Չորեքշաբթի, Ապրիլ 24, 2024

Շաբաթաթերթ

2016 Հայաստանից մօտ 110 միլիոն տոլարի դրամագլուխ է արտահոսել Ռուսաստան

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտօնական տուեալների համաձայն՝ 2016 թուականի ընթացքում Ռուսաստանի Դաշնութիւնից մեր տնտեսութեան մէջ իրականացուած ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական` մինուս 52 միլիառ դրամ:

Այսինքն, Հայաստանից, պատկերաւոր ասած, 52 միլիառ դրամի կամ մօտ 110 միլիոն տոլարի դրամագլուխ է արտահոսել Ռուսաստան: ՀՀ-ից դէպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցուել երբեք: 

Ու ընդհանրապէս, անցած տարի օտարերկրեայ ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրուել: Եթէ 2015 թ. այդ ցուցանիշը 118.5 միլիառ դրամ է կազմել, ապա 2016-ին ՝ 81.5 միլիառ դրամ: Ընդ որում, մօտ 41 միլիառը, կամ ընդհանուրի կէսը ուղղուել է հանքարդիւնաբերութեան ոլորտ: 

Ինչպէս նախկինում, անցած տարի եւս օտարերկրեայ ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները: Մեր տնտեսութեան մէջ օֆշորներից եկած ներդրումների ծաւալը անցած տարի կազմել է աւելի քան 100 միլիառ դրամ: 

Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լիւքսեմբուրգը` 48 միլիառ, Կիպրոսը` 44 միլիառ եւ Ջերսին` 10 միլիառ դրամ»:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ