Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Հատուած՝ Արցախի արտաքին գործոց նախարարութեան Ապրիլեան պատերազմի առաջին տարելիցի յայտարարութենէն

Արցախի Հանրապետութիւնը հետևողականօրէն աջակցութիւն է յայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւններին, որոնք վերաբերում են 1994 թ. Մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. Փետրուարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրոյթների գործնական կիրառման, ինչպէս նաև միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կարողութիւնների ընդլայնման վերաբերեալ Վիեննայում (2016 թ. Մայիսի 16) և Սանկտ-Փետերբուրգում (2016 թ. Յունիսի 20) ձեռք բերուած համաձայնութիւնների իրագործման անհրաժեշտութեանը։

Ցուցադրելով բանակցութիւնների միջոցով հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հասնելու ցանկութեան լիակատար բացակայութիւն՝ ատրպէյճանական իշխանութիւնները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետևողականօրէն բարձրացնելով լարուածութեան աստիճանն Արցախի և Ատրպէյճանի զինուած ուժերի շփման գծում և շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականութիւնը՝ Պաքուն նպատակաուղղուած կերպով խորացնում է կողմերի միջև անվստահութիւնը և ձգտում ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականութեան ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ