Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Նաւասարդ – Նոր Տարի, Ամանոր – Վանատուր

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

Գալդ բարի, Անդորրութիւն լինի Հայոց Աշխարհին,

Արմին-հայերին՝ Նահապետի Յաղթանակի Կորով:

Կարծեցիք թէ ջնջեցի՞ք դուք մեր հետքերը բոլոր,

Խեղդեցի՞ք ձայնը չորս հազարամեայ

Հայոց պատմութեան, խելագարներ,

Ամէն մի ճամբայ եւ ամէն մի ափ հող՝

Մեր ոտնահետքն է պահում իր վրայ,

Հետքը մեր մուրճի՝ իւրաքանչիւր քար,

Որ վէպ է, վիպերգ է, հերոսերգութիւն է:

Մէջբերում, մամուլում եղած հաղորդումից

Ազատ էր Արմինա երկիրը, ազատ էին արմինները: Ի պատիւ Բելի դէմ յաղթանակի օրուան, երկրի աստղագէտներ՝ հայոց »Բուն Տոմար»-ի, նոր տարեցոյց ստեղծել, որը ըստ Մխիթարեան Միաբանութեան նուիրեալ, քանքարաշատ Ղեւոնդ Ալիշանի, այն պատահած պիտի լինէր ք.ա. 2492 թուականի Օգոստոս 11-ին: Տարեցոյցը արեգակնային եղել, ունեցել 365 օր, բաղկացած 30 օր ունեցող 12 ամիսներից եւ Աւելեաց կոչուած 5-օրեայ տօնական մէկ ամսից: Ըստ Անանիա Շիրակացիի տարուայ ամիսների անունները՝ 1.Նաւասարդ, 2.Հոռի. 3.Սահմի. 4.Տրէ. 5.քաղոց, 6.Արաց, 7.Մեհեկան, 8.Արեգ, 9.Ահեկան, 10.Մարերի, 11.Մարգաց, 12.Հրոտից, 13 Աւելեաց: Յատուկ անուններով  կոչուել էին նաեւ ամսուայ բոլոր օրերը եւ օրուայ բոլոր ժամերը: Սիրելի ընթերցող, Յուլեան տարեցոյցի՝ 2020 թուականը՝ Հայոց »Բուն Տոմար»-ի 4513 թուականն է հիմա: 

Հայկ Նահապետի յաղթանակ, Օգոստոսի 11, նախնիների տարուայ առաջին ամիս՝ Նաւասարդ (նաւասարդ=Նոր Տարի): Ամառ էր, դաշտերում հասունացած ցորեանի հասկերն էին մանգաղում, լցնում կալեր: Եօղունօլուգ շէնի Ամաճ թաղի Լագիսեան Պետրոսի որդիք՝ Սարգիս ու Յարութիւնի իրենց լծկան եզերին կապել կամն-ը, այն պտտացրել կալում, նրա տակ գամուած սուր կայծքարերը փշրել հասկերը, այն հաւաքել էին կալի մէջտեղ: Մատներս դողալով գրում այս տողերը, մեր դաշտի կալում, կամնին նստած ցորենի հասկերը կալսել: Յարութիւն, Սարգիս, իրենց Պօղոս հօրեղբօր տղայ Արմենակ՝  կալսուած յարդախառն ցորենը թիակներով իրիկնային զեփիւռին տուել, ցորենն էր բլրացել, դեղին մռեղն էր գնացել ծածկել թզենիները, ձիթենիները, մեր դաշտը ոսկեղէն լոյսով էր փայլում, ցորենը տարել լցրել ամբար: Աշխարհի մեծեր, կռւում յաղթանակած մարդկանց հողը, դափնիների ու հոնի լեռան լանջի շէները, հազար ու մի խարդաւանանքներով  թշնամուն տուին: Արեւելքի կողմն աշխարհի հեռուից եկած մի ցեղ տիրացաւ հայոց աշխարհին, նրա արեւելքում մնացած մի կտորի համար կռիւ տուել: Ուրացել էին իրենց ռազմի ու զօրութեան աստուած Վահագնին, ապաշնորհ իշխանութիւն՝ տանուլ տուել իրենց կռիւը: Քարիւղի տէր զինակիր թշնամին՝ թուրքի ու վարձկանների հետ  կռիւ եկել մեր երկիր, աշխարհի բազում երկրներից  նոր զէնքերի տիրացած, նրա շարքերին 44 օրեր կռիւ տուել, Ռուսը զինադադար պարտադրել:

Նաւասարդի տօնահանդէսներ: Աշխարհական Արմին-հայեր, հայոց զօրք, արքունիք, նախարարական գնդեր, մեհեանների քուրմեր հանդիսաւոր երթով խմբւում Տարօն ու Բագրեւանդ գաւառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի՝ Նպատ լեռան Բագաւանի տաճարում տօնախմբելու Նաւասարդ՝ Արամազդ աստուածահօր, Անահիտ դիցամօր, »Ամենաբեր Դից» յիշատակներ: Յոյն պատմիչ Ստրաբոնը վկայել է, ծիսական օրերին ազնուականուհիներ իրենց արգասաւորութիւնը նուիրել սիրեցեալ երիտասարդներին: Նաւասարդեան օրերին, Բագաւանի տաճարի հրապարակում, արքան, իշխանները աշխարհական մարդիկ Նաւասարդի հանդէս տօնախմբել, աստուածների բագիններին զոհաբերութիւններ կատարել: Գողթան աշխարհի երգիչներ տաղեր ասել, երգեր հնչել, երգե˜ր, որոնց հնչիւնների արձագանգները հասել Գառնի Միհրի լոյսի տաճար, որտեղ արեւային  քրմուհիներ ինչքա՜ն անուշ երգել այն: Թմբուկ զարկել, փողեր հնչել, փանդիռների լարերից մեղմանուշ հնչիւններ ծորել: Տաճարի շուրջ բոլորը խարոյկներ էին բոցավառւում, որոնց բոցերը ճախրում երկինք, գնալու կրակի ու լոյսի աստուած Արա-յին ողջոյնելու, աւետելու նրան իրենց լինելիութեան առհաւատչեան, աւետելու նրան կրակի ու լոյսի խորհուրդի իրենց յաւերժութիւնը: Լեռների լանջերից որսացած երէների խորոված մսի անուշ բոյրն էր լցուել մեհեանի հրապարակ: Երկու կտրիճ տղաներ, խորոված երէի շամփուրի երկու կողմերից պահած, տարել մատուցել իրենց արքային: Վանատուր աստուծոյ հիւրընկալ խրճիթների սպասաւորները կացարան տրամադրել հեռու վայրերից ժամանածներին, տաճարի բագիններին զոհաբերուած կենդանիների եփած միս, նոր բերքի երախայրիքի մրգեր հիւրասիրել, կարգն էր այդպէս: Արմինա-Հայաստան աշխարհում, աստուածների բաշխած բերքի առատութիւն եղել, Յոյն զօրավար Քսէնոֆոն պատմել, որ այնտեղ անմշակ հող չէր եղել, իր առաջնորդած զինուորները շատ ուտելուց մահացել: Արմին-Հայ, այդ ինչքա՜ն երախտիքի ոգի լցրել քու հին աստուածները հոգուդ տաճարների բագիններին, դեռ մինչեւ հիմա էլ քու արարչական երկրիդ լեռների ճամբաներին նման կացարաններ կան . . . պատսպարելու անցորդներին, փառք լինելութեանդ: Տաճարի քրմապետը այսպէս խօսել.

  -Արմինա աշխարհի արքայ, ողջ լեր: Ողջոյն Արմինա երկրի իշխաններին, աշխարհական մարդկանց, Նաւասարդի տօն է այսօր՝ Նահապետ Հայկի յաղթանակի, Արամազդ աստուածահօր, ամենաբեր դիցերի, մայր Անահիտ դիցուհու յիշատակութեան տօնն է: Տօն է Նաւասարդի, բնութեան ծաղկունքի, Արմին-հայերի Նոր Տարին անձնաւորող »Նոր պտուղների ամենաբեր» բերքի ուրախութեան: Տօն է Նաւասարդի՝ մրգերն են հասունացել, արտերում ցորենի հասկերի ոսկեծուփ հեղեղ հոսում: Նաւասարդ, Նահապետ Հայկի յաղթանակի օր, Արմինա աշխարհում »Նոր Տար»-ի: Ձեր սրտերին խրախճանքի խարոյկներ բռնկեն, աշխարհական տօնախմբութիւն լինի, գինի հոսի տաճարի որմերին ու նրա բացատին: Թմբկահարնե’ր՝ թմբուկ զակէ′ք, երգիչներ, փողահարներ՝ աստուածների յիշատակութեան տաղեր հնչեցէ′ք, գինի ըմպէ′ք, շուրջ պարեր լինեն, քաջերի խաղեր լինեն:

Սպիտակ հագուստներով պարմանուհիների բոլորակ շարքն էր, հանդերում ելած փերիների նման ելեւէջում, նրանց իրաններից ձիւնի փաթիլներ մաղում: Նրանց շարժումների նազանքից՝ պարմանների սրտերին ովկիանների անդունդների խռովք փոթորկել: Արքան էր կանգնել, բուռն ծափահարում: Պարմաններ էին բացատ ելել: Իրենց  վերամբարձ շարժումները աստղեր էին վար բերել, որպէս աստուածների տաճարներից փրցուած ծաղիկներ՝ պարմանուհիներին մեկնել: Թմբուկների զարկերի հետ գետինն էին ուժգին տոփել, կարծես շարքերով թշնամու դէմ մարտի ելել: Լանջաբաց երկու կտրիճ պարմաններ, դաշոյնները վեր պահած խոյացել բացատ: Արեւ աստուած Միհրի լոյսն էր դաշոյններից փախել, գնացել պարմանուհիների այտերը վառում: Դաշոյններն էին իրար զարկել, Արմինա աշխարհի փափկասուն կանայք երկիւղել. . .ծիծաղել էին պարմանները: Մարտ վարելու բազում հնարքներից յետոյ գրկախառնուել, Արմինա աշխարհի պարմանուհիների հետ պար բռնել: Վերեւ պարզած  թաշկինակները թափահարել, Միհրի լոյսի եօթ գոյներն էին ծաղկել մեհեանի որմերին: Նրա բացատում էին թմբկահարները, փողահարները, գողթան երգիչներ, պարում, երգում, թասերով գինի ըմպում, թասերով գինի ցօղում պարմանուհիների վարսերին, ծնրադրել, նրանց հանդերձներից ծորած գինի ըմպել: Արքան, արքունիքը, իշխանները այդ օրը խրախճացել աշխարհական մարդկանց հետ, դիտել տաճարի բացատում Նաւասարդեան խաղերի մրցումներ, արքան դափնի ծառերի ծաղկունքով հիւսուած պսակներով պարգեւատրել յաղթողին: Բազում օրեր խրախճացել, քրմապետը ազդարարել տօնի աւարտը: Նաւասարդ, Արմին-հայերը բազում դարեր տօնախմբել նրա յիշողութիւնը, մի անօրէն մարդու զաւակ, թագաւորի հետ ստիպել մարել այն, այրել ու փլել այն բոլորը, որ կարող էին յիշեցնել նրանց աստուածների իմաստութիւնը: Նրանց տօները վերիմաստաւորուել նոր հաւատքի ուսմունքին: Իզուր եղել վայրի ցեղերի յանդգնութիւնը՝ մարելու արարչական այս մարդկանց ցեղի ոգին, նրանց հին աստուածների յիշողութիւնը: »Վսեմը հիւսիսային ժողովուրդների» այդ ցեղի մարդկանց ոգու կրակը շարունակում է  առկայծել:

2021 թուական, Նոր Տարի, Ամանոր: Նախօրեակի իրիկուն, հայոց փոքրացած երկրի շքեղ ոստանի գեղեցիկ  հրապարակում հազար-հազար հայեր: Առանց լոյսի պճնանքի, տօնածառն է կանգուն: Նրա չորս բոլորը մոմեր-մոմեր վառւում, որ լոյս գնար տիեզերական հեռուների ճամբաներից անցնող վերջին կռւում մարած քաջերի հոգիներին ցօղելու:

 Գերմանների երկրին են վերագրում տօնածառի աւանդութեան սկզբնաւորումը: Քրիստոնեայ մարդիկ իրենց տներ բերած եղեւնի ծառեր զարդարել: Հայոց աշխարհից գերմանների երկիր հալածական եկած պաւլիկեանների ուսմունքին հետեւող՝ քրիստոնէական եկեղեցու բարեփոխիչ, Մարտին Լութերը, առաջին անգամն էր վարուած մոմեր կախել իրենց տան տօնածառին: Ձմեռային մի գիշեր, տուն վերադառնալու ատեն՝ հմայուել եղեւնու ծառերի կանաչ ոստերի արանքներից շողշողացող աստղերի փայլատակումից: Այդ պատկերը  իրենց տանը վերակենդանացնելու համար, մի փոքրիկ ծառ էր կանգնեցրել, նրա ճիւղերից կապել վառուող մոմեր: Որոշ երկրներ »Նոր Տարի» տօնախմբում տարբեր ամիսներին ու օրերին, արեւելքի մի շարք երկրներում էլ ծաղկած փոքրիկ ծառեր տուն բերում:  Ծառ, հայեր պաշտամունք նուիրել նրան, Արուբանի դիցուհի» Հաղթ (Հայ) աստուծոյ մայր, պատկերացուել ծառի դալար ճիւղերը  ձեռքին, Մայր Անահիտ նաեւ ներկայացուել ծառի ճիւղերի հետ: Տօնածառ, սօսի ծառ, կենաց ծառ, պաշտամունք եղել ծառին, այն պտղաբերութեան խորհրդանիշ եղել, Մուսալեռցիների Խըտրբէկ շէնի  հազար ու աւելի ամեակների կանգուն սօսի-»սուսա» ծառ, որի հովանու տակ տօնահանդէսներ կատարել, ծափ տուել նաեւ լագիսեաններ՝ Սարգիսի, Յարութիւնի, Արմենակի պարերին:

Հռովմի »Պօղոս-Յովհաննէս Երկրորդ» պապն է սկզբնաւորել Վատիկանի հրապարակում տօնածառ կանգնեցնելու կարգը: Ըստ նրա՝ այն դարձել Քրիստոսի  ծննդեան արարողութեան մի մասը, համարուել Քրիստոսի խորհրդանիշը, դարձել նաեւ մարդկային կեանքի ցնծացման արտայայտութիւն, նրա յարատեւ կանաչը անմեռ կեանքի նշան: Այն համարել՝ »Կեանքի ծառ», յիշեցրել Քրիստոսի պատկերը, փայլփլող լոյսերով Քրիստոսի ծնունդը:

 2021, Նոր Տարի, Ամանոր, նախօրեակ՝ Դեկտեմբեր 31, հազար-հազար Արմին-հայեր վառ մոմեր վեր պահած, եկել  հրապարակ, լոյս տեղացել երկրի հողի ազատութեան կռւում զոհուած քաջ զինուորների հանգած սրտերին: Ոստանի հրապարակը լուռ էր, պայթած հրթիռների լոյսի շեղջեր գնացել իրենց ընկած քաջերի հոգիներին ցեղին վիշտը հոսելու, ապիկար մարդիկ չէին կարողացել երկիրը կառավարել, ազգի կռիւը ուղղորդել: Ամանորի լուռ զանգեր, հրթիռների լուռ հրավառութիւն, լոյսի փաթիլներից երկնակամարում առկայծող լոյս, որտեղից նախնիների ստուերներն էին անցնում: Արմին-հայեր, ցեղի լինելութեան լոյսի ջահերը վեր պահած նոր սերունդներին փոխանցել, այն հասել նաեւ մուսաների լեռների լանջերի շէներ: Այդ քաջ մարդկանց սրտերում հայրենեաց հողի սիրոյ կրակ էր, նախնիների կրակի պաշտամունք: Ամէն Նոր Տարիի նախօրեակին խարոյկ: Գիւղի մայր ճանապարհի շուկայի կեդրոնական հրապարակում վեր էր խոյացել վառելափայտի ու ցախի դէզը: Նոր Տարի, Նաւասարդի նախատօնակի իրիկնադէմ, դաբնու ոստերը որպէս ջահեր վեր պարզած, Եօղունօլուգցիները գալիս խմբւում խարոյկի բոլորտիքը: Դարբնու ոստեր, այն բերում էին լերան լանջի »Օմարէն Գիտէյն», դաշտից, որտեղ թշնամու դէմ յաղթանակի թմբուկ զարկել: Շէների պարտէզներում դափնի ծառեր, տեսե՞լ էք դափնի անուշավէտ ծառեր, գարնանը սպիտակ ծաղկում, նման եկեղեցում սպիտակ շապիկ հագած երգեցիկ խմբի աղջիկների: Զուարթ բացականչութիւնների հռնդիւնի հետ, գիւղի  աւագն էր վառել խարոյկը: Կարմիր բոցերն էին ժայթքել վերեւ, արեւ աստուած Միհրի դէմքն էր շառագունել, կարմիր ժպտում էր: Հազար-հազար տարիներ Արմին-Հայ արեւորդիների սրտերում չէր մարել իրենց լոյսի, արեւի, կրակի աստուածներ՝ Արայի, Միհրի բնութեան խորհուրդի կրակի ու լոյսի պաշտամունքը: Խելառւում էր խարոյկը, պայթում էր խարոյկը, կրակի կարմիր բոցերը բարձրացել վերեւ, նրա լոյսը տանելու արեւորդիների հին աստուածների տաճարներ, աւետելու նրանց՝ իրենց հրաշափառ գոյատեւման առեղծուածը: Խարոյկի բոցերը շիկնել էին պարմանուհիների անուշ դէմքերը, պարմանների սրտերին քաջութեան սխրանքի հուր կաթել: Կրակի բոցերի խոյեանքով արբեցած, բարձր բացականչութիւններով դաբնու ոստերը զարկել խարոյկի բոցերին, կանաչն էր վառւում, պայթում էին սեւ սաթէ պտուղները, հազար-հազար կարմիր աստղիկներ դուրս թռնում խարոյկի բոցերից, պարմանները այն իրենց ափերի վրայ պահած՝ տարել որպէս սիրոյ ծաղիկ նուիրաբերելու պարմանուհիներին: Ցնծութիւն էր հրապարակում, արեւորդիները ցատկում էին խարոյկի վրայից, նրա բոլորտիքը շուրջ պար բռնել, նախնիների կրակի փառաբանումն էր: Աշխարհի դաւադիր՝՝Մեծեր՝՝, մարեցին Մուսա Լերան շէների Նաւասարդեան խարոյկները, չէ՜, նման դափնու ոստերով, նման խարոյկ ուրիշ տեղ … չի’ք:

 Ամէն Նոր Տարուայ նախօրեակին, Արեգ ամսուայ Արեգ օրը՝ Մարտի 21-ին, տօնախմբել Ամանոր՝ Նոր Տարին անձնաւորող, »Նոր պտուղների ամենաբեր» եւ ուրախութեան աստուծոյ տօն: Հայ Արիական Միաբանութեան քրմական դասի 6 ներկայացուցիչներ երկու խմբի բաժանուած, ժամը վեցին ծէս արել՝ Արեւմտեան Հայաստանի Վանայ ծովի ու Աստղկաբերդի տարածքներում:  Երկու խմբերը, հայոց Ռազմի ու Զօրութեան Աստուած Վահագնից խնդրել՝ »ուժ ու կամք» իրենց հայահաւաքի նպատակը իրագործելու: Նոյն օրուայ նոյն ժամին, Հայ արիների ու հեթանոս ազգայնականների մի խումբ՝ Ամանոր-ի տօնախմբութիւնը նշել Նախիջեւանի սահմանի տարածքում, մի խումբ էլ Ջաւախքում, 21 կրակ վառել, ազգի համար, Ամանոր աստուծոյ զօրութիւնը խնդրել: Փառաբանել էին հայոց աստուածները, Ամանոր օրուայ խորհուրդի  ռազմի ու զօրութեան աստուած Վահագնը: Հայ արիները խորհրդանշանական պար բռնել, ի ցոյց Հայ աստուածների, որ հայի թուրը պատեանում չէ, այն ի զօրու է շարունակել իրենց կռիւը:                                                                                    

2021 Նոր Տարի, Ամանոր, Երեւանի արիները ու հեթանոս ազգայնականները քրմապետ Արմէն Աւետիսեանի զաւակները, առաւօտեան ծեգին եղել մայր ոստանի Վահագնի արձանի մօտ, երգել՝ »Վահագնի Ծնունդը»: Երեկոյեան, Հայ արիների տներում Ամանորի խնճոյք եղել: Մարտ ամիս 21, գարուն, կեանքի ու բնութեան զարթօնքի  ծաղկունք, Արմին-հայերի նախնիներ նշել Վահագն Աստուծոյ տօնը, ուժ ու զօրութիւն խնդրել: Հայոց աշխարհի փոքրիկ մի մասում մոռացել  Վահագնին, իրենց նախնիներին, կռիւ եղել, զէնքը վայր դրել: Առաջին անգամ տօնածառ առանց լոյսի, հրապարակում կանգնած Արմին-հայերի  լուռ ցաւ, աշխարհը ինչպէ˜ս կը լինի տասը-քսան տարիներ յետոյ  … : Արմին-հայեր, ձեր անչափ սիրուած Խրիմեան պապիկը յորդորել՝ տուն վերադարձին հագուստի փոխարէն զէնք նուէր բերել:

Ամանոր-Վանատուր »Նոր Տարի»-ն անձնաւորող աստուածներ էին, միասին տօնախմբել նրանց պաշտամունքը:  Վանատուր աստուած, հիւրընկալութեան, պանդուխտներին, Արմինա երկրով անցնող օտար ճամբորդներին օթեւան պարգեւելու հովանաւոր, արժանացել  համաժողովրդական սիրոյ: Արտաշէսեան թագաւորական տոհմից Տիգրան VI-րդը իր եղբայր Մաժան քրմապետի Բագաւանի գերեզմանի կողքին սրբավայր կառուցել, անցորդները կերակրել տեղում զոհաբերուող կենդանիների ուտեստով, այնտեղ հիւրընկալուել, գիշերել:

 Արմին-Հայը հազար-հազար տարիներ քայլում է իր արարման խորհուրդով, իր հոգում անթեղած Նահապետի ոգու հուրը, աւանդաբար իրեն հասած նախնիների յիշատակութեան արժանի բազում քաջ գործերի պատումները, նրանց տիեզերական իմաստութեան աստուածների հաւատքի ճշմարտութիւնը: Բարեպաշտ էին իրենց աստուածները՝ կրակ ու լոյս պարգեւել արմիններին, մայրանալու հրաշքի հէքիաթ պարգեւել իրենց դաշտերին, արտերին, այգիներին, երկնի կապոյտից ընկած Աստղիկ դիցուհու վարդաթերթիկների հազար գոյների գեղեցկութիւն հոսել հարսերի դէմքերին, թշնամու դէմ մղուած մարտերում յաղթանակի ոգի լցրել մարտիկների սրտերին, երկնից ջուր անձրեւել դաշտերին, հողը պաշտելու կրակ վառել իրենց տաճարներում, արքաների հանդէպ սիրոյ հրավառութեան շանթեր տեղացել: Իրենց հոգիների տաճարներ

Հանճարդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն

Արեւափառ,

Ալ վերածնէ փլատակներէն, եւ փառագոչ

Քնարդ առ:

Յանուն ուժին, յանուն գեղին, մտիր մեհեանն

Աստուածներուն,

Ջահը ձեռքիդ՝ բագնէ բագին համասփռէ

Հուր ու աւիւն:

Եւ բարձրացուր Անահիտի լանջ ի վեր

Բաժակդ նուռ,

Յետոյ, զոհուող քերթողներուն սրտին վրայ

Լեցուր, լեցուր:

Զի մենք, յանուն սէրին, սերմին, քու հին ցեղիդ

Մարմարէ կոյս,

Մենք զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք նոր Արշալոյս:

ում ցեղի արարման հրաշքի լոյսը առկայծելով դարձել յաւերժութիւն:

Նոր Տարի, գալդ բարի, Արտաշէս արքայի ըղձանք, ծուխ բարձրանայ իւրաքանչիւր հայու տնից, քանդուած ու օտարուած տներում նորէն Նաւասարդի հրավառութեան տօնախմբութիւն լինի՝

»Ո տայր ինձ զծուխն ծխանի եւ զառաւօտն Նաւասարդի,

Զվազելն եզանց եւ զվազելն եղջերուաց,

Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանեաք,

Որպէս օրէն թագաւորաց»

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ