Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

«Creative Armenia-AGBU Fellowship»ի Յայտերը Ընդունւում Են

Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) ուրախ են յայտարարել 2022ի «Creative Armenia-AGBU Fellowship»եր ծրագրի յայտերի ընդունման մեկնարկը: Երաժիշտները, գրողները եւ շարժապատկերի ու ստեղծարար բոլոր ոլորտների արուեստագէտներ կարող են դիմել ծրագրին, որը առաջարկում է նիւթական, խորհրդատուական, առաջխաղացման եւ ռազմավարական աջակցութեան ամբողջական փաթեթ: Յայտերն ընդունւում են մինչեւ 2021ի Նոյեմբերի 1ը, 23:59ը (Երեւանի ժամ):

«Մենք ոգեւորուած ենք այս մշակութային համագործակցութիւնը շարունակելով», ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկեանը: «Այս տարի մենք ընդլայնում ենք մեր ծրագիրը` աջակցելու աւելի մեծ թուով արուեստագէտների ամբողջ աշխարհից»:

 «Creative Armenia-AGBU Fellowships» ծրագիրը բացառիկ հնարաւորութիւն է տալիս ամբողջ աշխարհի արուեստագէտներին ստանալու մէկամեայ աջակցութեան փաթեթ, որը ներառում է 5000 դոլար դրամաշնորհ, ասպարէզի ռազմավարական ծրագրման դասընթացներ, արդիւնաբերական կապեր եւ աշխարհահռչակ մասնագէտների եւ արուեստագէտների հետ  հանդիպումներ: Creative Armenia-ի խորհրդատուներն են` երաժիշտներ՝ Տիգրան Համասեանը, Սեբուն, Կուոնգ Վուն եւ Տաթեւիկ Յովհաննիսեանը, շարժապատկերի ոլորտէն՝  Ատոմ Էգոյեանը, Մարի-սոֆի Վոլկները, Սայմոն Լերենգ Վիլմոնտը եւ Շէյն Բորիսը, գրողներ՝ Անդրէ Դուբուս III-ը, Քերոլ Էդգարեանը, Քրիս Բոհջալեանը եւ Միշելին Ահարոնեան Մարկոմը, նկարիչներ՝ Տիգրան Ձիթողցեանը, Դելֆին Մորին, Ռոբերտ Լոբելը, Էնդրիւ Դէմիրջեանը, եւ արուեստի բոլոր ոլորտներից հարիւրաւոր ուրիշներ:

 «2022 Creative Armenia-AGBU Fellowships»ի ընտրեալ 10 արուեստագէտները սերտօրէն կ՛աշխատեն Creative Armenia-ի եւ ՀԲԸՄի հետ` իրենց ասպարէզին արագ առաջընթաց տալու եւ հայ ժողովրդի մշակութային դեսպանները դառնալու համար: Արուեստագէտների ներկայութիւնը Հայաստանում պարտադիր չէ:

 2021ի «Creative Armenia-AGBU Fellowship»երի արուեստագէտներն են` գրող Օլիվիա Կաթրանջեանը, արուեստի համադրող Նայիրի Խաչատուրեանը, երաժիշտ եւ երգահան Նոյ Կարապետեանը, երգիչ եւ երգահան Բէյ Ռուն, արուեստագէտ եւ ճարտարապետ Արուսեակ Գաբրիէլեանը, նկարիչ եւ գծող Արեւիկ Դորը, բեմադրիչ Էմիլի Մկրտիչեանը:

 «Մինչ մենք նշում ենք 2021ի արուեստագէտների նուաճումները, մենք անհամբերութեամբ սպասում ենք բացայայտելու եւ աջակցելու հայ բացառիկ արուեստագէտների նոր ալիքը», ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննիսեանը:

 Ծրագրի վերաբերեալ լրացուցիչ տեղեկութիւնների եւ ձեր յայտը ներկայացնելու համար այցելէք` creativearmenia.org/fellowships եւ agbu.org/creativearmenia կայքէջերը:

 Ծրագիրի մեկնարկը տրուել է 2018ին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ