Չորեքշաբթի, Ապրիլ 24, 2024

Շաբաթաթերթ

Հենրիխ Մխիթարեան դէպի «Մանչեսթըր Եունայթըտ»

 ՀՀ հաւաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի «Մանչեսթըր Եունայթըտ» տեղափոխուելու համար անգլիական ակումբը գրեթէ կրկնապատկել է իր առաջարկը այն 24 միլիոնից հասցնելով 42.5 միլիոն եւրոյի։

Մխիթարեանը դարձել է յետ խորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆութպոլիստը։ Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուքրանիացի յարձակուող Անդրէ Շեւչենկոն, ով 2006 թ. իտալական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխուեց 40 միլիոն եուրոյի դիմաց։

27-ամեայ Հենրիխը բուժզննում կ՛անցնի անգլիական ակումբում։

Նշենք, որ 42., միլիոն եւրոն մրցանիշային գումար է այն ֆութպոլիստների համար, որոնց պայմանագրի աւարտին մէկ տարի է մնացել։

Յուլիսի 1-ին մասնաւոր ինքնաթիռով Հենրիխը ժամանել է Մանչեսթըր։ «Եունայթըտում» Մխիթարեանը 4 տարուայ պայմանագիր կը կնքի ակումբի հետ ու տարեկան 12 միլիոն եւրօ աշխատավարձ կը ստանայ։ Ժոզէ Մաուրիոնոյի «Մանչեսթըր Եունայթըտին» կը միանայ նաեւ շուէտ յարձակուող Զլատան Իբրահիմովիչը։

• Յուլիսի 1-ին կայացել է ՀՀ գաւաթի եւ բարձրագոյն խմբի առաջնութեան վիճակահանութիւնը։ Բարձրագոյն խմբի առաջնութեանը կը մասնակցեն 6 ակումբներ։ Գաւաթի խաղարկութեան կը մասնակցեն 8 թիմեր։ 6 թիմեր բարձրագոյն խմբից եւ 2-ը՝ «Էրեբունի» եւ «Կոտայք»՝ առաջին խմբից (այս մասին ձեզ կը հաղորդենք մեր թերթի յաջորդ համարներից մէկում)։ Քառորդ եզրափակիչում կը հանդիպեն. «Ալաշկերտ»-«Փիւնիկ», «Արարատ»-«Բանանց», «Գանձասար»-«Էրեբունի» եւ «Կոտայք»-«Շիրակ» զոյգերը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ