Ուրբաթ, Նոյեմբեր 15, 2024

Շաբաթաթերթ

Սիմոն Մարտիրոսեանը երիտասարդների աշխարհի ախոյեան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում աւարտուեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութիւնը։ Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսնեանը երկամարտի 412 քկ. (187+225) արդիւնքով դարձաւ երիտասարդների աշխարհի ախոյեան։ Նա յաղթող ճանաչուեց նաեւ առա՚՚նձին վարժութիւններում։ Կանանց գերծանր քաշում 17-ամեայ Արփինէ Դալալեանը երկամարտի 211 քկ. (90+121) արդիւնքով 7-րդն էր։

Սամուէլ Գասպարեանը (95 քկ.) երկամարտի 359 քկ. (160+199) արդիւնքով 4-րդն էր։

Սոնա Պօղոսեանը (69 քկ.) երկամարտի 205 քկ. (93+112) արդիւնքով 5-րդն էր։

Դաւիթ Յուհաննիսեանը (77 քկ.) երկամարտի 320 քկ. (145+175) արդիւնքով 8-րդն էր, իսկ նոյն քաշային կարգում հանդէս եկող Ժորժ Եղիկեանը հրում վարժութիւնում չկարողացաւ բարձրացնել 175 քկ. ծանրաձողը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ