Երկուշաբթի՝ 15 Մարտ 2021-ին, տեղի ունեցաւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի առցանց հանդիպումը:
Նիստին, որպէս Ռամկավար Ազատական Կուսակցութեան ներկայացուցիչ, մասնակցեցաւ ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Ընկ. Մայք Խարապեանը:
Նիստի աւարտին հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդը յայտարարութիւն տարածեց, որ կը ներկայացնենք ստորեւ.-
««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցաւ ս.թ. Մարտի 15-ին, անցաւ կառուցողական մթնոլորտում, եւ հոգաբարձուների խորհուրդը վստահութիւն յայտնեց, որ պատերազմի ընթացքում հաւաքագրուած գումարները նպատակային են օգտագործուել։ Որոշուեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կ’աշխատի միջազգային հաշուաքննական ընկերութեան եւ ներգրաւուած այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հաւաքագրուած եւ օգտագործուած գումարների ուսումնասիրութեան նպատակով։ Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կը լինի, որպէսզի փարատուեն հաւաքագրուած գումարների օգտագործման հետ կապուած բոլոր կասկածները եւ ապահովուի հանրութեան վստահութիւնը։ Հոգաբարձուների խորհուրդը եւս մէկ անգամ իր խորին շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նուիրատուներին՝ Հայաստանին եւ Արցախին ցուցաբերուող շարունակական աջակցութեան եւ նուիրուածութեան համար»։