Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ընդունեց Արցախի Թեմի Առաջնորդը

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հետ:

Պարգեւ Սրբազանը Նորին Սրբութեանը շնորհակալութիւն յայտնեց հոգատարութեան եւ բուժման մեկնելու հայրական յորդորի համար, որի շնորհիւ անյապաղ բժշկական միջամտութեամբ հնարաւոր եղաւ կանխել կեանքին սպառնացող վտանգը:

Հայոց Հովուապետը, ուրախութիւն յայտնելով Սրբազանի կազդուրման եւ վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հաւատացեալ ժողովուրդը լուրջ անհանգստութիւն դրսեւորեց նրա առողջական վիճակի առնչութեամբ, ինչը վկայում է Պարգեւ Սրբազանի անձի հանդէպ մեծ յարգանքի եւ սիրոյ մասին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղուած նախաձեռնուող ծրագրերին, ինչպէս նաեւ թեմի յետագայ գործունէութեանը եւ սրբավայրերի խնամքին։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ