Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

ՀԲԸՄի GenNext Ծրագիրը

Իրականացման 24րդ տարում, ՀԲԸՄի մեծ յաջողութեամբ պսակուած Generation Next (GenNext) Mentorships ծրագիրը առաջ է ընթանում այս փոփոխական ժամանակներում` ծառայելով Մեծ Լոս Անջելեսի եւ Գլենդելի հայ երիտասարդութեանը: Նախաձեռնութիւնը վերջերս յայտարարել է իր սկզբնական ծրագրի ընդլայնուած տարբերակի մասին եւ խոստումնալից դեռահասների եւ կամաւոր մենթորներին (խորհրդատուներուն)  հրաւիրում է անյապաղ դիմել այս անվճար եւ մշտապէս զարգացող ծրագրին:

Առնուազն մէկ տարի շարունակ սովորողները իւրաքանչիւր ամիս ութ ժամ կը յատկացնեն ծրագրին եւ կը մասնակցեն շաբաթական առերես մենթորային հանդիպումների եւ կ՛օգտուեն ամէնամսեայ խմբային միջոցառումների նոր հնարաւորութիւններից:

Նոր եւ բարելաւուած ծրագրի շրջանակներում յաւելուել է հիմնաւոր խմբային միջոցառումների բաղադրիչ` ի լրումն դեռահասների եւ հոգածու կամաւորների միջեւ բովանդակալից փոխյարաբերութիւնների: Այս առերես շփումները ձեւաւորման ամենաբուռն փուլում գտնուող երիտասարդներին թոյլ են տալիս ստանալ անհատական աջակցութիւն, ծնողների համաձայնութեամբ, ինչպէս նաեւ ՀԲԸՄի Արեւմտեան շրջանային յանձնաժողովի եւ մասնագիտացած արտաքին անկախ կազմակերպութեան հսկողութեամբ:

Փորձ ձեռք բերելու հետ մէկտեղ, սովորողները կը պարզեն, որ կարող են վստահութիւն ձեռք բերել եւ առաջադիմութիւն դրսեւորել ինչպէս ուսման, այնպէս էլ ընկերային շփման հարցերում:

Մենթորները բաւականութիւն կը ստանան սեփական փորձը եւ գործնական գիտելիքները կիսելուց եւ նրբանկատ մօտեցում կը ցուցաբերեն դեռահասների մաքառումներին` միաժամանակ տեղեկանալով նոր սերնդին յուզող խնդիրներին եւ վերջինիս հետաքրքրութիւններին:

Տարաբնոյթ դասընթացները սովորողներին կ՛ուսուցանեն, թէ խմբային աշխատանք, բանակցութիւններ, առաջնորդութիւն, ինքնակենսագրութիւն կազմել, հրապարակային ելոյթներ` ի թիւս յաջողութիւն ապահովող այլ կարեւոր միջոցների: Բացի այդ, ասպարէզի, հոգեկան առողջութեան, քաղաքացիական մասնակցութեան, նիւթականի գրագիտութեան, բռնութեան կանխարգելման, վնասակար նիւթերի օգտագործման վերաբերեալ սեմինարներով անդրադարձ կ՛արուի այդ հարցերին եւս: Մասնակիցները նաեւ կը ծանօթանան այնպիսի բնագաւառների ու մասնագիտութիւնների, որոնք կարող են հետաքրքրել նրանց` կեանքի ուղին հարթելու ճանապարհին. եւ այդ ամէնը կը ներկայացնեն տեղի համայնքի այն անդամները, որոնք տուեալ բնագաւառում յաջողութեան են հասել:

Կրթական ծրագրերի ղեկավար Նարէ Աւագեանը ծրագրին միացել է այն ժամանակ, երբ «Քովիդ-19»ի համավարակը նոր էր ծանր հարուած հասցրել Կալիֆորնիա նահանգին` հարկադրելով դադարեցնել առերես կրթութիւնը եւ անցում կատարել առցանց դասընթացների: Նա նշում է, թէ հեռավար շփումներին անցնելը ինչպէս է օգնել GenNext-ի գաղափարի յաջորդ փուլի ձեւաւորմանը:

«Համավարակը ոչ միայն ազդեցութիւն ունեցաւ արդէն իսկ այս կարեւորագոյն տարիք թեւակոխած բոլոր դեռահասների, այլեւ GenNext-ի պէս ծրագրերում ներգրաւուածների կեանքի վրայ: Այդ պատճառով, առցանց հարթակի անցնելը սկզբից հարցականի տակ դրուեց: Բարեբախտաբար, մենք յաղթահարեցինք բոլոր դժուարութիւնները եւ պարզեցինք մենթորութեան արժէքը, որի համար միջանձնային շփումը կարեւորագոյն նշանակութիւն ունի, իրականում չի նսեմացւում հեռավար շփումների պատճառով: Իրականում, ի յայտ բերուեցին բնորոշ մի շարք առաւելութիւններ, մասնաւորապէս, երբ խօսքը գնում է այն մասին, թէ ծնողներն ինչպէս են ազատւում իրենց երեխաներին GenNext-ի կենտրոն հասցնելու կամ մենթորի հետ հանդիպելու պարտականութիւնից: Այն նաեւ կամաւոր մենթորներին օգնում է ժամանակ խնայել, քանի որ վերջիններս ակնյայտօրէն խիստ զբաղուած են»:

Ծրագրի նոր ղեկավար Ցոլեր Ուքայեանը ամենալաւ ամփոփ ձեւակերպումն է տուել. «Երբ 12 տարեկանից բարձր երիտասարդների մեծ մասը ստանայ պատուաստումները, մենք GenNext-ի մեր հանրութեանը կ՛առաջարկենք երկու աշխարհների ամենալաւ կողմերը` առերես շփումների հրաշքը, առցանց շփումների յարմարաւէտութիւնը, ինչպէս նաեւ շփման` ձեզ ամենայարմար տարբերակն ընտրելու ազատութիւնը»:

Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը գտնելու համար այցելէք GenNext կայքէջ, որտեղ կարող էք տեղեկանալ գրանցման եւ յայտերը ներկայացնելու կարգին: Գլենդելի միաւորուած կրթաշրջանի անձնակազմը կարող է միջին եւ աւագ դպրոցի սաներին ուղղորդել մասնակցելու GenNext-ին անվճար հիմունքներով` պարզապէս կայքէջում լրացնելով ձեւաթուղթը:

Այցելէ՛ք agbugennext.org կամ կապուէ՛ք Նարէ Աւագեանին` navagyan@agbu.org հասցէով կամ (626) 794-7942 հեռախօսահամարով:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ