Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը:
Ծաղկեպսակի զետեղումից յետոյ յուշահամալիրում` անմար կրակի առջեւ, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
Օրուայ առիթով Ծիծեռնակաբերդի յուշահամալիր էր բերուել նաեւ Հայոց Ցեղասպանութեան սրբոց նահատակաց մասունքարանը: