Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Հայց․ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Թեմի «Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ»ը վերստին սկսվեցին

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ավելի քան երկու տարվա դադարից հետո սույն թվականի ապրիլ 27-ին Հայց․ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմի «Քրիստոնեկան Ուսուցման Դասընթացներ» -ը վերստին սկսեց իր ուսումնական ծրագիրը, որը նախատեսված է չափահասների համար։

Դասընթացները սկիզբ են առել դեռեւս 2013թ․-ին, Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք․ Տերտերյանի օրհնությամբ, եւ տարիների ընթացքում հարյուրավոր ուսուցողական դասանյութեր են ներկայացվել, որոնք խթանել են մեր հավատացյալների հեգեմտավոր գիտակցության բարձրացմանը։

Հաշվի առնելով ներկայիս հոգեւոր կացությունը` որտեղ ամեն քայլափոխի հանդիպում ենք տարաբնույթ կրոնական հարանվանությունների կազմակերպած «դասընթացների» եւ «սերտողությունների», ՔՈւԴ-ը հրաշալի առիթ է ընձեռում մեր հավատացյալներին ծանոթացնելու Հայց․ Առաքելական Սուրբ Եկեղեցու անաղարտ եւ մաքրամաքուր ուսմունքին, որի շնորհիվ դարեր շարունակ իր աներեր ընթացքն են շարունակել Հայ Ազգն ու Եկեղեցին։

Դասընթացներն ուսուցանվում են մասնագիտական պատշաճ պատրաստություն ունեցող՝ Հայկ Մադոյանի կողմից, ով Արեւմտյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ինչպես նաեւ Գրադարանի պատասխանատուն է։

Ներկայիս շարքը նվիրված է մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, Առակներին, որոնք աստվածային ուղեցույց են՝ Տիրոջ կամքը ճանաչելու եւ մեր կյանքերն իմաստությամբ ապրելու համար։

Դասընթացներն տեղի են ունենում Արեւմտյան Թեմի «Համբար» սրահում՝ ամեն չորեքշաբթի երեկոյան ժամը 7։00-ին։

Հավելյալ տեղեկություններ ստանալու եւ դասընթացներին մասնակցելու համար կարող եք հեռաձայնել Առաջնորդարանի գրասենյակ՝ 818-558-7474 ext. 127 հեռախոսահամարով։

Դիվան Առաջնորդարանի
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ