Կիրակի, Դեկտեմբեր 22, 2024

Շաբաթաթերթ

Մեծամօրի  Միջնաբերդի  Պալատ

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Հայի որդին տեսնում էր, որ առաջին մօր ժամանակից,

Ինք անբաժան է մնացել երկրից, ուր

Բնակւում էր մարդկութեան նախաստեղծ զոյգը:

                                                                                                                         Րաֆֆի

Մեծամօրի միջնաբերդի պալատի հանդիսասրահ, Արատտայի իշխանը, ոստանի աւագանու հետ քննարկում էին  Շումեր երկրի Էրէք քաղաքի տէր Էնմերքարի խնդրանքը՝ զինական օգնութիւն ցուցաբերել իրենց երկրի:

Էրիքից եկած պատգամաբերը, պալատում կայացած խորհուրդի նիստում պատմում կատարած արկածալից ճանապարհորդութեան եւ հայրենի երկրում պատահած իրադարձութիւնների մասին: Էրէքի տիրոջ կաւէ սալիկը վեր պահած, ընթերցել  ուղերձի պատգամը: Արատտայի իշխանը ուշադիր ունկնդրել այն, որոնք զարմանալիօրէն  նման էին իրենց խօսքին: Էնմերքարը, ուղերձում յիշատակել էր  նաեւ, որ իր նախնիները իրենց երկիր եկել հիւսիսի  դրախտիկ երկրից: Էրէքի աստուծոյ տեղացրած ջրհեղեղից կործանուած իրենց երկրից ապաստան գտել այդ լեռների բարձր երկրում, ջրերի քաշուելուց յետոյ նորէն վերադարձել Էրէք: Պատգամաբերը, Մեծամօրի իշխանին էր յանձնել կաւէ սալիկը: Իշխանը, նայելով սալիկին բացականչել՝ »Դու էրէքի պատգամաբեր, ասա սալիկի ուղերձի այս գրերը ձեր երկրում ո՞րտեղից»: Պատգամաբերը պատասխանել, որ իրենց նախնիները այն բերել են իրենց բնիկ  դրախտիկ երկրից:

Էնմերքարը տեղեկացրել, որ իր իրենց քաղաքին մօտիկ մի ցեղի մարդիկ, իմանալով  քաղաքի տաճարներում անչափ հարստութեան մասին, բազմախումբ զօրքով պաշարել Էրէք-Ուրուկը, սպառնացել խորտակել պարիսպները, կողոպտել քաղաքը, սպաննել բնակիչներին: Էնմերքալը խնդրել է իշխանին զինական օգնութիւն ցոյց տալ վերացնելու քաղաքի պաշարումը, ապա նրա մատոյցներից նրանց հեռու վանել: Խնդրել է Մեծամօրի իշխանին երկրի զօրքի գնդերը շտապ  Էրէք հասնէին, վերացնել պաշարումը, ետ մղել թշնամուն:

Արատտայի Մեծամօր ոստանի պարիսպների մօտից հետիոտն ու ձիաւորների զինական գնդերն  էին անցնում, ուղղութիւն վերցնում դէպի հարաւ-արեւմուտք, շրջանցելով Հարիա լեռնային երկիրը: Զօրքն էր զրահաւորուած վահաններով, սաղաւարտներով, նիզակներով, նրանց գօտկատեղերից սուրերի պատեաններն էին ճօճւում: Մեծամօրի ու մօտիկ աւանների մարդիկ, բարձր կանչերով բարեմաղթում, որ աստուածները յաղթանակ շնորհէին իրենց ու իրենց նախնիների ցեղակիցներին: Բազում խոչընդոտներ յաղթահարելով, Արատտայի հազար-հազար հետեւակ ու ձիավար զինականները հասել էին Էրեքի մատոյցներ:

Արատտայի զօրքի առաջնորդը, իր մարտիկներին եռանկիւնի դիրքով դասաւորելով, յարձակուել քաղաքի պարիսպները շրջապատած թշնամու դէմ: Մեծամօրի ձուլարաններում դարբնուած զէնքով ու հանդերձանքով էին Արատտայի լեռնականները գրոհում Էրեքի պարիսպները պաշարած թշնամու դիրքերի վրայ: Նրանց վահաններից ցոլաց արեւի ճառագայթները, սուրերից ժայթած շանթերի շեղջերը խաւարում թշնամու զօրքի մարտիկների ակները: Կատաղի մարտ էր ծաւալուել, քաղաքի պաշտպանները պարիսպների գաղտնարաններից դուրս ելել՝ թիկունքից խոցել թշնամուն: Արատտայի քաջերի նիզակների շաչիւններից ընկրկում է թշնամու զինուորը, նօսրանում նրանց շարքերը: Արատտայի այրուձին շտապել էր փակել թշնամու նահանջի ուղիները, մարել էր նրանց դիմադրութիւնը: Նրանց շարքերից սակաւ կենդանի մնացած զինուորներ գերի էին յանձնուել, ապաւինել  էին յաղթողի ողորմածութեանը:

Էնմերքարը, Արատտայի մարտիկների ու քաղաքի պաշտպանների հետ գնում Ինաննա-Անահիտ դիցուհու տաճար, զոհ մատուցում իրենց աստուածների պարգեւած  յաղթանակին, Էրեքի մարդիկ էին խմբուած տաճարի առաջ, բոլորը փառաբանում Արատտայի զինեալների քաջութիւնը, նրանց կռուելու խրոխտ ոգին, մարտ վարելու նրանց մարտավարութիւնը, նրանց մղած սխրալի ճակատամարտը: Ինաննա – Անահիտի ու իրենց աստուածների բագինների առաջ մարտադաշտի ծաղկունք էր փռուած: Ծաղիկների ժպիտ, ծաղիկների բուրմունք էր տաճարում: Էնմերքարը փառաբանել էր աստուածների շնորհած յաղթանակը, Արատտայի քաջերի սխրանքը, տաճարի քուրմին թելադրել սալիկների վրայ արձանագրել նրանց սխրանքը ու մարտ վարելու մարտավարութիւնը: Մասնայատուկ հանդիսութիւն կազմակերպուել Էրեք-Ուրուքի հզօր արքայ, աստուածացուած Գիլգամեշ արքայի արձանի մօտ: Ընթերցել էին կաւէ սալիկների վրայ դրոշմուած նրա սխրալի ճանապարհորդութեան նուիրուած չափածոյ  դիւցազնավէպի տաղերը:

Գիլգամէշ, աստուածացուած առասպելական մարդ թագաւոր, մարդկանց տառապանքները մեղմացնելու համար եղբայրանալով Էնկիդու մարդու հետ, մարտի ելել չարութիւնը մարմնաւորող հրէշի դէմ, սպաննել նրան, սպաննել Էրեք-Ուրուկի բնակչութեանը ոչնչացնելու եկած ցուլին: Այդ դիւցազնավէպը առասպել չէ, Գիլկամեշը պատմական անձնաւորութիւն է,  Էրեք-Ուրուկ քաղաքը, արեւային սկաւառակի նման պղնձաձոյլ »ատամնաշարով» պատսպարած, Իննանայի տաճարը կառուցած, իր բոլոր գործերի յիշատակը սալաքարերին, կաւէ սալիկներին դրոշմած, հին աշխարհի աստուածացուած տիրակալներից ամենա փառաբանուածը: Նա տեղեակ եղել նախաջրհեղեղեան օրերի, տեղեակ ջրհեղեղի մասին, տեղեակ, որ փրկուելու համար նրանք բարձրացել ին հիւսիսի բարձր լերան  ձիւնոտ գագաթը:

Գիլգամէշի նպատակը եղել անմահութիւն որոնելը: Անցել է աշխարհի արկածալի ճանապարհներով, տեսակցել ջրհեղեղից փրկուած, անմահութիւն ձեռք բերած Ուտնափիշտիմի հետ: Նա պատմում է նրան ջրհեղեղի առաջացման, մարդկութեան ոչնչացման, տապանի միջոցով իր եւ իր ցեղի մարդկանց փրկութեան պատմութիւնը: Գիլգամէշը փորձել էր գտնել անմահութեան գաղտնիքը, փոխել մարդուն նախատեսուած ճակատագիրը: Երկար թափառումների, բազում արկածներից յետոյ համոզուել, որ իզուր էր փնտռել անհնարինը՝ անմահութեան, երիտասարդ մնալու գաղտնիքը: Շարունակել է ապրել որպէս մահկանացու, իր հանճարից ճառագած անմահութեան ասքի »պոէմը» վեր պահած անցնում մոլորակի ճամբաներով:

Արատտա, Արմին-հայերի նախնիների բնակութեան երկրի տարածքն է: Հարիա  երկրի Հուրում լեռներից հիւսիս, այժմեան Միծամօր քաղաքի եւ նոյնանուն գետի շրջանում էր: Բաբելոնի հզօր արքայ Սարգոն Բ. դէպի հիւսիս արշաւանքի ճանապարհին անցել էր իր յիշատակած Արատտա գետով: Արատտա երկրի կրկնուած անունով էր կոչուել գետը, ինչպէս հարաւի Կորտուք լեռներում նոյնանուն Արարադ, Արաքս գետի վրայ Արարատը: Արատտա գետը բխել էր Վասպուրականի լեռնաշղթայի հարաւային թեւից, պահելով Արատտա երկրի անունը: Նոյն շրջանի լեռների լանջերից են բխել նաեւ հայոց Արամայիս թագաւորի որդու՝ Երասխ, Արաստ անունից գետի ջրերը, որ նոյնպէս խորհրդանշել նախնիների երկրի անունը

Արատտա, Արմին-հայերի նախնիների պետութիւն, տարածուել է Վանայ ծովից վերեւ, Արմէ-Արմանի-Հարք շրջաններից մինչեւ Արագած-Արիա-Արեւիք շրջաններ, կեդրոնում գրկախառնուել Արարատին: Անմիտ պատմաբաններ, Արատտա անունը ու Արմինա երկիրը »Ուրարտու» անունից առաջացած լինելու վարկած յօրինել: Սակայն ինչու՞ Արատտայի տարածքի կեդրոնի լեռը կոչուել է Արարատ եւ ոչ թէ »Ուրարտու» կոչուած, երկրի կեդրոն հանդիսացող Վան քաղաքին, Վանայ լճի ջրերին լոյս հոսած Նեմրութ, Սիփան, Վարագ, Թոնտրակ մէկի անունով, որտեղ եղել է նաեւ Մովսէս Խորենացիի յիշատակած »Արարադը»: Այդ քաղաք պետութիւնը նախապէս կոչուել է Մեռնող-յարութիւն առնող արեւի, լոյսի, կրակի աստուած Արայի անուան մի անուանաձեւի տարբերակով, ինչպէս՝ Արատտա:

Հաւանական է համարւում, որ aratta բառը ունեցած լինէր ar-ar-ta կազմութիւն, Արատտա-ն էլ լեզուական հնչիւնափոխումով դարձած լինէր Արատտա, որը նշանակել էր »արերի երկիր»: Արարատ անունն էլ ծագել էր նոյն Արարտա ձեւից: Մ. Խորենացիի յիշատակած »Արարադ» տեղանունը ծագել է աքքատական թագաւորների յիշատակած Ուրարդի կամ Արարդի լեռանուններից եւ ոչ թէ Ուարտու եզրից:

Արատտա կամ Արարտա անուանումների հիմքում կան »Ար», »Արա» արմատները, որոնք որպէս կրկնաւոր ունեն »Ար»,  »Արա» արմատները, որոնք որպէս կրկնաւոր ունեն Արա(տ)տա, կամ ար-ար-տա կազմ: Այն պիտի նշանակած լինէր »Ար»ի վայր» Արատտա կամ »արերի քաղաք երկիր»Ար-ար-տուն» կամ »Արայի երկիր» որն համատասխանում է Այրարատ Արայի դաշտեզրին: Արմին-Հայ, քու նախնիների Արատտա-ն հանդիսանում է Հայկական Լեռնաշխարհի քաղաք պետութիւններից այժմ յայտնին, ամենավաղը, գոյատեւել է մ.թ.ա. չորրորդ հազարամեակի վերջերից մինչեւ երրորդ հազարամեակի սկիզբներ: Արմին-Հայ, ուր որ գնաս, կանչի’ր աշխարհին, որ դո արերի  երկիր Արատտայից, Արայի երկիր Այրարտից ես հասել նոր դարեր՝ Մեծամօր անունով: Կանչի•ր նրանց, որ Շումեր վաղ երկրի մարդիկ իրենց հազար-հազար կաւէ սալիկների վրայ դիւցազնական պոէմներով դարերին տարել քու արիական ցեղի հետ իրենց ծագումնաբանական, ընկերային, տնտեսական, գրային, ռազմական առնչութիւնները: Պատումներն այդ, արձագանգն են իրական դէպքերի, վկան քու լեռնաշխարհում արարուած իմաստութեան փառաւոր գործերի, վկայ քու աստուածաստեղծ լինելիութեան: Կանչի’ր  աշխարհին, որ ոչ թէ դու եկել ես արեւմուտքից, այլ նրա նոր բնակիչներն են գնացել աստուածների բնակավայր »Սրբազան Օրինաց Լեռնաշխարհից» իրենց հետ տարել քու արարած իմաստութիւնը: Այդ պոէմների տաղերը պատմութեան վաղ ժամանակների լոյսի ճառագայթներ են, քաղի’ր այն, լցրո′ւ քու մանչերի սրտիկներին: Մ. Խորենացին չէր կարողացել կարդալ քու լեռնաշխարհի ժայռերին փորուած գրերը, Սիւնեաց Բակուր Նահապետի երկրի ժայռերին գամուած են չորս հազար նշաններ, սպասում են ո˜վ պիտի երկնի նրանց իմաստը, Հայաստանում մի իմաստուն տղայ արդէն սկսէր այն կարդալ »Հայերէն»:

Ուշ բրոնզե դարում Մեծամօրը վերածուել էր, կարելի է ասել, հին աշխարհի ինդուստրիալ քաղաքի: Թանգարանում ներկայացուած են առարկաներ, որոնց միջոցով հին վարպետները մշակել են մետաղն ու ստեղծել աշխատանքային գործիքներ ու արուեստի պարագաներ՝ զարդեր, թեւնոցներ, ականջօղեր եւ անգամ աքցաններ, ինչը վկայում է կանանց բարձր ճաշակի մասին: Մեծամօրի «արդիւնաբերական գօտում» յայտնաբերուել են աւելի քան  երկու տասնեակ ձուլարան վառարաններ:

 Երկաթի դարում (մինչեւ մ.թ.ա. 13 դարը) Մերձաւոր Արեւելքում պատերազմների պատճառով դադարել էր առեւտուրն ու ծագել անագի խիստ պակաս: Մեր նախնիները ստիպուած էին մշակել մէկ ուրիշ մետաղ՝ երկաթ: Ի զարմանս բոլորի՝ դրա արդիւնքում քաղաքն էլ աւելի զարգացել, դա նպաստել էր բնակչութեան աճին: Թանգարանում ներկայացուած են կենցաղի ու պաշտամունքի առարկաներ: Մ.թ.ա. 11-9-րդ դարերում վերջնականապէս ձեւաւորւում են քաղաքի թաղամասերը:

Մ.թ.ա. 8-րդ դարից սկսած՝ տարածքը գտնւում էր Ուրարտական թագաւորութեան բացայայտ տնտեսական եւ մշակութային ազդեցութեան ներքոյ՝ օձի գլխով թեւնոցներ, աշխատանքային գործիքներ, վզնոցներ, պղնձէ գօտու մասեր՝ զարդարուած ուրարտական զարդանախշերով՝ ձիերով եւ ձիաւորներով, մազակալներ: Հետուրարտական ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 6-4 դարերի վաղեմութեան արծաթեայ առարկաներ: Կան նաեւ միջնադարի՝ 9-18 դարերի նմուշներ: Սակայն վաղ միջնադարին թուագրուող առարկաներ չեն յայտնաբերուել:

Բառացիօրէն թանգարանի հենց շեմից սկսւում է պատմական յուշարձանը: Ինչպէս պարզաբանում է թանգարանի ղեկավար Լեւոն Մկրտչեանը, Մեծամօրը տեղակայուած է մեծ եւ փոքր երկու բլուրների վրայ՝ շուրջ 35 հ. տարածքում: Առաւելապէս ուսումնասիրուած է ամրոցի ներքին 2-րդ եւ 3-րդ պատերի միջակայքը: Մեծամօրի երեք քառորդը շրջապատուած է լճակներով եւ ճահիճներով:

«Հարկ է նշել, որ հին Մեծամօրի բնակիչները մեծ յաջողութեամբ օգտագործել են բնական լանդշաֆտը: Պատկերացրէք, որ դուք ճանապարհորդում էք մի քանի հազար տարի առաջ: Ձեր առջեւ անծայրածիր հարթավայր է, ճահճային տեղանք, եւ այդ հարթութեան վրայ վեր են խոյանում երկու բլուրներ: Դրանք ունէին իրապէս ռազմավարական նշանակութիւն, եւ, ենթադրաբար, հենց իր աշխարհագրական դիրքի շնորհիւ է Մեծամօրին յաջողուել այդպէս բարգաւաճել: Քաղաքն ունէր բաւականին բարենպաստ առեւտրային յարաբերութիւններ Բաբելոնի, Եգիպտոսի եւ հին աշխարհի այլ կեդրոնների հետ: Դա փոքր իշխանութեան ծաղկող մայրաքաղաքն էր» փաստում է Լեւոն Մկրտչեանը:

Մեծամօրի բնակիչներն իրենք իրենց անվտանգութիւնն ապահովելու համար: Լայն քարէ դարաւանդի մի մասն օգտագործւում էր Մեծամօրի հին բնակիչների կողմից որպէս բաց երկնքի տակ պաշտամունքի միջոցառումների համար հարթակ: Այժմ կարելի է ասել, թէ ինչպիսին էր դրանց կիրառական նշանակութիւնը: «Բարեբախտաբար դա պահպանուել է, քանի որ պլանաւորւում էր վերածել այն քարհանքի: Բարդ է ասել, թէ որ դարաշրջանին է պատկանում այդ կառոյցը, սակայն, քանի որ մնացած շերտերը պատկանում են 3-րդ հազարամեակին, հնարաւոր է, որ հենց դա էլ է թուագրւում նոյն ժամանակաշրջանին: Այդօրինակ կառոյցներ կան նաեւ Ագարակում եւ այլ վայրերում»,-պատմում է Լեւոն Մկրտչեանը:

Մերձակայքում տեղակայուած է տաճարային համալիրը, որը թուագրւում է մ.թ.ա. 1-ին հազարամեակին: Յայտնաբերուած են հինգ սրբատեղիներ, որոնցից երկուսն արդէն ուսումնասիրւում են: Ցաւօք, մասնագէտների համար բացուած սրբատեղիների մասնիկների զգալի մասը չայրուած կաւից է եղել եւ չի պահպանուել: Այժմ գիտնականներն ուսումնասիրում են դրանք, փորձում վերականգնել: Ինչպէս վկայում են պեղումները, սրբատեղիների միջեւ չկար հաղորդակցութիւն եւ դրանք միմեանցից առանձնացուած էին լայն պատի միջոցով: Ամրոցի հնագոյն պատն անցնում է սրբատեղիի ստորգետնեայ մասով, սակայն ուրիշների դաւանանքի նկատմամբ անտարբեր ուրարտացիները յետագայում նոր պատ են կառուցել՝ հենց հին սրբատեղու միջով անցնող:

Հետաքրքրական է, որ պեղումների ժամանակ չեն յայտնաբերուել տանիքի հետքեր, իսկ դա, մասնագէտների կարծիքով, կարող է վկայել, որ այն կամ հողից էր եւ լուսաւորւում էր պատուհանից ներս թափանցող լոյսի միջոցով, կամ ծղոտից էր պատրաստուած: «Այդ եզակի տաճարային համալիրը սրբավայր է անգամ ժամանակակից բնակիչների համար: Պեղումների ժամանակ տեղաբնիկները գալիս էին այդտեղ երկրպագում սրբատեղիի անկիւնի քարանձաւում: Այդտեղ անգամ աքաղաղ են զոհաբերել»,-պատմում է Լեւոն Մկրտչեանը: «Իսկ սրանք օձերի հետքեր են»,-ցույց տալիս  սրբատեղու աւազի վրայ գոյացած երկար հետքերին:

Ոչ պակաս ինքնատիպ է հին Մեծամօրի ձուլարանը: «Մի ամբողջ համալիր է, որտեղ բերում էին հումքը, հարստացնում, մաքրում եւ այն ձուլում: Փոսերը համալիրի մասն են կազմում: Յայտնաբերուած է նաեւ մեծ տարածք՝ մեծաքանակ աղիւսներով պահեստ: Այդ ամենը ծածկուած էր հողով, եւ քանի որ ժամանակին մարդիկ փորձել էին խառնել ամէն ինչ, դժուար է ստոյգ թուագրել ձուլարանի շահագործման ժամանակաշրջանը: Ենթադրւում է, որ գործարանը ստեղծուել է Մեծամօրի բարգաւաճման շրջանում, սակայն, հնարաւոր է, որ սկզբում այդտեղ մշակել են պղինձ, այնուհետեւ՝ երկաթ: Պեղումներն այդտեղ աւարտին դեռ չեն հասցուել»,-տեղեկացրել է Լեւոն Մկրտչեանը:

Մեծամօրում ամենայայտնի վայրերից մէկը հին աստղադիտարանն է: Մասնագէտների կարծիքով՝ մ.թ.ա. 2800-2600 թթ. մեր նախնիները այդտեղից հետեւում էին երկնքի լուսատուներին: Մեծամօրի աստղադիտարանի ուսումնասիրութեան արդիւնքում աստղաֆիզիկոս Էլմա Պարսամեանը եկել է եզրահանգման, որ հին գիտնականները հետեւել են Սիրիւսի ուղիին եւ դրանով հաշուարկել իւրաքանչիւր տարուայ սկիզբը: Ինքը՝ Պարսամեանը, առանձնացրել է դիտարկումների երեք գօտի:

Ամրոցի պատերը, ըստ մասնագէտների, թուագրւում են երկաթի դարում Մեծամօրի բարգաւաճման ժամանակաշրջանին: Չնայած չի բացառւում, որ դրանց մի մասը, հնարաւոր է, կառուցուել է հին շարուածքով: 2-րդ եւ 3-րդ գծերն աւելի տեսանելի են արեւելեան կողմից, որտեղ ամբողջովին կամ մասնակի կատարուել են պեղումները: Ամրոցի պատերի բարձրութիւնը 1.5-2 մեթր է, լայնութիւնը հասնում է 2.6 մեթրի:

2013 թուականին Մեծամօրում անցկացրել են հնագիտական պեղումներ Վարսավիրայի համալսարանի հնագիտութեան ինստիտուտի մասնագէտները, որոնք յայտնաբերել են հնագոյն քաղաքը գրաւելու եւ աւերելու վկայութիւններ: Այժմ լեհական պատուիրակութիւնն ուսումնասիրում է վերջերս յայտնաբերուած թաղամասը: «Արդիւնքները շատ ուրախալի են երկաթի դարի որոշ ժամանակաշրջանները հասկանալու համար: Մեր լեհ գործընկերներն առաջիկայում կը հրապարակեն աշխատանքների արդիւնքները»,-նշել է Մկրտչեանը:

Լեւոն Մկրտչեանն ամրոցի պատի վրայ ցոյց է տալիս հնագոյն քարանձաւի մուտքը: Խորհրդային տարիներին այն զարդարուել է տուֆով եւ բաւականին ժամանակակից տեսք ունի, իսկ հնում, ըստ մասնագէտների, այն ծառայում էր որպէս ջրահեռացման համակարգի մաս:

Ստորգետնեայ տարածքում ցուրտ է, առաջացնում է տագնապային զգացողութիւն: Մի քանի մեթրից թունելը նեղանում է մասնագէտները ստիպուած են տեղաշարժուել կռացած դիրքով: Նոյնչափ անսպասելիօրէն թունելը լայնանում է, իսկ լապտերի լոյսի ներքոյ երեւում են խիտ սարդոստայնն ու լոյսից անհանգստացած սարդերը:

Իմ գլխավերեւում սարդոստայնն ուսումնասիրելիս ես յանկարծակի լսեցի ֆշշոց: Փորձելով չաղմկել եւ չյուզուել՝ մենք, այսուհանդերձ, առաւելագոյն արագութեամբ հեռացանք՝ թողնելով մռայլ թունելը եւ դրա фշշացող տիրուհուն: Իսկ երեւակայութիւնը նշում էր, որ հեռաւոր նախնիները ոգեշնչել են Մեծամօրի հին արհեստաւորներին ստեղծել հիասքանչ ստեղծագործութիւններ, որոնք ներկայումս պահւում են թանգարանում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ