Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կոչ է անում հրաժարուել պատերազմից ու նախապատրաստուել խաղաղութեանը

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Աւստրիրայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը միացել է Մինսկի խմբի համանախագահներին` կոչ անելով կողմերին նոր թափ հաղորդել Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական եղանակով լուծելու ջանքերին:

«Անցած երկու տասնամեակների ընթացքում վատթարագոյն մարտերը և բռնութիւնը, որոնց ականատես եղանք մէկ տարի առաջ, պատճառեցին աւերածութիւն, տառապանք և մարդկային կորուստներ: Այն յստակ յիշեցում էր, այն մասին, թէ պատերազմի մեքենան որքան արագ կարող է տապալել խաղաղութեան ջանքերը: Այդ առիթով, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ հրադադարը վտանգող որևէ գործողութիւնից: Բոլոր կողմերը պէտք է հաւատարիմ մնան միջազգային մարդասիրական պարտաւորութիւններին», ասուած է Քուրցի յայտարարութիւնում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաև իր ցաւակցութիւնն է փոխանցում զոհուածների ընտանիքներին, շեշտում, որ ապրիլեան իրադարձութիւնների պատճառով հայերի և ատրպէյճանցիների շրջանում պակասել է խաղաղութեանը հասնելու նկատմամբ հաւատը: Սակայն նա մէկ անգամ եւս շեշտում է, որ «Չկայ ռազմական լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համար, եւ որ հարկաւոր է պատրաստուել խաղաղութեանը` թոյլ չտալով պատերազմի վերադարձ»:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ