Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Լոս Անճելըս կը պայքարի 2024 թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար

Լոս Անճելըսը կը պայքարի 2024 թ. ամառային խաղերի անցկացման իրաւունքի համար եւ չի պատրաստւում նոյնն անել 2028-ի խաղերի համար։ Այս մասին յայտատարել են Լոս Անճելըսի քաղաքային իշխանութիւնները, հաղորդում է BBC-ն։ Աւելի վաղ 2028 թ. խաղերի համար պայքարից հրաժարուել էր նաեւ Փարիզը։

Նշւում է, որ Լոս Անճելըսի ամբողջ ենթակառուցուածքն արդէն հիմա պատրաստ է ամառային օլիմպիական խաղեր անցկացնելու համար, իսկ Փարիզն այդ պայքարում կարող է զիջել բարձր ահաբեկչական ռիսքերի պատճառով։

2024 թ. օլիմպիական մայրաքաղաքը կ՚ընտրուի 2017 թ. Սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում։

Յաւակնորդներն երկուսն են՝ Լոս Անճելըս եւ Փարիզ։ Յիշեցնենք, որ 2020 թ. Օլիմպիական խաղերը կը կայանան Ճափոնիայի մայրաքաղաք Թոքիոյում։

 

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում

 

Մէկօրեայ այցով Հայաստանում գտնուող ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Էջմիածնում ներկայ գտնուեց Վաղարշապատի ֆութպոլի ակադեմիայի հիմնարկէքի արարողութեանը, որի կառուցման ծրագիրը ՀՖԴ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից իրականացուող համատեղ ներդրումային ծրագիր է։ Շուրջ 900 միլիոն դրամ արժողութեամբ ծրագրի իրականացումն սկսուել է 2016 թ. Հոկտեմբերին եւ կ՚աւարտուի 2017-ի Հոկտեմբերին։ Արարողութեանը ներկայ էին գտնուել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, ՀՖԴ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը եւ ուրիշներ։

ՈՒԵՖԱ-ի նախագահը ՀՖԴ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանի ուղեկցութեամբ եղաւ ՀՖԴ-ի տեխնիկական կենտրոն ֆութպոլի ակադեմիայում։ Չեֆերինը ծանօթացաւ ակադեմիային, հետեւեց պատանի ֆութպոլիստների մարզումներին, որից հետ հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Չեֆերինը անդրադարձաւ ՀՀ առաջնութեան թոյլ լինելուն, ակումբների փոքր բիւտճէին։

 

Հայկական ֆութպոլի խճանկար

 

• Կայացան ՀՀ բարձրագոյն խմբի 23-րդ մրցափուլի հանդիպումներն, որոնք  աւարտուեցին հետեւեալ արդիւնքներով.

«Ալաշկերտ»-«Բանանց»՝ 2-0

«Շիրակ»-«Արարատ»՝ 1-0

«Փիւնիկ»-«Գանձասար»՝ 1-2

Դասաւորութիւն. «Ալաշկերտ», «Գանձասար»՝ 45-ական, «Շիրակ»՝ 43, «Փիւնիկ»՝ 36, «Բանանց»՝ 19, «Արարատ»՝ 6 միաւոր։

• Կայացան ՀՀ գաւաթի խաղարկութեան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները, որոնք աւարտուեցին այսպիսի արդիւնքներով.

«Գանձասար»-«Շիրակ»՝ 0-1, «Փիւնիկ»-«Բանանց»՝ 2-1։ Պատասխան հանդիպումները կը կայանան համապատասխանաբար Ապրիլի 26-ին եւ 25-ին։՝

• Եւրոլիկայի քառորդ եզրափակիչի «Անդերլեխտ»-«Մանչեսթըր Եունայթըտ» հանդիպումը աւարտուել է 1-1 հաշուով։ Հիւրերի կազմում կոլի հեղինակ է դարձել ՀՀ հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով բաւականին դժուարին դիրքից գրաւեց դարպասը։ «Կոլ խփել նման դիրքից հաւատացնում եմ այնքան էլ հեշտ չէ», ասել է Անգլիայի հաւաքականի նախկին յարձակուող Մայքըլ Օուենը։

Նշենք, որ դա Հենրիխի Եւրոլիկայի 7 խաղերում խփած 4-րդ կոլն էր։ Նա այդ խաղում ճանաչուել է «Մանչեսթըր Եունայթըտի» լաւագոյն ֆութպոլիստ եւ «Եւրոլիկայի շաբաթուայ լաւագոյն ֆութպոլիստ» ճանաչուելու թեկնածուների թւում է։ Յաւելենք, որ Հենրիխը Անգլիայի  առաջնութեան «Սանդերլենդի» հետ խաղում եւս դարձել է կոլի հեղինակ։

«Մանչեսթըր Եունայթըտը» առանց Մխիթարեանի 2-0 հաշուով յաղթեց առաջատար «Չելսիին»։ Դասաւորութիւն. «Չելսի»՝ 75, «Տոտենհեմ»՝ 71, «Լիվերպուլ»՝ 66, «Մանչեսթըր Սիթի»՝ 64, «Մանչեսթըր Եունայթըտը»՝ 60։

• Եուրա Մովսիսեանի կոլն օգնում է «ՌՍԼ»ին 2-րդ անընդմէջ յաղթանակը տանել։ «ՌՍԼ»ն այս յաղթանակի շնորհիւ 8 միաւորով 6-րդ տեղումն է։

 

Եւրոգաւաթների խաղարկութիւններում

 

• Կայացան Եւրոպայի Ախոյեանների լիկայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպիումները.

«Աթլետիկօ» Մ.-«Լեսթեր Սիթի»՝ 1-0

«Բորուսիա» Դ.-«Մոնաքօ»՝ 2-3

«Բաւարիա»-«Ռէալ» Մ.՝ 1-2

«Եուվենթուս»-«Բարսելոնա»՝ 3-0

Եւրոլիկայի հանդիպումների արդիւնքները.

«Անդերլեխտ»-«Մանչեսթըր Եունայթըտ»՝ 1-1

«Սելթա»-«Գենկ»՝ 3-2

«Այաքս»-«Շալկէ»՝ 2-0

«Լիոն»-«Պեշիքթաշ»՝ 2-1

 

Հայկական մարզական խճանկար

 

• Թայլանտի մայրաքաղաք Պանքոքում աւարտուել է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնութիւնը։ Հայաստանը ներկայացրել են միայն տղաները. թուով 8 ծանրորդ։

Ըստ ծանրամարտի միջազգային դաշնութեան պաշտօնական կայքի, հայ ծանրորդները Պուէնոս Այրէսի պատանեկան օլիմպիական խաղերի մէկ վարկանիշ են ձեռք բերել։

• Ապրիլի 19-ին Ռումինիայում մեկնարկեց մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութիւնը։ ՀՀ հաւաքականը գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանի գլխաւորութեամբ Ռումինիա է մեկնել այսպիսի կազմով. Արթուր Դաւթեան, Արթուր Թովմասեան, Վահագն Դաւթեան, Յարութիւն Մերդինեան, Վիգէն Խաչատրեան եւ Արմէն Պետրոսեան։

• Թբիլիսիում աւարտուած Դաւիթ Կվաչաձէի անուան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացուած էր 8 բռնցքամարտիկով։ Եզրափակիչում յաղթել եւ ոսկէ մետալի են արժանացել Վահէ Բադալեանը (52 քկ.), Յովհաննէս Բաչկովը (64 քկ.) եւ Արման Դարչինեանը (75 քկ.)։ Արծաթէ մետալի են արժանացել Գասպար Բաբախանեանը (49 քկ.), Հենրիկ Սարգսեանը (91 քկ.), իսկ Հրայր Շահվերդեանը (60 քկ.) եւ Վլադիմիր Մարգարեանը (69 քկ.) նուաճել են պրոնզէ մետալներ։

 

Շախմատային խճանկար

 

ԱՄՆ-ի առաջնութիւնում Վարուժան Յակոբեանը Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանօ Կարուանայի հետ վաստակել է 6.5-ական միաւոր եւ լրացուցիչ ցուցանիշներով գրաւել 3-րդ տեղը եւ պարգեւատրուել է 20 հազար տոլարով։ 7-ական միաւոր վաստակած Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Օնիշջուկը կ՚անցկացնեն լրացուցիչ մրցամարտ ախոյեանին որոշելու համար։ Ուեսլի Սոն յաղթելով Օնիշչուկին առաջին անգամ նուաճել է ախոյեանի տիտղոսը։ Կանանց մրցաշարում մեր հայրենակից Տաթեւ Աբրահամեանը վաստակեց 5.5-ական միաւոր եւ գրաւեց 8-րդ տեղը։ 8 միաւորով ախոյեանուհի հռչակուեց Ասբինա Ֆոիսոբը։

• Ամերիկահայ գրոսմայեստեր Սամուէլ Սեւեանը կը մասնակցի 11-րդ Շիքակօ օփընում, որին յայտաւորուած 91 շախմատիստներից 13-ը գրոսմայեստերներ են։ Մրցաշարում հանդէս կը գայ եւս մէկ հայ շախմատիստ՝ Հայկ Օլիվեր Տէր Մանուէլեանը։

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ