Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Կատարուեց Հոգեհանգստեան Կարգ Սուրմալու Առեւտրի Կեդրոնում Պայթիւնից Զոհուածների Համար

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս․ Յովհաննէս Մկրտիչ եւ Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուածների հոգիների խաղաղութեան համար:

Մինչ արարողութիւնը Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ․ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, անդրադառնալով «սուրմալու» առեւտրի կենտրոնի աղէտալի իրադարձութեանը, յորդորեց հայորդիներին միասնական լինել եւ աջակցել միմեանց այս ծանր ու դժուարին փորձութիւնը յաղթահարելու համար:

Եկեղեցականաց դասը եւ ներկայ հաւատացեալ ժողովուրդն աղօթք բարձրացրեցին զոհուածների հոգիների հանգստութեան, ինչպէս նաեւ պայթիւնից տուժածների շուտափոյթ ապաքինման համար:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ