Կիրակի, Դեկտեմբեր 1, 2024

Շաբաթաթերթ

Բանաստեղծութիւններ Թինայէն

Թեհմինա Աւետիքի Ղազարեանը ծնած է 1 Նոյեմբեր 1981-ին պետական պաշտօնեայի ընտանիքի մէջ։ 1988-1998 յաճախած է «Տիգրան Աբրահամեան»ի անուան թիւ 2 միջնակարգ դպրոցը: 1997-98 զուգահեռաբար  մասնակցած է պատանի լրագրողի դասընթացքներու և ստացած լրագրողի որակաւորում։ 1998-ին ընդունուած է Երեւանի 
Տնտեսա-իրաւագիտական համալսարանի իրաւագիտութեան բաժինը և 2003-ին որակաւորուած որպէս իրաւաբան։ 2004-2011 աշխատած է որպէս համակարգչային գործավար: 2011 Յունուար ամիսէն աշխատանքի անցած է որպէս Մարտունիի շրջանի կալուածոց արժեւորման եւ արխիւի պատասխանատու։ 2012-էն մինչեւ օրս ՀՀ Ընկերային ապահովութեան պետական ծառայութեան մէջ է։ Փոքր տարիքէն գործօն մասնակցութիւն ունեցած է ծննդավայրի մշակութային կեանքէն ներս։

Թեհմինա-Թինան առաջին անգամ կը հրատարակուի հայ մամուլի մէջ։ Հիմնական թեման սէրն է, նուիրումը սիրոյ էակին եւ փոխադարձ ակնկալութիւնը անկէ։

 

ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ

 

 

Դու ինձ չես սիրում

           Չես խղճում, հոգիս

Եթէ այոհապա  ինչո՞ւ են 

   Աչքերդ սառած,

    Շուրթերդ համր….

Ինչո՞ւ չես ասում դու ոչինչոչինչ

Ինչո՞ւ ես տանջում, հոգուս հետ խաղում….

Դէ՛, ձայն հան, մի՛ պահիր  գաղտնի կրակը քո բոց աչքերի

Շուրթերդ բորբոքիր քաղցր խօսքերով

        Մեղրածոր բառերով

Թող սէրս համեմուի քո բորբ հայեացքով

Քանդիր քարկապը քո սրտի, լեզուի

Դու ինձ չես սիրումչես սիրում ասա

Ասա, որ խաղաղուի հոգիսու խաղաղ հոգով քեզ հրաժեշտ տամ

 

                     ***

Երբ խօսում են աչքերը և հոգին `

Լուռ են մնում շուրթերը

Երբ խօսուն հայեացքը ասելիք  ունի

Համրանում են շուրթերս,

Բառերը դառնում աւելորդանզօր

Գիտեմ, դու զգում ես

Գիտես թէ ինչ պիտի ասեմ քեզ հայեացքով

Կ՚ասեմ որ ինձ ամուր գրկիր, սեղմիր կրծքիդ..

Հայեացքի մի թեթև  շարժում ու շուրթերդ են իմ շուրթերին

Գիտես լեզուն դու իմ սրտիգիտես ոնց է քեզ լուռ խնդրում

Որ միայնակ չթողնես, ինձ չլքես

Գիտես, տեսնում ես հառաչն աչքերիս`

Երբ կարօտում էու ասելիք ունի բազում

Երբ սրտիս լեզուն է խօսում, շուրթերս լուռ ու համր են մնում

                                 ***

Զուր ես կարծում թէ աչքերս  ծուղակ էին լարած քո դէմ

Թէ աչքերս քեզ  կանչեցին  ու իրենց խորքում բանտարկեցին

Դու ուզեցիր որ աչքերս քեզ ժպտային,

Որ աչքերիս փայլի մի մասը դու լինէիր

Քոնը լինէր այնտեղ պահուած գարունները

Դու

Այնտեղ լարած թակարդ չկար,

Ու դու էլ պատահական անցորդ չեղար

Գինովացար իմ աչքերով, գինովացայ քո շուրթերից

Ու շղթայուեց իմ աչքերը քո աչքերին

                        ***

Այս կարօտս  ո՞ւմ տամ, ո՞ւմ  նուիրեմ

Երբ այն քեզ այլեւս պէտք չէ

Անպէտք իրի նման մի կողմ շպրտեմ

Թէ հին երկաթեայ սնտուկում  եօթ փակի տակ պահեմ

Իմ տենչերը, գարունները ո՞ւմ նուիրեմ…,

Երբ քո սրտում ինձ համար պահածը խոր աշուն է

Արցունքներս  ո՞ւմ  նուիրեմ, երբ այն քեզ համար լոկ աղի ջուր է։ 

 

ԻՄ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ

 

Ես չեմ հագնի իմ հարսանիքին 

Ոչ մի ճերմակ զգեստ

Իմ վարսերը չեն զարդարուի 

Ոչ ծաղիկներովև ոչ էլ քօղով

 

                   ***

Ես մերկ կը լինեմ իմ հարսանիքին

Մարմինս զարդարուած լոկ պարզութեամբ

Իսկ իմ իրանին ճերմակ գօտու փոխարէն

Կիպ կը գրկի անկեղծութեան կապանքները:

 

                   ***

Իմ վարսերը կը զարդարուեն

Լուսաբացի անարատ ցօղով ..

Մերկ կը լինեմզերծ սուտ ճերմակութիւնից:

Իմ հարսանիքին ինձ մերկ սպասիրկէս գիշերին

Ու թող չլինեն ճոխ, վառուող լոյսեր

Ինձ դու սպասիր թոյլ մոմի լոյսովմութ լռութեան մէջ:

 

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ