Չորեքշաբթի, Նոյեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Էսսէ Ասատուր Կիւզէլանին` «ԱՍԱՏՈՒՐ» ֆիլﬕ առիթով Այսպիսին է խիղճն ու ոգին հայի

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Ֆիլմը նկարահանուել է «Հայկ» կինոստուդիայում Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան պատուէրով: Սցենարի հեղինակներն են Գրիգոր Յարութիւնեանը և Վալերի Գասպարեանը, բեմադրիչը՝ Գրիգոր Յարութիւնեան, օպերատոր և տեսամոնտաժող՝ Յովհաննէս Գէորգեան:

Ֆիլմը ժանրային տեսակէտից կարելի է ընկալել որպէս վաւերագրական-խաղային ֆիլմ, իսկ ոճի առումով ընկալւում է որպէս իտալական նեօռէալիզﬕ տարբերակ՝ նատուրալ նկարահանումներով պատմութեան սիւժէն ներկայացւում է առանց աւելորդ գունազարդումների կամ տեխնիկական հնարքների: Բուխարիկի պարբերաբար ցուցադրութիւնը խորը իմաստ է պարունակում, երբ խօսքը հայի մասին է: Մեր ազգի կրակը անմար է: Ամէն օր պատուհանիցս նայում եմ Արարատին ու մտքովս էլ չի անցնում, որ նա Հայաստանում չէ: Նա հայի սրտի, մտքի, հոգու մէջ է:

Հաւատում ես ֆիլﬕն, ռեժիսորը հանդիսատեսին նստեցնում է ֆիլﬕ հերոսի դիմաց և

ստեղծում է երկխօսութեան պատրանք: Թւում է թէ ֆիլﬕ հերոսը իր պատﬔլու արդիւնքով հնարաւորութիւն է տալիս հանդիսատեսին հարցեր տալ ու լսել պատասխանը: Ֆիլմը նայւում է ﬕ շնչով:

Իմ կարծիքով ֆիլﬕ բեմադրիչը ﬕ բարդ խնդիր էլ է լուծել, որը կոչւում է պարզ է, յստակ է և իրական:

Կարծում եմ լաւ կը լինէր, եթէ սև-սպիտակ կադրերի սիւժէի ժամանակ, գլխաւոր հերոսին նոյնպէս ներկայացուէր սև-սպիտակ տոներով, նրան նոյնպէս վերադարձնելով այդ ժամանակները, ինչը աւելի յուզական կը դարձնէր ֆիլմը: Սակայն, սա զուտ մէկ հանդիսատեսի կարծիք է:

Բարդութիւնը պարզութեան մէջ է, այս հարցը Գրիգոր Յարութիւնեանը լուծել է: Ներկայացուող սիւժէի թեմայի հետ երաժշտական ուղեկցութիւնը չափաւոր է և ներդաշնակ ձայնային տոնի հետ՝ ձայնագրող օպերատոր՝ Լևոն Հախվերդեան: Ես ենթադրում եմ, որ տեքստը գրուել է հայերէն, ֆիլմում տեքստը կարդում է գործող գլխաւոր անձը՝ Կիւզէլեանը, սակայն տեքստի թարգմանիչ գրուած է նոյնպէս Կիւզէլեանը:

Եթէ ֆիլմը թարգմանուել է անգլերէն, շատ գովելի փաստ է, կ՚առաջարկէի թարգմանել նաև ռուսերէն:

Ֆիլմը ﬕ մարդու կամ ﬕ ընտանիքի պատմութիւն չէ, այլ ﬕ ամբողջ ժողովրդի պատմութիւն է:

Ֆիլմը ձայնաւորուել է ֆիլﬕ հերոսի ձայնով, մաքուր, զրնգուն, ﬕ քիչ էլ ըմբոստ արևելեան հայերէնով, ինտոնացիան՝ արևմտահայերէնի հնչողութեամբ, ինչը աւելի գեղեցկացնում է ﬔր լեզուն՝

 

«Մեր լեզուն ﬔնք ենք որ կանք:

Նա պիտի ﬔր առաջին

Ու վերջին սէրը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան ﬔրը լինի»։

Համօ Սահեան

***

Ֆիլﬕ սիւժէն չեմ ուզում վերլուծել, հնարաւոր չէ աւելի լաւ պատﬔլ, քան ինքը հերոսը՝ ﬕ ամբողջ կեանքի, ﬕ ամբողջ ազգի պատմութեան սիմֆոնիա է:

Սցենարիստին ուղղեմ խօսքս, թէ Ասատուրին չգիտեմ, բայց այդպիսի սիրոյ խոստովանութիւնը ֆիլﬕ նախերգանքում, չի կարող հանդիսատեսին թողնել անհաղորդ այդ պատմութեանը, ինչը ձայնաւորում է ֆիլﬕ հերոսը՝ հոգով, երեխայի անկեղծութեամբ, սենտիﬔնտալ երանգաւորմամբ.

«Ամուսինը պէտք չէ գովի իր կնոջը, բայց նա արտակարգ ﬕ կին է…»: Գովաբանական

էպիտետների շարքը նրա սրտից են հնչում, ոչ թէ բերանից:

Ֆրունզէ Մկրտչեանը ինձ պատﬔլ է, թէ ﬕ առիթով գիւղում ﬕ զառաﬔալ ծերունու հարցնում է. – Հայրիկ, որն է եղել քո կեանքի աﬔնաերջանիկ պատմութիւնը: Ծերունին ջրակալուած աչքերով, ձեռնափայտին յենուած, հազիւ լսելի ձայնով, պատասխանում է երգելով. – Գարուն էր նորից, իմ սէր առաջին..: Ինչքան յուզիչ է անկեղծ ու զուսպ սիրոյ խոստովանութիւնը: Հայ ազգին ﬕնչև ﬔր օրերն է հասցրել այդ սէրը, ընտանիք հասկացողութեան գենետիկօրէն նուիրուածութեան զգացողութիւնը: Ֆիլﬕ հերոսը արևելեան Հայաստանում շատ է եղել, բայց երբեք չի ապրել ու զարմանալի է որտեղի՞ց այս մարդուն այդքան Հայաստանի սարեանական գոյներ:

Նրա սիրելի կինը՝ Վիվիէնը երգում է «Սև աչերէն շատ վախեցիր» (Տիգրանեան- Իսահակեան), այնպիսի զուլալ ձայնով, այնքան զմայլուած, իսկ Ասատուրը հպարտութեամբ զուգահեռներ է տանում Հայկանուշ Դանիէլեանի հետ: Ահա թէ ինչպիսին է հայ ընտանիքը: Դա ﬕայն Կիւզէլեանները չեն, դա ﬕ ամբողջ ազգ է: Ինչքան լաւն էք դուք Կիւզէլեաններ:

Ռեժիսորը առանց անտեղի իրարանցման, կարծես աննկատ, որպէս քնարական երաժշտութեան՝ ադաջիօ, ներկայացնում է Կիւզէլեանի ընտանիքը, ամբողջացնելով ողջ աշխարհի համար, ինչպիսի սրբութիւն է ընտանիքը հայի համար, ու այդ ներկայացման վերջում նրա աղջիկները ազնուական զուսպ զգացողութեամբ իրենց երախտապարտութիւնն են յայտնում ծնողներին, հնչում է դաշնամուրը ու աղջիկների

խօսքը՝ Ասատուրի թաւ ու հիւթեղ ձայնով (հիմա հասկացայ տիտրերում գրուած թարգմանութիւնը ինչին էր վերաբերւում):

Այս ֆիլﬕ հերոսին կոչել hայի Բա՞խտ, թէ՝ պոէտ, թէ՝ բարերար, թէ՝ անսահման կեանք, թէ` հաւատարիմ բարեկամ, թէ` ֆիլանտրոպ, թէ` հասարարական գործիչ և էլի մարդկային վեհանձն շնորհներ, բայց չես կարող մոռանալ ասել «զարմանահրաշ ասմունքող». Պետրոս Դուրեանի «Տրտունջք»-ի արտասանութիւնը՝ ձայնի ինչպիսի տեմբր, տոնը, խօսքի դադարները, ինտոնացիան, առանց փշաքաղուելու անհնար է լսել Մեծն Դուրեանի խօսքի ռեքվիէմը:

Ասատուրը կարդում է սրտով, կարդում է հոգով, այդ ձայնը բարձրացնում է Պառնաս, որպէս իր ազգի յաւերժ բողոք. «Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստուա՛ծ, Արդեօք դամբանի մրուրով է գծուած…»:

Ասատուր Կիւզէլեանը ասմունքի դասական Վարպետ է, արժէ որ նրան լսեն Երևանի Կինոյի ու թատրոնի համալսարանի ուսանողները, որ հասկանան ի՞նչ է նշանակում կարդալ բանաստեղծութիւն՝ անմնացորդ հաւատալ ասածդ խօսքին, անմնացորդ նուիրուելով պոէտի հաւատին: Ասատուրը իր կեանքի պատմութեան մէջ այնպիսի Մեծերի մասին է պատմում (որոնց հետ ընկերութիւն է արել), որ ցանկացած մարդու համար այն կարող է ﬔծարման դափնեպսակ դառնալ: Նա այդ Մեծերի մասին պատմում է ջերﬔռանդօրէն, խորը ակնածանքով, երախտապարտութեան անթաքոյց զգացումով:

Ֆիլմը ունի ուսուցողական արժէք՝ մարդկային եօթը ﬔղքերի մէկից՝ հիասթափութիւնից ինչպէս խուսափել, ինչպէս պայքարել, ինչպէս հաւատալ, ինչպէս սիրել և ինչ է հայրենասիրութիւնը: Ֆիլմը աւարտւում է Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծութեան «Crescendo» տոնային արտասանութեամբ՝

 

…Քո փառքի համար թէ ﬕ օր վառուեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի ﬓայ։ 

Բանաստեղծութեան ընթերցումով Ասատուր Կիւզէլեանը իր խօսքը աւարտում է խոստովանութեամբ. «Ահա իմ Աւետարանը Հայրենիքի նկատմամբ»:

Ասատուր Կիւզէլեանի լաւատեսութիւնը ռեժիսորը ներկայացրել է նաև Ջորջ Բերնարդ Շոուի աֆորիզմով, որպէս ֆիլﬕ էպիգրաֆ:

Կարծում եմ ﬕայն պէտք է շնորհակալութիւն յայտնել ֆիլﬕ հեղինակներին և կոչ անել, որ ֆիլﬕ նկարահանման այս մոդելը կարող է օրինակ ծառայել ﬔր ժողովրդի ﬔծերի դիմանկարների կինեմատոգրաֆիական պատկերասրահ ստեղծելու համար:

Շնորհակալութիւն Պարոնայք:

 

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՄԱՄՉԵԱՆ

Տեխնիկական գիտութիւնների դոկտոր,

ՀՀ ինժեներական ակադեﬕայի իսկական անդամ

 

Երեւան, 28 Յունիս 2019

«Ասատուր» ֆիլմը դիտելուց յետոյ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ