ՀՀ կառավարութեան նիստին սկիզբը ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեան Կառավարութեան առաջարկեց ծափահարել եւ շնորհաւորել Պրազիլի մէջ ընթացող 31-րդ ողիմպիական խաղերու մասնակից հայ մետալակիր մարզիկները:
«Շնորհաւորենք մեր ողիմպիական չեմպիոններին` Սիմոն Մարտիրոսեանին, Միհրան Յարութիւնեանին, Արթուր Ալեքսանեանին եւ Գոռ Մինասեանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիւը, նրանց ցանկանում ենք նորանոր յաջողութիւններ»,- ըսաւ վարչապետը:
Յովիկ Աբրահամեան ըսաւ, որ դեռ ակնկալիքներ ունին ազատ ոճի ըմբիշներէն, որոնք դեռ չեն մտած պայքարի մէջ:
Կառավարութիւնը ծափողջոյններով շնորհաւորեց ողիմպիական ախոյեանները: