Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

ՆՈրուզ . NOWRUZ

Ով մշակում է հողը, նա սրբութիւն է ցանում:

Ծուլութիւնը, աղքատ տնտեսութիւնը, քիչ անասուններ, քիչ որդիներ

ունենալը մեղքեր են:

                                                                                                                                     Զրահադաշտ

        Նախկինում նաեւ գրել եմ ՆՈրուզ-ի տօնակատարութեան մասին, ցեղակից Պարսկաստան-Իրանի ազգային տօնն է այն: Անպատեհ երեւոյթ չէ այլ երկրների մասին գրելը, Պարսկաստան ու բազում այլ պետութիւններ նաեւ գրել են Արմին-հայերի մասին: Մարտի 21-ի մի օր, այցելել Գլենդէյլում գտնուող  Իրանի մի քաղաքացու  ատամնաբուժարան, շնորհաւորել նրանց ազգային ՆՈրուզ տօնը, շատ էին ուրախացել, խորին շնորհակալութիւն յայտնել: Պատմութեան ընթացքում պատահել է Պարսկաստանի հետ պատերազմել ենք, Վարդանի ու Յայոց պատերազմ, յաղթել ու պարտուել ենք, Պարսկաստանից անկախ երկիր եղել, երբեմն էլ մեր աշխարհում մարզպետական կառավարում եղել: Պարսկաստանի հզօր արքայ Դարեհ Վշտասպեան իր նշանաւոր Բեհիստունի արձանագրութիւնում, գրել էր, որ հինգ ճակատամարտեր մղել Արմինա երկրի դէմ, վերջինը Արմինա երկրի սահմաններից այն կողմը, այսինքն ազատ երկիր էինք եղել:   

Մարտի 21, Պարսկաստան-Իրանում տօնախմբում են »ՆՈրուզ»-ը որպէս իրենց նոր տարուայ առաջին օր, »Նոր Տարի»: ՆՈրուզը երկու բառերի համակցութիւնն է, »NOW» նշանակում է »ՆՈՐ», “RUZ” նշանակում է »ՕՐ», միասին թարգմանւում է “A New Day”, այսինքն  »Մի ՆՈՐ Օր»: Պարսիկ-Իրանցիները, իրենց »Արեւային» տոմարով, այն անուանել էին  Ֆարվարդին՝ իրենց տոմարի առաջին ամսուայ անունը:

Հազար-Հազար Պարսիկ-իրանցիներ ամէն տարի գալիս են Հայոց երկրի ոստան, տարուայ առաջին օր՝ ՆՈՐ ՏԱՐԻ տօնախմբում: Իրենց իսլամ երկրում ալկոհոլային խմիչք օգտագործելը պատժելի արարք է: Հայաստանում կուշտ խմում են՝ արբենում, ուրախանում, այնպէս ինչպէս իրենց նախնիներն էին արել: Արմին-հայեր ցեղային ընդհանրութիւն ունեն ծագումով հնդեւրոպական արեացի պարսիկների հետ: 1935 թուականին, ցեղային պատկանելիութեան »Պարսկաստան» անունի փոխարէն որպէս նախնի արեական ժողովուրդ իրենց երկիրը »Իրան» են անուանել: Պարսկաստանի արեւային տոմարի առաջին ամիսը՝ ֆարվարդին, Մարտի 21-ը, »ՆՈրուզ», պարսկական Նոր Տարի: »ՆՈրուզ»-ը նաեւ տօնախմբել էին պարսկաստանի կայսրութեան արիական ժողովուրդներ եւ յարակից քաղաքակրթութիւնների երկրների ժողովուրդներ:

 Պարսկաստանի արեւային տոմարում »ՆՈրուզ»ը նշւում է գարնան առաջին օրը՝ որպէս տարուայ սկիզբ: Այն տօնախմբուել է դէպի հիւսիս աստղային կողմի գիշերահաւասարի օրը, երբ արեւը թողնում է »Կենդանակամար»-ի »Ձուկ» նշանը եւ անցնում »Խոյ» նշան՝ նշանաւորելով »Գարնանային Գիշերահաւասարը»  որը սովորաբար պատահում է Մարտի 21-ի նախորդ-յետագայ օրերից մէկում, նայած թէ այն որտեղից էր նշմարւում: Հազար-հազար իսլամ ու Զրահադաշտ հաւատքի մարդիկ մասնակցում Մարտի գիշերահաւասարի պահը դիտելուն:  Իսլամ հաւատքի իրանցիներ ասում են, որ այն իսլամական հաւատքի հետ նոյնութիւն չունի, սակայն այն իրենց նախնիների ազգային տօնն էր եղել: Արմին-հայեր իրենց նախնիների բնութեան պաշտամունքի հրաշափառ հաւատքի տօները հեթանոսների տօն անուանում: Սակայն, Արմին-հայերի սրտերում տրոփում է հայոց հին աստուածների լոյսոտ խորհուրդի քաջ արմիների ոգին, իրենց աստուածների ծնունդները տօնախմբում Գառնի աւանի Միհրի տաճարում, ինչքա˜ն շատ հայեր մասնակցում այդ տօնախմբութիւններին, եւ ինչքա˜ն ուրախութիւն, հինաւուրց հեթանոսական երգեր ու նախնիների շուրջ պարեր:

ՆՈրուզ -ը  Զրահադաշտական տօն, աւանդում են, որ Զրահադաշտն է այն հիմնադրել,  յատուկ  նշանակութիւն ունեցել Զրահադաշտական նախնիների ու նաեւ ժամանակակից իրանցիների համար: Այն որպէս Նոր Տարի տօնախմբում են նաեւ  հարաւային Ասիայի ենթաերկրամասերում:  Աւանդում են նաեւ, որ Զրահադաշտի հայրը Մարացի եղել, իսկ մայրը Արմին, ծննդավայրն էլ Պարսկաստան-Իրան-ի սահմանակից Արմինա երկրի Սիւնիք աշխարհում:

Սովորաբար այն լինելով Զրահադաշտական հաւատքի տօնախմբութիւն, եղել նրանց բոլոր տօների սրբազնագոյնը: »ՆՈրուզ»-ը թէեւ ենթադրւում է ստեղծուած եղած լինել նոյն ինքն Զրադաշտ-ի կողմից, սակայն որոշակի չէ նրա առաջացման թուականը: Աքքեմենեան տիրապետութեան ժամանակներից սկսած տարին սկսել էր »Գարնանային Գիշերահաւասար»-ով: »ՆՈրուզ»-ը սրբազան օր է նաեւ »Սուֆի»-ների, »Իսմաիլի»ների, »Ալեւի»ների, »Բաբի»-ների եւ »Բահայի» հաւատքի հետեւորդների համար:

 »ՆՈրուզ» եզրը յիշատակուել էր նաեւ պարսկաստանի գրաւոր աղբիւրներում: Ք.ա. 548-330 թուականների Աքքեմենեանների դարաշրջանին այն նշանակալի օր եղել: Այդ օրը պարսկական կայսրութեան ենթակայ տարբեր ազգերի թագաւորները սովոր էին Շահանշահ կոչուած կայսրին նուէրներ բերել: Աքքեմենեանների կայսրութիւնում »ՆՈրուզ»-ի նշանակութիւնը այնքան կարեւոր եղել, որ պարսկական թագաւոր Կամբիսես Երկրորդը, Բաբելոնի թագաւոր նշանակուելը օրինականացուել էր »ՆՈրուզ»-ի տօնախմբութեանը մասնակցելուց յետոյ միայն: Յարմար առիթ եմ համարում Զրահադաշտականութեան գիտելիքների մասին մի փոքր պատմել, այսպէս՝

          »ՆՈրուզ»-ի տօնակատարութեան մասին տեղեկութիւններ յիշատակուել են նաեւ Պարսիկների հին հաւատքի սրբազան մատեան՝ »Աւեստա» գրքում, »Սասանեան Հարստութեան» (224-651) հիմնադիր թագաւոր »Արտաշիր Առաջին»-ի գահակալութեան ժամանակ: Արտաշիրն էր, Հայաստանում թագաւորող Պարթեւ-Արշակունիների նախնիների պարթեւական թագաւորական հարստութեան պարտութեան մատնողը: Նա, գլխաւոր քուրմից պահանջել էր Աւեստայում յիշատակել նաեւ ենթակայ ու դրացի երկրների հաւատքի մասին տեղեկութիւններ: Աւեստա, հին պարսկերէն լեզուով ու գրերով գրուած գիրքը Հայերէնի թարգմանել էր Իրանահայ պատմաբան Յովիկ Ներսէսեանը, գաղտնագրել ու հրապարակել նաեւ Արմինների հին հաւատքի մասին տեղեկութիւններ: Հայաստանի Արշակունի թագաւորներ 200 տարիներ պատերազմել՝ Պարսկաստանում Պարթեւական նախնիների թագաւորական իշխանութիւնը վերականգնելու համար: Արմինա երկրին պատճառել էին նիւթական ու մարդկային մեծ կորուստներ: Արգելափակուած Արշակ Բ. թագաւոր, սասանեանների  պալատում գորգի տակ եղած հողի վրայով  քայլելով սպառնագին կանչել գահին նստած Շապուհ թագաւորին՝ »Իջիր այդ գահից, այն պատկանում է պարթեւ նախնիներիս»: Սասանեան պետութեան ատեն »ՆՈրուզ»-ը նաեւ տօնախմբել էին  որպէս տարուայ ամենակարեւոր օրը՝ տարուայ առաջին օրը: Սասանեան թագաւորութեան ատեն իմաստաւորուել էր »ՆՈրուզ»-ի հանդիպումները ժողովուրդի հետ, նուէրների ընդունումը, բանտարկեալների ներում շնորհելը, որոնք շարունակւում էին նոյնիսկ մինչեւ նոր ժամանակներ: Ներկայիս ՆՈրուզը տօնախմբում են Իրանը, Աղուանստանը, Ազրբէյջանը, Ալբանեան, Իրաքի քուրտերը, Ղազախստանը, Տաճիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղիզստանը, Սերբական աւանդական հողերի վրայ  հիմնաւորուած, իսլամ հաւատքը դաւանած,  նոր օրերի Կոսովոն:

          Առիթ է, նաեւ համառօտ պատմել Զրահադաշտական կրօնքի մասին, որպէս Արմինա երկրին առնչուող պատմական եղելութիւն: Պարսկական նոր տարին սկսել էր տօնախմբուել արեւի լոյսի գարնանային գիշերահաւասարին, այն նոր կեանքի, վերածնունդի, նոր սկզբի ու վերանորոգման խորհրդանշական իմաստ ունեցել: Նրա տօնախմբութիւնը ունէր զրահադաշտական արմատներ, որը Պարսկական-Իրանական ժողովուրդի կողմից կատարւում է առնուազն երեք հազար տարիներ:

          Հաւանական է,  որ Զրահադաշտը ապրած լինէր Քրիստոսից մօտաւորապէս 1400 տարիներ առաջ: Նա կրօնական վերանորոգիչ էր, նրա ստեղծած Զրահադաշտական կրօնը բարոյական բարձր հասկացողութիւններով մարդկութեան ամենախոշոր նուաճումներից մէկն էր: Բացի հրեաներից ուրիշ ազգեր չէին կարողացել նման կրօնական սիստեմ ստեղծել, պիտի ասէր պատմաբան ԼԷՕ-ն: Զրահատաշտը ստեղծել բազմաթիւ գրքեր, որտեղ եղել էին նաեւ մարդկային կեցութեան բազմաթիւ գիտելիքներ, օրէնքներ: Նա էր ստեղծել բնութեան մէջ բարու ու չարի սկզբունքների տիրապետութիւնը: »Բարի» աստուածը կոչել Ահուրամազտա, որի անունից նրա ստեղծած կրօնը կոչուել նաեւ իր անունով՝ Զրադաշտականութիւն: Զրահադաշտը մարդու հոգին անմահ յայտարարել, մեռելների յարութեան ու վերջին դատաստան քարոզել: Հրեաները Պարսկաստանից վերցրել էին Զրահադաշտի ուսմունքը եւ այն տարածել Պաղեստինում: Ժողովուրդի զաւակ Զրահադաշտը սրբացրել էր երկրագործի աշխատանքը, ինչպէս որ սկզբում յիշատակել եմ նրա ուսմունքի մի ասոյթը: Նա մարդուն մղում էր դէպի առաջադիմութիւն, դէպի անդադար աշխատութիւն: »Զրահադաշտականութիւնը համաշխարհային կրօն չէր դարձել, քանի որ Ահուրամազտա աստուծոյն չէր կարողացել հաղորդել որոշ դէմք, հարկաւոր չափով վեհութիւն եւ կարողականութիւն» եզրակացրել էր պատմաբան Լէօ: Հայաստան աշխարհում հիմա աղքատութիւն կայ, ծուլութիւն կայ, քիչ որդիների ծնունդ, այն մեղք չեն համարում, վերջին դատաստանում կը պատժուէն: Է˜հ քայլէք իր պատմութեան բաւիղներում, ինչքա˜ն արարում, Յոյն զօրավար Քսէնոֆոն տասը հազար զինուորներով  նահանջել Արմինա երկրով, պիտի գրէր, որ երկրում անմշակ հող չէր մնացել, իր զինուորները կուշտ ուտելուց մահացել էին:

          Զրահադաշտի պաշտամունքի կարեւոր մի աւանդութիւն էր մեղքի երախակալը՝ առարկաներ սեղանի վրայ, որոնք խորհրդանշում էին հոգեւոր եօթը առաքինութիւններ: Ըստ սովորութեան, եօթը  երախակալները  բաղկացած էին հետեւեալ առարկաներից: Խնձորներից՝ գեղեցկութեան համար, Լօթոսի ծառի չոր պտուղ՝ սիրոյ համար, քացախ՝ համբերութեան համար, »Սումախ»-ի հատապտուղներ արեւածագի համար, սխտոր՝ առողջութեան համար, ցորենի քաղցր ծիլեր՝ առատութեան համար եւ մի աման ծլած գարիի հատիկներ՝ վերածնունդի համար: Լրացուցիչ առարկաներ, որոնք կարող էին ներառուել, դրամներ՝ բարեկեցութեան ու հարստութեան համար, նկարազարդելու հաւկիթներ՝ արգասաւորութեան համար, ոսկեձնիկ՝ կեանքի համար, կակաչ՝ գարնան ծնունդ: Նոր տարուայ գոյները՝ կարմիր սպիտակ, կանաչն էին, որոնք Պարսկաստանի դրօշակի գոյներ եղել:  Զրահադաշտի նկարագրած »Հաճճի Ֆիրուզ»-ը՝ երգելու, պարելու սովորութիւնն էր, Տամբուրին նուագելով աւետում էին պարսկական »Նոր Տարի»: Նրա դէմքը սեւ էր ներկուած, հագնում էր կարմիր զգեստներ: Տուներ նրա այցելութիւնը  ենթադրում էր ուրախութիւն բերել, օրհնութիւն եւ առատութիւն գալիք տարում: »Հաճճի Ֆիրուզ»-ին օգնական էր »ԱՄՕՕ  ՆՕՐՈՒԶ»-ը, որը ինչպէս Սանտա Կլաուզ-Ձմեռ Պապը, երեխաներին նուէրներ բերում:

 2010 թուականին, Միացեալ Ազգերի Ընդհանուր Ժողովը Ճանաչել է »ՆՈրուզը որպէս Միջազգային Օր» պարսկական ծագման գարնանային տօնախմբութեան օր:

Ն.Ք. 2492 թուական, Արմին-հայերի Աստուածամարդ Հայկ Նահապետը, երկրի ու նրա աղխի ազատութեան համար Բաբելոնի Բել անունով բռնակալի դէմ 2492 թուականի Օգոստոս 11 -ին մղած  յաղթական կռիւը Արմինա երկրի »Նաւասարդ-Նոր Տարի»-ն եղաւ:  Ամանոր ու Վանատուր աստուածաների   տօնախմբութիւնների օր:  

 

 

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

 


 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ