Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Հայաստանը պասքեթպոլի Եւրոպայի փոքր երկրների ախոյեան

Մոլտովայում աւարտուած պասքեթպոլի փոքր երկրների Եւրոպայի առաջնութեան Բ. խմբի մրցաշարի վերջին խաղում ՀՀ հաւաքականը 92-40 հաշուով ջախջախեց Ուէլսի հաւաքականին եւ խմբում գրաւելով 2-րդ տեղը դուրս եկաւ կիսաեզրափակիչ։ Այստեղ մեր թիմի մրցակիցը Ա. խմբի յաղթող՝ Իռլանդիայի հաւաքականն էր։ Մեր տղաները յաղթեցին 74-60 հաշուով եւ դուրս եկան եզրափակիչ։ Մեր թիմի կազմում ամենաարդիւնաւէտը Անտրէ Սփայթ Մկրտչեանն էր, որը վաստակեց 24 միաւոր։ Յուլիսի 3-ին ՀՀ հաւաքականը մրցեց Անդորրայի ընտրանու հետ, որին խմբային մրցաշարում զիջել էր։ Այս անգամ մեր տղաները ցուցաբերեցին յաղթելու մեծ կամք եւ 79-71 հաշուով յաղթելով վրէժ լուծեցին պարտութեան դիմաց եւ հռչակուեցին Եւրոպայի փոքր երկրների ախոյեան։ Երրորդ տեղը գրաւեց Սան Մարինոն։ Մեր թիմի կազմում դարձեալ ամենաարդիւնաւէտը Մկրտչեանն էր՝ 27 միաւոր։ Նա էլ ճանաչուեց առաջնութեան լաւագոյն պասքեթպոլիստ։ Այս յաջողութեան համար ՀՀ հաւաքականը իրաւունք է նուաճել մասնակցելու Եւրոպայի առա՚ջնութեան խմբային մրցաշարին։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ