Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

«ՀԲԸՄ Հայաստան»ը մեկնարկում է Եւրոպական Միութեան կողմից ֆինանսաւորուող «Քաղաքացիական հասարակութեան կամուրջ» ծրագիրը

«ՀԲԸՄ Հայաստան»ը պաշտօնապէս մեկնարկել է իր «Քաղաքացիական հասարակութեան կամուրջ» ծրագիրը, որն իրականացւում է «Եվրասիա համագործակցութիւն» հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ: Ընդհանուր առմամբ 2.2 միլիոն եուրօ արժողութեամբ այս եռամեայ ծրագրի նպատակն է հզօրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների (ՔՀԿ) կարողութիւնները` քաղաքացիների կարիքներն աւելի լաւ բաւարարելու նպատակով:

Ծրագրի շնորհիւ հայկական ՔՀԿները հնարաւորութիւն կ՚ունենան մասնակցել վերապատրաստման թեմատիկ դասընթացների, ինչպէս նաև օգտուել անվճար տրամադրուող խորհրդատուութիւններից և դիմել փոքր դրամաշնորհների:

«Որպէս խոշորագոյն համահայկական կազմակերպութիւն՝ ՀԲԸՄն յանձն է առել նպաստելու Հայաստանի քաղաքացիական հասարակութեան հզօրացմանը՝ դարձնելով այն առաւել ճկուն, կայուն և ազդեցիկ», – ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամ Վազգէն Եագուպեանը:

Ծրագրի իւրայատուկ բաղադրիչն է սփիւռքի տաղանդի, գիտելիքների և ներուժի ներգրաւումը Հայաստանի հանրային հատուածի զարգացման գործում:

«Սփիւռքահայութեան փորձառութիւնը Հայաստանի հանրային ոլորտ բերելը փոխշահաւէտ է բոլորի համար», -ասաց Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին:

«ՀԲԸՄ Հայաստան»ի և ԵՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից համատեղ կառավարուող Together4Armenia.am առցանց հարթակը տեղական ՔՀԿներին հնարաւորութիւն կը տայ օգտուել սփիւռքի փորձագէտների գիտելիքներից և փորձառութիւնից: 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ