Շաբաթ, Դեկտեմբեր 21, 2024

Շաբաթաթերթ

Քրիստոնէական Մասնայատուկ Դասընթացներ Քահանայից Թեկնածուների Համար

Ուրախութեամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայց. Առաքելական Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, առաջնորդ սրբազան հոր` Գերշ. Տ.  Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ իրականացնում է` ուսուցո-ղական բնոյթի բացառիկ ծրագիր, որը միտուած է Արեւմտեան Թեմի քահանայից թեկնածուներին լուսաբանելու Հայց. Եկեղեցու անաղարտ ուսմունքի կարեւոր դրոյթները:

Այսօր, առաւել քան երբեւէ երբ մեր ազգը կանգնած է լրջագոյն մարտահրաւէրների առջեւ, որոնք վտանգել են մեր գոյությունը`պարտ ենք դասեր քաղել մեր պանծալի անցեալից եւ ուսանել վառ տեսլականով օժտուած մեր նախնիներից, ովքեր պատուով դուրս են բերել մեզ նման իրավիճակներից: Նման լուսաշող անձանցից էին անշուշտ Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սբ. Սահակ Պարթեւը, ովքեր մեր ազգի երիտասարդ սերունդին ուղղորդեցին դէպի աստուածայինն ու յաւիտենականը, դէպի “Իմանալի Լոյսը” (Ժամագիրք) դէպի տէրերի Տէրն ու հզօրներից Հզօրագոյնին, ում կենսատու Խօսքը վերակերտեց հայ մարդուն եւ նրան դարձրեց անպարտելի` հիմք դնելով մեր հոգեւոր ինքնութեան Ոսկեդարին:

Այսօր ԱՄՆ-ի Արեւմտեան Թեմը առաջնորդուելով նոյն տեսլականով` ջանքեր է գործադրում աստուածագիտութեամբ զինելու մեր ապագայ հոգեւորական-ներին, առաջնորդելու նրանց դէպի մեր Տէրն ու Փրկիչը` Յիսուս Քրիստոս, Ում մէջ են պահուած “իմաստութեան եւ ճանաչողութեան բոլոր գանձերը” (Կողոսացիս 2:3):

Դասընթացները բաղկացած են 20 դասանիւթից եւ մատուցւում են շաբաթը երեք օր: Դասանիւթերը ուսուցանւում են Արեւմտեան Թեմի Միջեկեղեցական յարաբարութիւնների պատասխանատու, “Աղա-Սարգսյան” Գրադարանի վարիչ եւ “Քրիստոնէական Ուսուցման Դասընթացներ”-ի ուսուցիչ` տիար Հայկ Մադոյեանի կողմից:

Դիւան Առաջնորդարանի
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ