, կարմիր պարեգօտ հագցնել նրան: Դրաստամատ հարցրել՝ ո՞վ է պատուհանին կանգնած տիկ հանուած  անձը, Արշակ թէ իրեն ամէն վայրկեան մորմոք պատճառելու համար, հայոց Մամիկոնեան Մուշեղ սպարապետի հայր՝ Վասակ սպարապետն է: Սեղան էր բացուել , հայոց կարմիր գինի, ուտեստներ, երկրի այգիների պտուղ: Արշակ արքայական հագուստով էր, խնդրել պատմել երկրի վիճակի մասին, ափսոսանք յայտնել, որ հաւատացել էր Շապուհի խաղաղութեան դաշն կնքելու խոստումին: Ափսոսացել, որ իրեն պատեհութիւն չէր ընծայուել նորէն կռիւը շարունակել՝ Արշակունի գահը զաւթած Սասանեանների իշխանութիւնը տապալելու:  Խմում էին հայոց կարմիր գինի, շատ էին խմել, հարբել էին, գինին նրանց սրտերում  քաջերին վայել ճախրանք էր … Արշակ Բ. թագաւոր սեղանից վերցրել դանակը, ոտքի կանգնել, այն մխրճել սրտին, ընկել էր հայոց Արշակունի տոհմի թագաւորը, Դրաստամատ դանակը հանել իր արքայի սրտից, այն զարկել իր սրտին, պատմութեան բեմից գնացել էին երկու քաջեր, արի Հայ մարդ, չէ˜… նրանք հայերի հետ են գնում յաւերժութիւն:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ