Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Էլթոն Ճոն. «Հայոց Ցեղասպանութիւնը սարսափելի իրողութիւն է, որը չի կարելի մոռանալ»

PanARMENIAN.Net – Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայոց Ցեղասպանութիւնը սարսափելի իրողութիւն և սխալ է անուանել: Այդ մասին նա գրել է իր ֆէյսբուքեան էջում՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրութեանը:

«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ճորճը: Ֆիլմի գլխաւոր դերակատարներն են Քրիստիան Պէյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրոյ պատմութիւն, որը տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորեանին, ստեղծել էր Survival Pictures անուանումով պրոտիւսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հէնց այս ֆիլմն է եղել:

«Ուրախ եմ յայտնել «Խոստում» ֆիլմի ցուցադրութեան մեկնարկի մասին: Ֆիլմը Հայոց Ցեղասպանութեան մասին է, որն իրագործուել է Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին: Այն, ինչ կատարուել է հայերի հետ, սարսափելի է: Դա սխալ էր: Եկէք կատարենք այդ մասին երբեք չմոռանալու խոստումն ու պաշտպանենք մարդու իրաւունքները, ուր որ լինենք»,- գրել է Էլթոն Ճոնը:

Աւելի վաղ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ճոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25-ամեակին նուիրուած բարեգործական ճաշկերոյթին ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: «Ոչ ոք չի մոռացւում, և դա այն է, ինչ տեղի ունեցաւ հայոց ցեղասպանութեան դէպքում», ասել է բրիտանացի երգիչը դրամահաւաք-ճաշկերոյթի ժամանակ:

Հայոց Ցեղասպանութեան մասին «Խոստում» ֆիլմի պրեմիէրան Հայաստանում նախատեսուած է Ապրիլի 27-ին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ