Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Հայաստանն այն վայրն է, որտեղ ապրում է իմ հոգին». ԱրմԷն Օրուջեան

Փետրուարի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց ամերիկահայ քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի տեղեկատուական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդութեան հարցերի յանձնաժողովի ղեկավար Արմէն Օրուջեանին:

Ողջունելով հիւրին՝ նախարար Հրանուշ Յակոբեանը կարևորեց Արմէն Օրուջեանի ազգանպաստ գործունէութիւնը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման և Արցախի հիմնախնդրի լուծման ուղղութեամբ իրականացրած անգնահատելի աշխատանքը։

Արմէն Օրուջեանը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար,  շեշտեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 10 տարի առաջ, և այստեղ շատ բան է փոխուել. «Ես եղայ Այբ դպրոցում, Թումոյում, Դիլիջանի դպրոցում և շատ տպաւորուած եմ: Կարծում եմ, որ աշխարհը Հայաստանից կարող է սովորել: Մեր երկիրը պէտք է հզօրանայ, զարգանայ, յատկապէս տեղեկատուական նորարարական տեխնոլոգիաների ուղղութեամբ, իմ այցելութեան նպատակն էլ այդ հնարաւորութիւնների ուսումնասիրութիւնն է: Արցախը համարում եմ Հայաստանի մաս, և ամէն ինչ անում եմ Հայաստանի՝ այդ թւում Արցախի համար: Լոս Անճելըսը այն վայրն է, որտեղ ապրում եմ և սիրում եմ: Իսկ Հայաստանն այն վայրն է, ուր ապրում է հոգիս»:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ