Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Մեր Մեծերը ԱԿՍԷԼ ԲԱԿՈՒՆՑ

Գրող, կինոդրամատուրգ, բանասէր ու թարգմանիչ Ակսէլ Բակունցը ծնուել է 1899ին Գորիսում, սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Գէորգեան ճեմարանում (1910-17): 1918ին որպէս կամաւոր մասնակցել է ազգային ազատագրական կռիւներում Կարինում, Կարսում ու Սարդարապատում: Ապա ընդունուել է Թիֆլիսի պոլիտեխնիկումում: 1920-23 ուսանել է Խարկովի գիւղատնտեսական ինստիտուտում: Նա աշխատել է որպէս ուսուցիչ և գիւղատնտես։

Ակսէլ Բակունցի ոճը հայ գրական լեզուի ցայտուն օրինակներից է: Սովետական հակահայ գործակալները չհանդուրժելով ազգային ոգով տոգորուած ազատամարտիկ-մտաւորականին, գնդակահարեցին նրան 1937ին իր ստեղծագործական ամենածաղկուն շրջանում:

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ