Շաբաթ, Դեկտեմբեր 21, 2024

Շաբաթաթերթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սկսուեց Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Նիստը

Նոյեմբերի 1-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովին, որպէս ատենապետ, մասնակցում էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը:       

Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա ժողովականները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ակրեսիայի հետեւանքով զոհուած հայորդիների յիշատակը եւ աղօթեցին նրանց հոգիների խաղաղութեան ու հանգստութեան համար:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքի եւ սփիւռքեան թեմերից ժամանած հոգեւորականների մասնակցութիւնը ժողովին, իր օրհնութիւնը եւ բարեմաղթանքները բերեց Գերագոյն հոգեւոր խորհրդի հոգեւորական ու աշխարհական անդամներին եւ հրաւիրեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանին վարելու ժողովի նիստերը:

Ժողովին քննարկման առարկայ կը դառնան յետպատերազմեան շրջանում Արցախում եւ Հայաստանում ստեղծուած իրավիճակը, ինչպէս նաեւ Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման եւ միւռոնօրհնութեան միջացառումների կազմակերպման ընթացքը: Օրակարգում ընդգրկուած են նաեւ ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, եկեղեցիների եւ սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելութեանն առնչուած հարցեր:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ